Հունվարի 27. Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր
Սուրբ Սարգիս Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տոներից է։ Նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝
սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։
Սուրբ Սարգիս զորավարը կարգված է համաքրիստոնեական աշխարհի սրբերի դասին։
Ավանդազրույցի համաձայն՝ նա իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Կոստանդիանոս կայսրը, ով նույնպես համարվում էՀայ Առաքելական Եկեղեցու սրբերից, նկատելով սբ. Սարգսի արիությունը, կարգում է նրան հարևան Կապադովկիայի իշխան
և սպարապետ։
Սբ. Սարգիսը զբաղվել է նաև քրիստոնեության քարոզչությամբ և եկեղեցաշինությամբ։ Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք սկսվում են քրիստոնյաների հալածանքները, սբ. Սարգիսը հայտնություն է ստանում Աստծուց հեռանալ կայսրությունից։ Նա իր որդու հետ հաստատվում է Հայաստանում, ուր
թագավորում էր Խոսրով թագավորի որդին՝ Տիրանը։ Վերջինս Սարգսին հրամայում է ծառայության անցնել պարսից Շապուհ արքայի մոտ՝ զերծ պահելու երկիրը Հուլիանոսի արշավանքներից։ Այսպիսով, Սարգիսը նշանակվում է զորագնդերի հրամանատար։ Ավանդազրույցի ամաձայն՝ նրա զինակիցները, տեսնելով Սարգսի ձեռքով Աստծո կողմից գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և ընդունում քրիստոնեությունը։ Սակայն պարսից շահը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհաբերություններ կատարել։ Երբ Սարգիսը հրաժարվում է ուրանալ իր հավատքը և ավերում է բագինը, ամբոխը հարձակվում է նրա որդու՝ Մարտիրոսի վրա և սպանում նրան։ Սարգսին բանտարկում են, ապա՝ գլխատում։ Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Սարգսի 14 զիվորները։
Նահատակների մարմինները ամփոփվում են Համիան քաղաքում, որտեղից էլ Մեսրոպ Մաշտոցը վերցնում է սբ. Սարգսի մարմինը և ամփոփում Հայաստանի Կարբի ավանում։
Այսպիսով, սբ. Սարգսի պաշտամունքը Հայաստանում տարածվեց 5-րդ դարից, երբ Մեսրոպ Մաշտոցը սբ. Սարգսի մասունքներն ամփոփեց Կարբի ավանում և դրանց տեղում հիմնեց Ուշիի Սբ.
Սարգիս
եկեղեցին
և
համանուն
վանքը։
Հատկանշական
է,
որ
Տեկորի
տաճարը
կրում
է
«Սբ.
Սարգիսի
վկայարան»
անվանումը։
Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում նշել են ոչ միայն եկեղեցական
ծեսով
և
աղոթքներով,
այլև
ժողովրդական
ավանդույթներով։
Այսպես,
օրինակ,
Սբ.
Սարգսի
տոնին
նախորդող
գիշերը
երիտասարդ
աղջիկները
աղի
բլիթ
են
ուտում
և
ակնկալում
երազում
տեսնել
իրենց
ապագա
փեսացուին։
Ընդունված
է
եղել
նաև
տան
տանիքին
կամ
պատշգամբում
փոխինդ
դնել
և
սպասել,
թե
երբ
Ս.
Սարգիսը
կթողնի
իր
ձիու
պայտի
հետքերը։
Ըստ
ավանդույթի՝
այն
մարդը,
ում
ափսեում
շաղ
տված
ալյուրի
կամ
փոխինդի
միջով
կանցնի
սուրբը,
սպասվում
է
մեծ
հաջողություն։
Հնում այդ օրն ընդունված է եղել պատրաստել նաև օձի թթու կոչվող ապուրը։ Այն պատրաստվում էր ոսպից, մանրաձավարից, ալյուրից և եփվում թթվի ջրի մեջ։
Շատ հավատացյալներ այցելում են սբ. Սարգիս զորավարի
անունը
կրող
եկեղեցիներ՝
մասնակցելու
այդ
օրը
մատուցվող
պատարագին։
By Mariana Sargsian