Անձը և միջանձնային հարաբերությունները *Ընկերություն*
Միջանձնային հարաբերությունները ծագում են առանձին մարդկանց միջև և ներառում դիրքորոշումների, սպասելիքների, կարծրատիպերի և կողմնորոշումների համակարգ, որոնց միջոցով մարդիկ ընկալում և գնահատում են միմյանց:. Դրանք մարդկանց միջև ապրվող փոխադարձ կապեր են, որոնք դրսևորվում են միմյանց վրա ազդեցության բնույթի և եղանակների մեջ ու հաճախ ուղեկցվում են հուզական ապրումներով, արտացոլում մարդու ներքին աշխարհը:
Միջանձնային հարաբերությունները բաժանվում են`
Պաշտոնականի և ոչ պաշտոնականի,
Գործնականի և անձնայինի,
Ռացիոնալ և հուզականի,
Ուղղահայացի և հորիզոնականի:
Մի շարք հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ կանայք առավել ճիշտ են իրենց զգացմունքերն ինչպես փոխանցում, այնպես էլ` այլոցն ընկալում: Բացահայտված է, որ տղամարդիկ առավել ճիշտ են ընկալում տղամարդկանց միմիկան, կանայք` կանանցը, ինժեներները` ինժեներներինը, ձեռնարկատերերը` իրենց կոլեգաներինը. այսինքն միևնույն հանրույթին պատկանելը նպաստում է արդյունավետ փոխհասկացմանը: Ինչպես նաև մարդն, ով զրուցակցի հանդեպ ապրումակցում է ցուցաբերում, ավելի լավ է ընկալում նրա կողմից արտաբերված տեղեկատվությունը:
Ընկերություն
Ընկերություն (մարդկային հարաբերություններ), փոխադարձ կապվածությամբ՝ հարաբերություն երկու (կամ ավել) անձանց միջև։ Ընկերությունը սովորաբար համարվում է ավելի ուժեղ միջանձնային հարաբերություն, քան որևէ սովորական հասարակական հարաբերություն (գործընկերություն, հարևանություն)։
Ուսումնասիրություները պարզել են, որ մարդիկ մտերիմ ընկերության պարագայում ավելի երջանիկ են.
Չնայած կան ընկերության բազմաթիվ տեսակներ, դրանք ունեն որոշ ընդհանուր հատկանիշներ. դրանց թվում են՝ ջերմությունը, համակրանքը, մտերմությունը, ազնվությունը, հետաքրքրությունը, փոխըմբռնումը, կարեկցանքը, վստահությունը, նաև՝ սխալվելուց և քննադատությունից չվախենալը։
Թեև ընկերական հարաբերություն ստեղծելու համար չկան հստակ սահմանափակումներ, ընկերները հաճախ ունենում են ընդհանրություններ, ընդհանուր ծագում, զբաղմունքների կամ շահերի համընկնումներ, և այլն։
--------------------
Կյանքում ամենից թանկ բաներից մեկը, դա ընկերությունն է:Ամենաթանկ բաներից մեկն է այն, քանի որ միայն նրա միջոցով կարող ես հասնել կյանքի ամենաթանկ պահերին:Իրոք, ընկերության մեջ Դու կարող ես գտնել քո երջանկությունը, ուրախությունը և այն ամենը, ինչը Քեզ հարկավոր է:Բայց միշտ չէ, որ մարդիկ ունենում են այն ընկերությունը, որի համար կարելի է ամեն ինչ անել:
Ինչպես հաջողության ու անհաջողության մեջ են տվել Քեզ ընտրելու հնարավորություն, այնպես էլ հաջողակ և անհաջողակ ընկերներ ընտրելու մեջ:Երբ նայում ես շուրջդ, կտեսնես, որ յուրաքանչյուր ոք ընկերություն է անում այն մարդու հետ, ով իր բնավորության գծերով, ապրելակերպով, սովորույթներով նման է իրեն:Եվ հենց դիպուկ էլ այս վիճակը ներկայացրել է ժողովրդական ասացվածքը «Ասա ընկերդ ով է, ասեմ ով ես դու:
Իրոք, ընկերը մեծ դեր է խաղում մարդու կյանքում:Լավ ընկերը կդարձնի իր ընկերոջը ավելի լավը, իսկ վատը` հակառակը:Դրա համար հարկավոր է ընտրություն կատարելիս շատ ու շատ կենտրոնանք հաջողակ ընկեր ընտրելու մեջ:Ընկեր, դա միայն իրար հետ զբոսնելու համար չէ, այլ ամբողջ կյանքը իրար հետ խոչընդոտներ հաղթահարելով, միասին հաջողության հասնելու յուրօրինակ երևույթն է:Երբ կարդում ենք հաջողակ մարդկանց պատմությունները, նկատում ենք, որ նրանք հաջողության են հասել` իրենց ամուր և համառ ընկերության շնորհիվ:
Ամուր ընկերություն ունենալու համար հարկավոր է ընդամենը, որ ընկերության յուրաքանչյուր մասնիկ իր ընկերների համար անի այն ամենը, ինչ-որ կարող է, տալ այն, ինչի կարիքը ունեն իր ընկերները, լինել հավատարիմ և միշտ օգնող` իր ընկերոջ յուրաքանչյուր փորձության ժամանակ:Եղեք միշտ լավը ձեր ընկերների համար:Փորձեք ամեն կերպ երջանկացնել ձեր ընկերներին:
by Mariam Sargsyan