Ինչպես գլուխ հանել մարմնի լեզվի հակասություններից


Մարմնի շարժումների լեզուն մարդու հուզական վիճակի արտաքին արտացոլումն է: Յուրաքանչյուր ժեստ կամ շարժում տվյալ պահին մարդու կողմից ապրվող զգացմունքների բանալի է: Օրինակ, կինը, որը հասկանում է, որ ինքը շատ գեր ազդրեր ունի, անգիտակցորեն կքաշքշի իր շրջազգեստը և այն կձգի դեպի ներքև: Վախ զգացող կամ պաշտպանական դիրք գրաված մարդը ոտքերն ու ձեռքերը խաչաձև դնում է իրար վրա:
Երբ մենք ասում ենք, որ մարդը լավ ինտուիցիա և ընկալունակություն ունի, ապա դրանով անգիտակցորեն նշում ենք՝ զրուցակցի մարմնի լեզուն հասկանալու և ստացված ազդանշանները բառերի հետ համատեղելու նրա ընդունակությունը: Այլ կերպ ասած, երբ մենք ասում ենք, որ <<ներքուստ զգում ենք>>, թե զրուցակիցն ինչպես է խաբում մեզ, դրանով ցանկանում ենք ասել, որ նրա բառերը չեն համընկնում նրա կատարած շարժումների հետ:
Հարվարդի համալսարանի հոգեբանների կատարած հետազոտությունները ցույց տվեցին, որ կանայք շատ ավելի մեծ ուշադրություն են դարձնում մարմնի լեզվին, քան՝ տղամարդիկ: Կնոջ ուղեղի թվով տասնչորսից մինչև տասնվեց տեղամասեր գնահատում են զրուցակցի վարքը, մինչդեռ տղամարդկանց մոտ այդ տեղամասերն ընդամենը չորսից-վեցն են: Ահա թե ինչու երեկույթի եկած կինը կարող է միանգամից գնահատել մնացած հյուրերի միջև եղած հարաբերությունները. ովքեր են գժտված, ով ում է սիրահարված, ով է վերջերս բաժանվել և այլն: Մարմնի լեզուն կեղծելն ավելի հեշտ է տղամարդկանց հետ շփվելիս, քան՝ կանանց, քանի որ տղամարդիկ ընդհանուր առմամբ ավելի վատ են ճանաչում դրանց իմաստը: Զարմանալի չէ, որ կանայք տղամարդկանց աներևակայելի լռակյացներ են համարում, իսկ տղամարդիկ մտածում են, որ գործնականում անհնար  է կնոջը ստիպել լռել:
Հետաքրքիր է այն փաստը, որ մշակույթները շատ են տարբերվում, բայց մարմնի լեզվի հիմնական ազդանշաններն ամենուրեք նույնն են:
Ձեզ ենք ներկայացնում հետաքրքրիր փաստեր, որոնք միգուցե չեք կռահել մինչև այսօր:
  •          Երբ բառերն ու մարմնի լեզվի ազդանշանները հակասում են միմյանց, կանայք նախընտրում են ուշադրություն չդարձնել բառերին:
  •          Ժամանակակից մարդը շատ ավելի վատ է հասկանում մարմնի լեզվի ազդանշանները, քան՝ նրա նախնադարյան պապերը: Ժամանակակից մարդը չափազանց շատ է ջանում խորամուխ լինել բառերի իմաստի մեջ:
  •          Ինչ-որ բան թաքցնել ցանկացող կինը կաշխատի խուսափել տհաճ թեմայից ու լիովին անառարկա խոսակցություն կսկսի՝ միաժամանակ զբաղվելով տարբեր բաներով:
  •          Տղամարդկանց ստելից նրանց մարմնի լեզուն բացարձակապես ակնհայտ է: Երբ կանայք են ստում, նրանք նախընտրում են չափազանց զբաղված ու գործնական երևալ:
  •       Ձեռքսեղմումն ամրապնդում է տղամարդկանց միջև կնքվող կոմերցիոն գործարքները:
  •         Չափազանց կանացի ազդանշաններ ուղարկող կանայք գործարար իրավիճակներում կորցնում են հեղինակությունը:
  •          Կնոջ և տղամարդու առաջին հանդիպումից ստացվող տպավորությունը կարող է անհույս փչանալ սխալ ձեռքսեղմման պատճառով:
  •          Եթե ձեր և զրուցակցի միջև հուզական սերտ կապ չկա, ապա նրա ձեռքը սեղմեք միայն մեկ ձեռքով:
  •          Անկեղծ, ոչ շինծու ժպտի ժամանակ աչքերի անկյուններում կնճիռներ են գոյանում: Ոչ անկեղծ մարդիկ միայն շրթունքներով են շպտում:
  •      Գիտությունն ապացուցում է, որ ինչքան շատ եք ժպտում, այնքան ավելի դրականորեն են շրջապատողները ռեակցիա տալիս ձեր նկատմամբ:
  •          Մեր տարիքը որքան ավելանում է, այնքան ավելի լուրջ ենք սկսում վերաբերվել կյանքին: Չափահաս մարդն օրական միջին հաշվով 15 անգամ է ծիծաղում: Իսկ նախադպրոցական տարիքի երեխան՝օրական միջին հաշվով 400 անգամ:
  •     Շատերը սպիրտային խմիչքներ են օգտագործում և թմրանյութեր են ընդունում նրա համար, որ իրենց զգան այնպես, ինչպես իրենց զգում են երջանիկ մարդիկ նորմալ կյանքում:
  •          Մեր ծիծաղի ընդամենը 15%-ն է կապված կատակների հետ: Ծիծաղը շատ ավելի մեծ չափով պայմանավորվում է մարդկանց միջև եղած հարաբերություններով:
  •         Ժպտուն լինելը կնոջ ուղեղում ներդրված է բուն բնության կողմից:
  •         Երբ դուք ձեռքերը խաչում եք կրծքին, ձեր հեղինակությունն արմատական ձևով ընկնում է:
  •   Հնարավոր է՝ ձեզ թվում է, թե դուք միայն հարմար լինելու համար եք ձեռքերը խաչում: Բայց շրջապատողները ձեզ փակ  և անմատչելի են համարում:
  •  Քանի դեռ զրուցակիցը ձեռքերը կրծքին խաչած է պահում, նրա ներսում գերակշռում է բացասական վերաբերմունքը:
  •        Ճապոնիայում դուք պետք է ուշադիր հետևեք ձեր կոշիկների վիճակին: Կոշիկները պետք է լինեն նոր և անթերի մաքրված: Ամեն անգամ, երբ ճապոնացին խոնարհում է կատարում, նա ուշադրություն է դարձնում ձեր կոշիկներին:
  •    Իտալացու ձեռքերը կապեք նրա թիկունքին և նա կզրկվի խոսելու ունակությունից:
  • Ափերը շփելու եռանդունության աստիճանն այն մասին է խոսում, թե ում համար ձեռնտու կլինի սպասումների իրականացումը:
  • Մետրոյում երթևեկող մարդիկ ամենևին էլ դժբախտ չեն: Նրանք պարզապես թաքցնում են իրենց հույզերը:
  • Մարդիկ որքան ավելի մոտիկ են լինում հուզական առումով, այնքան ֆիզիկապես ավելի մոտիկ են կանգնում միմյանց:

by Mariana Sargsyan


Популярные сообщения