Ամենա-ամենա

Մաս3
Աշխարհի ամենախոշոր սոցիալական նախագիծը
  Մոսկվայում տեղադրվել է «Երեխաների տարի 2007» նվիրված սոցիալական նախագծի համար աշխարհում ամենալուրջ գովազդային բանները: Պաստառի վրա սպորտով զբաղվող երեխաներ են Մոսկվայի օլիմպիական վայրերի ֆոնի վրա: Ամենամեծ սոցիալական բանները տեղադրված է պատին, որը փակում է «Россия» հյուրանոցի շինհրապարակը: Դիզայնն իրականացրել է  LBL խումբ ստուդիան: Պաստառի բարձրությունը  8.03 մետր է, երկարությունը`19.9 և 100.98 մետր համապատասխանաբար, որը զբաղեցրեց 15 հազար քառակուսի մետր:



Հեռախոսի ամենամեծ գովազդը
  Samsung-ը և Cricket բջջային օպերատորը ներկայացրել են աշխարհի խոշորագույն աշխատող բջջային հեռախոսը: Դա Samsung Messager հեռախոսն է, որը կարելի է տեսնել Չիկագոյում: Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի խոշորագույն բջջային հեռախոս գրանցվելու համար սարքն ունի բոլոր նախապայմանները:
  Սարքի չափերն են՝ 4.57x 3.96 մետր: Հատկանշական է, որ վերջինիս օգնությամբ կարելի է կատարել անվճար զանգեր, ուղարկել տեքստային հաղորդագրություններ:




Ամենածանր թերթի համարը
  Մեկ հազար վեց հարյուր տասներկու էջ: Այս ռեկորդը պատկանում է աշխարհահռչակ «The New York Times» թերթին:
  1987թ. Սեպտեմբերի 14-ին թողարկված «The New York Times» թերթի համարը ամենածանր թերթը դարձավ: Նրա 1612 էջերը կշռում էին 5,4 կգ: Սա գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում:
  Թեև կան տեղեկություններ, որ մի փոքր ավելի վաղ, 1987թ. Օգոստոսի 5-ին «The New York Times» թերթի ամերիկյան բաժանորդները ստացել են 6,35 կգ կշռող թերթի համար:

Ամենահին ու խոշորագույն գովազդային թերթը
   Բալթիկայի ամենահին ու խոշորագույն «Գովազդ» գովազդային թերթը նշեց իր 15-ամյակը հրատարակելով եզակի համար` Գինեսի ռեկորդների գրքին արժանի:
   Խմբագրողները որոշեցին տեսնել, թե ինչպիսի տեսք ունի «Գովազդի» մեկ թերթի ձեռագիրն իրականում: Հատուկ հոբելյանական հրատարակության մեջ հավաքվեցին հսկա համարում հրապարակված հայտարարությունները մեծ չափերով: Այս համարը ևս պարունակում է «Գովազդ» թերթի միջին վիճակագրական համարի թվով 24 309 գովազդ:
   Սովորաբար դրանք տեղավորվում են մոտ հարյուր էջի վրա, բայց իրական չափերով դրանք զբաղեցրին 688 քառակուսի մետր մակերեսով 294 էջ:  Վերջինիս կշիռը գրեթե 100 կիլոգրամ է: 15 տարիների ընթացքում «Գովազդ» թերթը մեր երկրի բազմաթիվ բնակիչների կյանքում նկատելի հետք է թողել:
   15 տարի շարունակ «Գովազդի» թերթը տպագրվել է մոտ 7500 տոննա թղթի վրա: Եթե ​​հաշվի առնեք, որ աշխարհի ամնեխոշոր աֆրիկյան փիղը մոտ 3 տոննա է կշռում, իսկ ալիքային թութակը՝ մոտ 40 գրամ, ապա այդ տարիների ողջ տպաքանակի քաշը հավասար է 2500 փղերի կամ 190 միլիոն թութակի քաշի:


 
Մեկ երեկոյի ընթացքում կազմակերպությունը գովազդող ամենամեծ թիվը
  1996 թվականի հոկտեմբերի 1-ին «Granada ekay brodcasting» (Մեծ Բրիտանիա) հեռուստաընկերության հեռարձակման առաջին գիշերը ցուցադրվել է «Kastlmein XXXX» գովազդի բոլոր 17 տարբերակները:

Ամենամեծ մարդկային զանգվածը գովազդում
  1989-ի հոկտեմբերին Յուտայում (ԱՄՆ) «Saatchi&Saatchi» ընկերությունը «British Airways»-ի համար նկարահանել է «Face» տեսահոլովակը: Նկարահանումներին մասնակցում էին գույնզգույն սպորտային կոստյումներով 6300 հոգի: Մեծ բարձրությունից նկարահանումների ժամանակ մարդիկ վերակառուցվում էին, որպեսզի ստացվեին մարդու հսկայական դիմապատկերն ու երկրագունդը:



Գովազդում նկարահանված ամենաշատ նորածինները
   1996թ.-ին բրիտանական հեռուստատեսային հաղորդման համար Թոնի Քեյի կողմից արված «Vauxhall Astra»-ի գովազդի համար 2000 երեխա է նկարահանվել և ոչ մի մեծահասակ: Մինչ այդ ավելի քան 984 փոքրիկ երբևէ չի նկարահանվել:

Միջազգային գովազդի ոլորտում  մրցանակների ռեկորդային քանակ

  1995թ.-ին ստացված Lew-501 ջինսերին նվիրված «pharmacy» գովազդային տեսահոլովակը ստացել է 33 մրցանակ:

  Գովազդային էջերի առավելագույն քանակը

    Պարբերականի մեկ համարում գովազդային տեքստի էջերի առավելագույն թիվը` 93 879, «Brides Magazine» ամերիկյան ամսագրի ընդհանուր առմամբ փետրվար-մարտ ամիսների (1998թ.) թիվն է:

by Anna Araqelova


Популярные сообщения