Intel-ը ներկայացրեց սովորականից գրեթե չտարբերվող << խելացի ակնոցներ>>:


Intel ընկերությունը ներկայացրել է իր նոր սարքը ` Vaunt խելացի ակնոցները, որը   ցուցադրում է դիսփլեյը  աչքի ցանցի վրա: Արտաքինից, այս ակնոցները ոչնչով չեն տարբերվում այլ ակնոցներից: Սակայն, սա բարձր տեխնոլոգիական գործիք է, որի մասին  գիտությամբ զբաղվող  ​​մարդիկ կարող էին միայն երազել:
Intel-ի այս ակնոցները չունեն ներկառուցված տեսախցիկներ,  ոչ LCD էկրան եւ պլազմային  ապակի, ինչպես  Google Glass-ը, նույնիսկ չունեն ոչ բարձրախոս ,ոչ  խոսափող: Սա առաջին հայացքից բոլորովին սովորական ակնոց է: Նորմալ ակնոցներից միակ տարբերությունն այն է, որ Vaunt ակնոցի էկրանի պատկերը անմիջապես հայտնբում է աջ աչքի ցանցաթաղանթի վրա:

The Verge պորտալի լրագրողները առաջինն էին, որ փորձարկեցին սարքի նախատիպը: Արտաքինից ոչինչ ցույց չի տալիս, որ մարդ օգտագործում է խելացի ակնոցներ, բացառությամբ, փոքրիկ կարմիր լույսի,որը երբեմն տեսանելի է լինում աջ ոսպնյակի մոտ, որոշակի անկյան տակ:

Այս ակնոցները կարող են ցուցադրել ցանկացած կարեւոր տեղեկատվություն, օրինակ, սմարթֆոնի վրա եկած ծանուցումները: Դուք կարող եք փակել ծանուցումը  գլխի թեթև  շարժումով:

Ակնոցները  կունենան տարբեր  շրջանակներ, որպեսզի յուրաքանչյուր օգտագործող ի վիճակի լինի ինչ-որ բան ընտրել իր համար, հիմնվելով անձնական նախասիրությունների վրա: Ավելի ուշ, 2018 թ, Intel-ը նախատեսում է գործարկել հատուկ ծրագրեր,որոնք  կաշխատեն ինչպես Android-ով, այնպես էլ iOS-ով: Սարքի արժեքը եւ վաճառքի ամսաթիվը դեռ չեն հրապարակվել:


By Artur Sargsyan

Популярные сообщения