Բիթքոինը 9 տարեկան է:

               
2008 հոկտեմբեր 31-ին  Սաթոշի Նակամոտոն  ստեղծեց  նոր էլեկտրոնային դրամական հաշվարկային համակարգ- Բիթքոին: Հենց այս օրը մարդիկ համարում են  բիթքոինի ծննդյան օր:



Տարիների ընթացքում Սաթոշի Նակամոտոի կրիպտո–արժույթը  դարձավ ամենատարածվածը,թանկանալով տասնյակ անգամներ, ներգրավելով ավելի ու ավելի նոր մարդկանց ու  ընկերությունների,որոնք փորձում են գումար վաստակել,բիտքոին ստեղծելով և առք ու վաճառքով:


2009 թվականի սկզբին դեռևս չկային խոշոր բորսաներ և մայնինգի հսկա ֆերմաներ,սակայն սկիզբը արդեն դրված էր :Շատերը կարծում են, որ  բիթքոինը դա   «ֆինանսական փուչիկ» է եւ ժամանակի ավելորդ վատնում, բայց փաստը մնում է փաստ: Բիթքոինը շարունակում է անշեղորեն բարձրանալ գնով, և արդեն դարձել է  լիարժեք վճարման միջոց:
Մարդիկ արդեն բիթքոինով գնում են տներ,մեքենաներ,վճարում տարբեր հաշիվներ:
by Artur Sargsyan

Популярные сообщения