Mercedes-ը ներկայացրել է նոր G-Class-ը
Միացյալ Նահանգների Դետրոյթ քաղաքում ընթացող միջազգային ավտոշոուի ընթացքում գերմանական Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է իր լեգենդար G-Class-ի նոր մոդելը, որը ստացել է 2019 G550-ը անվանումը:
Մեքենան արտաքնապես չի տարբերվում G դասի նախորդ մոդելներից, քանի որ ընկերությունը ամեն կերպ փորձել է պահպանել մեքենայի այցեքարտ դարձաձ , լեգենդար ուղանկյունաձև դիզայնը: Իհարկե, առաջին հայացքից նոր մոդելի արտաքին դիմագծերը մնացել են անփոփոխ, սակայն չափսերով այն ավելի մեծ է: Ինչի արդյուքում էլ էականորեն ընդարձակվել է մեքենայի ներքին սրահը:
Ի տարբերություն արտաքին դիզայնի, զգալի փոփոխությունների է ենթարկվել մեքենայի ներքին դիզայնը: Մեքենայի սրահը այժմ ծատ ավելի շքեղ է և ժամանակակից: G-Class սերնդի նոր մոդելը համալրված է նորագույն տեխնոլոգիաներով որոնց թվում է 16 բարձրախոսով Burmester աուդիոհամակարգը և առջևի մասում տեղադրված 12.3 դույմանոց երկու կառավարման մանիտորները:
Մեքենան համալրված է 416 ձիաուժ հզորությամբ, 4.0 լիտր ծավալով, biturbo V8 շարժիչով:
Ինչպես նաև այն ունի 9 աստիճանի 9G-Tronic ավտոմատ փոխանցման տուփ: Բացի այդ ամենագնացը առաջարկում է վարման 5 տարբեր ռեժիմ, որոնք հնարավոր է փոխել ըստ նախընտրությունների: Դրանք են ՝ Comfort, Individual, Eco, Sport և G mode: Նշված ռեժիմներից առավել աչքի է ընկնում Eco-ն, որը ապահովում է վառելիքի նվազագույն ծախս:
Նորույթը վաճառքի դուրդ կգա այս տարվա գարնանը: Մեքենայի մեկնարկային գինը՝ 107.000 եվրո է:
By Ani Poghosyan