Առավել օպերատիվ գովազդ


  •      Ակնթարթային գովազդային արշավ
   Շվեյցարիայի Լոզան քաղաքում Չինացի մարզիկ Լուի Կսյանգը 110 մետրի վրա գերազանցեց իր իսկ համաշխարհային ռեկորդը: Հենց մրցույթի օրը հայտարարվեց նոր համաշխարհային ռեկորդի մասին:
  Nike-ը Լուիին հովանավորում է 2002 թվականից և ընկերության արձագանքը գրեթե ակնթարթային էր: Ռեկորդը գրանցվել էր Շանհայի ժամանակով հուլիսի 12-ի առավոտյան ժամը 4-ին: Նույն օրը գովազդային տեսահոլովակ հայտնվեց Սինայի սպորտային հեռուստաընկերությունում, իսկ Շանհայի երկնաքերերից մեկի վրա՝ մեծ գովազդային բաններ: Հաջորդ օրը գովազդը հեռարձակվեց հեռուստատեսությամբ և Պեկինի ամենախոշոր թերթերի խմբագրություններում:
  Լուին Պեկին վերադարձավ հուլիսի 13-ի օրվա երկրորդ կեսին` կրելով <<12,88>> մակագրումով (նոր ռեկորդ) վերնաշապիկ, ինչն ավելի մեծ փիար արեց ազգային և մարզական հեռուստաալիքներում, թերթերում և ինտերնետում: Հուլիսի 14-ին ավելի շատ բացօթյա գովազդներ տեղադրվեցին, իսկ Շանհայի և Պեկինի Nike  խանութների բոլոր աշխատակիցները կրում էին Լյուի կրած վերնաշապիկից:
  Այս իրադարձությունը առանց այդ էլ կարող էր նշանակալից լինել, բայց Nike-ի անթերի աշխատանքը նպաստեց նրան, որ Լյուիի ձեռքբերման մասին գիտեին բոլորը, ինչպես որ իր հովանավորի մասին:


  •     Գովազդային ֆիլմի ամենաարագ արտադրանքը
Reebok ընկերության <<Insta PAMP>> կոշիկի համար հեռուստագովազդի մտահղացումը, նկարահանումը և եթեր հեռարձակումն իրականացվել է 1993 թ. Հունվարի 31-ին Ատլանտիդայի (ԱՄՆ) բասկետբոլի 27-րդ սուպերգավաթի եզրափակիչի ժամանակ: Հոլովակը սկսեցին նկարահանել խաղի երեք քառորդի կեսին և եթեր հեռարձակվեց վերջին քառորդի երկու րոպեանոց դադարի ժամանակ: Հոլովակի տևողությունը 30 վայրյան էր:

By Anna Araqelova

Популярные сообщения