Մայնինգի համար առավել շահութաբեր երկրների վարկանիշը:
International
Business Times- ը վերլուծելով մայնինգի շահութաբերությունը 115 երկրներում,եկել է եզրակացության,որ Բիթկոին ստանալու համար ամենահարմար երկիրը Վենեսուելան է: Վարկանիշի համար հաշվարկվում էին մեկ
Bitcoin- ի արդյունահանման համար անհրաժեշտ էլեկտրոէներգիայի միջին ծախսերը: Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով, մեկ Bitcoin ստանալը Վենեսուելայում արժե ընդամենը 531 ԱՄՆ դոլար: Ասիայի երկրներից էլեկտրաէներգիայի ամենացածր գինն եղել է Հնդկաստանում, որտեղ կարող է արտադրվել մեկ Bitcoin, ծախսելով 3,274 դոլար, և Չինաստանում, որտեղ հայտնի «մետաղադրամ» արտադրելու արժեքը 3172 դոլար է:
ԱՄՆ-ն վարկանիշում ընդամենը 41 տեղ է զբաղեցրել, այստեղ
անհրաժեշտ է ծախսել 4,760 դոլարի հոսանք: Մոտակայքում են գտնվում Իսլանդիան եւ Շվեդիան,
որտեղ դուք կարող եք ստանալ բիտքոինը 4,746 դոլարով: Օրինակ Մեծ Բրիտանիայում այդ գումարը կկրկնապատկվի: ԱՄՆ-ի հյուսիսային հարևան
Կանադաում ծախսել են 3,965 դոլար մեկ բիտքոին
արդյունահանման համար:
Ամենաշատը Խաղաղ օվկիանոսի եւ Կարիբյան կղզիների երկրների <<բախտը
չի բերել>>, այստեղ մեկ բիտքոին ստանալու համար ստիպված կլինեն ծախսել ավելի քան տաս հազար դոլար: Վարկանիշում ամենաթանկ
երկրների առաջատարն է Հարավային Կորեան, որտեղ
մեկ բիտքոինի արդյունահանումը կազմում է 26,170 դոլար:
Ռուսաստանում դա բավականին
հարմարավետ է: Առնվազն ոչ պակաս, քան ԱՄՆ-ում եւ Շվեդիայում: Դատելով հաշվարկներից, երկրում մեկ բիտքոինի արդյունահանման
միջին գինը չի գերազանցում 4,700 դոլարը, ինչը ներկայիս դրույքաչափով այնքան էլ վատ
չէ:
by Artur Sargsyan