Հաջողության գրավական
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իսկապես, հաջողակ մարդիկ իրենց
օրը սկսում են որոշակի ծեսերով: Առավոտը ողջ օրվա ամուր
հենքն է սահմանում, իսկ նրանց, ովքեր իրական հաջողության են հասնում, այս սկզբունքով ապրում են ամեն օր: Եվ մինչ քաղաքի բնակիչներից շատերը փորձում են շոշափել հողաթափերը ոտքերով, այդ մարդիկ արդեն նախադրյալներ
են ստեղծում, որպեսզի իրենց օրը հնարավորինս արդյունավետ և լիարժեք
դառնա:
Գրեթե բոլոր հաջողակները, Բիլ Գեյթսից մինչև
Մարկ Ցուկերբերգ, պնդում են, որ իրենց
հաջողության գրավականի անբաժան մասը նրանց առավոտյան
խիստ ռեժիմն է: Բացի այդ, ակադեմիական հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանք, ովքեր իրենց կյանքում
ստեղծում են առավոտյան արարողակարգ, շատ ավելին են հակված այն գործողությունների, որոնք կարող են փոխել իրավիճակն ի օգուտ իրենց:
Իհարկե, ամեն առավոտ ընտրված ծիսակարգերին հետևելն այնքան էլ հեշտ չէ, սակայն կարծում եմ, որ արդյունքը շատ շուտ կնկատեք: Ահա մի քանի սովորություններ, որոնք կօգնեն ձեզ ձեր ողջ կյանքի համար...
Դարձիր
վաղ թռչնակ
Հնարավո՞ր է արդյոք դառնալ հաջողակ անձնավորություն, եթե արթնանում եք տանից դուրս գալուց 15 րոպե առաջ և դուրս եք վազում
դռնից կոստյումը թարս հագած և ուտելիքը ձեռքին:
Ոչ միայն «ոչ», այլև երբևէ: Այս աշխարհում ամենահաջողակ մարդիկ իրենց առավոտը սկսում են արևի առաջին շողերից:
Օրինակ, նախկին առաջին տիկին Միշել Օբաման ասում
է,-«Ես հասկացա, որ եթե ես պետք է վաղ վեր կենամ իմ երեխաների համար, ես դա անում եմ: Բայց եթե ես պետք է վաղ արթնանամ
իմ համար, ապա հանկարծ սկսում եմ մտածել. «Իսկ
միգուցե չարթնանա՞լ 4:30-ին»: Եվ ես հասկացա, որ պետք է ինչ-որ կերպ փոխեմ դա»:
Նույնիսկ եթե դուք չպետք է առավոտ շուտ գնաք աշխատանքի, փորձեք հավաքել ձեր կամքի ուժը և ժամանակը
տրամադրել Ձեզ` հեռու մնալով այդքան գրավիչ փափուկ բարձից: Հավատացեք, եթե առավոտյան ձեզ համար ավելի շատ ժամանակ գտնեք, ձեր կողմից ծախսված ջանքերը կվարձատրվեն:
Ոչինչ մի ընդունեք որպես արժանվույս
Երբ օրը սկսում եք բացասական աշխարհայացքով, քիչ հավանական է որ այն կլինի դրական և նույնիսկ լավը: Ահա թե ինչու է մոտիվացիայի գլխավոր մարզիչ հայտնի Թոնի Ռոբինսը առաջարկում առավոտը սկսել «Power of Hour»-ի կամ «բարգավաճման 15 րոպե» մեկնարկով:
Եթե ցանկանում եք ողջ օրվա համար դրական լիցքեր հավաքել, մտածեք որ կարող եք շնորհակալ լինել ձեր մտերիմներին, սիրելիին, կամ նույնիսկ Ձեր ճակատագրին: Այն շատ ժամանակ չի պահանջի, բայց ամբողջ օրը օրվա համար դրական լիցքեր կպարգևի, կնվազեցնի սթրեսը, կբարձրացնի արտադրողականությունը և պարզապես կապահովի լավ
տրամադրություն: Նույնիսկ եթե քնից արթնանում եք
խիստ մռայլ, փորձեք ձեր մեջ գտնել ձեր ունեցածի՝ ընտանիքի, ընկերների, կարիերայի համար երախտագիտության ուժը: Այն ամեն ինչի համար, որը պետք չէ ընդունել որպես արժանվույս: Եվ հիմա պատկերացրեք, թե ինչ եք ուզում թողնել ձեր կյանքում այնպես, ինչպես որ հիմա է:
Վայելեք լռությունը
Մեզանից շատերի համար կյանքը վերջերս դարձել է
աներևակայելի տագնապալի: Աշխատավայրը, ընտանեկան կյանքը և գադջեթների վրա մշտական շեղումը մեզ լռության չնչին րոպեներ
ու նույնիսկ ակնթարթներ են պարգևում: Այստեղ բացառություն է ամենավաղ առավոտը:
Այնպես որ զուր մի վատնեք այդ ժամանակը. վայելեք
ամեն պահը` հաշվի առնելով, որ ընդամենը մեկ
ժամից ձեր օրը կլցնի խելագարության հասցնող կյանքի տեմպը: Օրվա ամենալուռ ժամանակը
լավագույնն է խորհելու համար:
Կերեք
ձեր «գորտը»
Բոլորիս էլ, երբեմն, օրվա
կարևոր գործերի ցուցակում բաժին է ընկնում ինչ-որ գործ,
որը ավելի վատ է քան գլխացավն ու ատամնացավը իրար հետ միասին:
Եվ
