Ռոբոտ-վարպետը կվերացնի շինարարների սխալները:


Նույնիսկ առավել փորձառու վարպետները միշտ չէ, որ համեմատում են  շինարարության գծագրերը կատարված աշխատանքի հետ:  Հետեւաբար, շինարարները պարբերաբար սխալներ են գործում: Այդ պատճառով էլ  սկսնակ Doxel րնկերության աշխատակիցները ստեղծեցին  մի ռոբոտ , որը կարող է ինքնուրույն ուսումնասիրել կառույցները,գտնելով թույլ տված սխալները: Գծագրերի հետ անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում, ռոբոտը անմիջապես տեղեկացնում է վարպետին թերության մասին:


Ռոբոտի ստեղծողները արդեն հասցրել են հավաքել 4,5 միլիոն դոլար ներդրումների համար: Վերջին փորձարկումների ժամանակ պարզվել է, որ նման ռոբոտ-շինարարները  արագացնում են շինարարական աշխատանքները գրեթե 40 տոկոսով, ժամանակին տեղեկացնելու մարդկանց թերությունների մասին:
Բացի  սխալների ուղղումից ռոբոտը կարող է օգնել շինարարությունը ժամանակին ավարտելու գործում,քանի որ այն կարողանում է հաշվարկել բյուջեն,կատարված աշխատանքը,և ըստ դրա սահմանել օպտիմալ աշխատանքի  տեմպերը:

Doxel ռոբոտը գիշերային կամ ընդմիջման ժամերին կարող է գնալ նախապես ստեղծված երթուղով, բարձրանալ աստիճաններով ,և առանց ավելորդ ժամանակ կորցնելու , կազմել ամբողջական զեկույց ձեռք բերված տվյալների հիման վրա:Այդ ինֆորմացիան  կօգնի կազմակերպիչներին  ավելի սեղմ ժամկետներում և առանց սխալների  ավարտել շինարարությունը:

by Artur Sargsyan

Популярные сообщения