Նոր ապրանքանիշ. զարդեր Feng.J



Բարձր ոսկերչական արվեստը շատ պահանջկոտ ժանր է: Երիտասարդ նկարիչներին այնքան էլ հեշտ չէ գտնել իրենց տեղը թանկարժեք իրերի ներդրման ասպարեզում: Սակայն լեգենդար չինական պերֆեկցիոնիզմը կարող է տաղանդի համար ճանապարհ բացել: Ծանոթացեք Feng.J ապրանքանիշի հետ, որի հիմնադիրը միայն հինգ տարի առաջ է ստացել Central Saint Martins հեղինակավոր նորաձևության քոլեջի դիպլոմը: Նախկինում չինուհին աշխատել է Alexander McQueen-ի համար: Սովորել է Gübelin ակադեմիայում և GIA փորձագիտական դպրոցում, որոնք, երկուսն էլ ադամանդե գիտության համար առաջատար համարվող հաստաություններ են:
Ոգեշնչման աղբյուրները, որոնք օգնում են Ֆեն Ջեյին ստեղծել թանկարժեք իրեր չտեսնված ծաղիկների և թռչունների տեսքով, զուրկ չեն արևելյան հմայքից: Առեղծվածային և հուզիչ: <<Աշխատանքի ժամանակ ես անընդհատ մտածում եմ իմ նախապապու մասին, նա Ցին դինաստիայի հայտնի նկարիչ էր և էսքիզների վրա նույնիսկ օգտագործում եմ նրա ազգանվան կնիքը>>-պատմում է նկարչուհին: Ֆրանսիական ոսկերչական մամուլը և ժամանակակից չինական դպրոցի կոլլեկցիոներները նրան աջակցում են և արժանացնում արժանի գովասանքի:












Մարիանա Սարգսյան

Популярные сообщения