մենք, որպես կանոն, եթե իհարկե
դա հնարավոր է, հետաձգում ենք այդ տհաճ գործը մինչև օրվա վերջ, կամ ընդհանրապես հաջորդ
օր: Մի խոսքով, մենք սկսում ենք այս գործը հենց այն ժամանակ, երբ հոգնած ենք լարված
աշխատանքային օրից հետո և դա մեզանից կրկնակի ավելի ժամանակ է պահանջում,
քան սովորաբար:
Գործն անընդհատ
հետաձգելու փոխարեն պետք է «ուտել գորտը»: Եվ ոչ, ֆրանսիական բարձրակարգ խոհանոցը դրա հետ կապ չունի, այս արտահայտությունը փոխառված է Մարկ Տվենի հայտնի արտահայտությունից. «Եթե դուք առավոտից մի գորտ ուտեք, դա հավանաբար
ամենավատն է, ինչ կարող
է պատահել օրվա ընթացքում»:
«Ձեր «գորտ»-ը ձեր առջև կանգնած ամենամեծ ու ամենակարևոր խնդիրն է, որը դուք, ամենայն հավանականությամբ, կարող եք ձեզ թույլ տալ հետաձգել
անորոշ ժամանակով», - ասում է արդյունավետության մասնագետ Բրայան Տրեյսը: Ահա թե ինչու է
նա խորհուրդ տալիս կատարել նման առաջադրանքներն
առաջինը` երկար ժամանակ չտալով մտածել դրա մասին: Այս մեթոդը ոչ միայն թույլ է տալիս Ձեզ խուսափել հետաձգումից,
այլև օգնում է ձեզ կատարել առաջադրանքներն այն ժամանակ,
երբ դուք առավելագույն եռանդ ունեք:
Կերեք այն ամենը ինչ դրված է ձեր
ափսեի մեջ
Այո, մենք չենք սիրում դա ընդունել, բայց այս պարագայում մայրիկը
բացարձակապես ճիշտ էր: Նախաճաշը օրվա ամենակարևոր կերակուրն է: Հաջող գործարար մարդիկ,
ինչպիսին են Բրանոն կամ Ցուկերբերգը, մեծ դեր են տալիս առատ նախաճաշին` ինչը նրանց պահում է ողջ օրվա ընթացքում,
որքան էլ օրը ծանրաբեռնված լինի:
Գիտնականները
լրիվ համաձայն են նրանց հետ: Լավ նախաճաշը մեզ շատ առավելություններ է տալիս` մտքի
աշխատանքի բարելավումից մինչև նյութափոխանակության կարգավորում: Հիշեք, լավ նախաճաշը
օգնում է ձեզ արթնանալ, իսկ դրա բացակայությունը բացարձակ հակառակ ազդեցությունն է
տալիս:
Լավ նախաճաշի հակառակորդները, որպես կանոն, կրկնում
են տարբեր ձևերով. «Ես առավոտյան շատ քնկոտ եմ, որ ինչ-որ բան պատրաստեմ: Իմ օրգանիզմը
դեռ չի արթնացել, որպեսզի նախաճաշ ընդունի», և շատ այլ պատճառաբանություններ: Իսկ նրանք,
ովքեր մտածում են, որ նրանք շատ քիչ ժամանակ ունեն առավոտյան պատրաստելու համար, կարող են միշտ եփել երեկոյան, իսկ առավոտյան պարզապես տաքացնել:
Լավ
մարզվեք
Twitter-ի գործադիր տնօրեն Թեքե Ջեք Դորսին ամեն առավոտ վազում է երեք կիլոմետր: Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը արթնանում է ամեն օր ժամը հինգին, որ ժամանակ ունենա առավոտյան վարժությունների համար: Իհարկե, դուք չպետք է կրկնեք նրանց առավոտյան ծեսակարգն ամողջությամբ, բայց եթե դուք գոնե մի փոքր մարզվում եք, դարձրեք այն ձեր առավոտի
մի մասը: Առավոտյան մարզումից դուք չեք հոգնի, իսկ ձեր մարմինը ողջ օրվա համար կլիցքավորվի
էներգիայով:
Գտեք
ոգեշնչում
Որքան էլ վատ
տրամադրությամբ արթնանաք առավոտյան, եթե դուք ունենաք ոգեշնչում, այն ձեզ ավելի արագ
կբարձրացնի անկողնուց, քան մոլորակի լավագույն մեկ գավաթ սուրճը:
Նույնիսկ եթե
դուք արթնանում եք առավոտյան նապաստակի նման կարմիր աչքերով, մտածեք, թե ինչպես իրականացնել երազանքները, ինչպես կփոխվի ձեր և ձեր մտերիմների կյանքը դրանից, և դուք կզգաք անհավատալի
էներգիայի պայթյուն:
Այստեղ կարելի է հիշել Սթիվ Ջոբսին: Հայտնի է, որ ամեն առավոտ նա սկսում
էր հայելու մեջ իր վրա նայելուց և
ինքն իրեն տրվող հարցից. «Եթե այսօր իմ կյանքի վերջին օրն է, ես կցանկանայի անել այն, ինչ ես պատրաստվում եմ անել»:
Իհարկե, հարկավոր չէ հայտնագործություններ
անել: Պարզապես ամեն օր առնվազն հինգ րոպե
ժամանակ տրամադրեք մտածելու այն մասին, թե ինչի կարող եք հասնել այսօր:
Ունե՞ք առավոտյան ծեսեր, որոնք ձեր կյանքն ավելի լավն են դարձնում: Եթե այո, ապա կիսվեք դրանցով
մեկնաբանություննում:
by Anna Araqelova