Ամենա-ամենա Մաս 2


Աշխարհում ամենամեծ թռչող պաստառը
  Պիտեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալաը» ֆիլմը կարծեց Նոր Զելանդիայի գովազդ է, սա իսկապես առասպելական վայր է, որտեղ երազում է հայտնվել յուրաքանչյուրը:
  Իշխանությունները հասկացան, և կանգ չառան ձեռք բերածի վրա: Նոր Զելանդիայում թռիչք կատարող ինքնաթիռները զարդարվեցին ֆիլմի ֆոնի վրա հիմնական հերոսների պատկերներով: Վինիլային կոմպոզիցիաները որոշ օդանավերի վրա հասնում են 800քմ: 



Ներկայացված աշխատանքների առավելագույն քանակը
   «Каннские Львы» 52-րդ միջազգային գովազդային փառատոնը ներկայացված աշխատանքների քանակով դարձավ բացարձակ ռեկորդակիր: Այդ տարի ժյուրին ստացավ 22102 ստեղծագործություն 81 երկրից, ինչը 18-ով ավելի է, քան նախորդ տարի: Դրանցից 1614-ը ներկայացված է «Direct Marketing» անվանակարգում, 1076 «Մեդիա», 11366 «Մամուլ և արտաքին», 1897-ը «Թվային» և 4996-ը կինոնկարներում:

Աշխարհում ամենամեծ գովազդը
   2008 թ. Եվրոպայի առաջնությունը չդարձավ միայն խփված գոլերի և բաց թողնված գնդակների քանակով առաջատար: Euro2008-ը հրաշալի հնարավորություն էր գովազդատուների համար, որպեսզի նրանք բարձրաձայն հայտարարեն իրենց մասին: Հատկապես հաջողությամբ օգտվեց այս հնարավորությունից բուքմեյքերական Betfair ընկերությունը, որը խոշորագույն գովազդի աշխարհում համաշխարհային ռեկորդ սահմանեց: Հսկայական գովազդը զարդարում էր Ավստրիայի դաշտը:
   Այս օբյեկտ ունի իսկապես ահռելի չափեր – 1380 x 316 մ, ընդհանուր մակերեսը՝ 436 հազար քմ, և իրենից ներկայացնում է  ծաղկած բույսերով տնկված հսկայական գրվածք՝ No. 1 for football... and still growing Betfair.com.
   Բուքմեյքերական ընկերության գովազդը գրեթե 9 անգամ ավելի է, քան Ernst Happel Stadion մարզադաշտը, որտեղ հունիսի 29-ին  անցկացվել է  Եվրո 2008-ի եզրափակիչը:
   Մինչ այդ առաջատար էին հանդիսանում, Միացյալ Արաբական Էմիրությունները: Այժմ նրանք ստիպված կլինեն Գինեսի ռեկորդների գրքում իրենց զբաղեցրած տեղը  զիջել:


 Աշխարհի խոշորագույն վահանակը
   Քուվեյթում կառուցվող «Մաբանի» առևտրի կենտրոնը կառուցել է, հավանաբար, աշխարհի խոշորագույն վահանակը: Այն 980 մ երկարությամբ և 11 հազար 760 քմ տարածքով շինություն է: Մոտ ապագայում խոշոր առևտրի կենտրոնի բացումը գովազդող վահանակը կես կիլոմետր երկար է, քան վերջերս Դուբայում բացված ռեկորդակիր վահանակը: Քուվեյթյան ընկերության ձեռքբերումը գրանցվելու է Գինեսի ռեկորդների գրքում: Քուվեյթի մայրաքաղաք Ար-ռեյի տարածքում գտնվող առևտրի կենտրոնը կունենա 140 հազար քառակուսի մետր տարածք, 35 ռեստորան ու սրճարան, 10 կինոթատրոն:

Թերթի ամենամեծ տպաքանակը
   Յուրահատուկ ռեկորդ է սահմանել «Комсомольская правда» թերթը: 1990 թվականի մայիսին թերթը տպագրվել է գրեթե 22 միլիոն օրինակով: Այս ռեկորդը դեռևս չի խախտվել աշխարհի ամենօրյա թերթերից որևէ մեկի կողմից:


Ամսագրի ամենամեծ  տպաքանակը
  1922 թ. Փետրվարին ստեղծված «Ридерз Дайджест» ամսագրի 18 տարբեր լեզուներով ամենամսյա շրջանառությունը ավելի քան 27 միլիոն օրինակ է: Այս ամսագրի միայն ամերիկյան հրատարակությունը բաժանվում է ամսական ավելի քան 15 միլիոն օրինակով, իսկ Մեծ Բրիտանիայի հրատարակությունը ամսական ավելի քան 1,63 միլիոն ընթերցողի է հասնում: 1974 թ.-ին ամերիկյան «TV Guide» ամսագիրը դարձավ առաջին շաբաթաթերթը, որը մեկ տարվա ընթացքում վաճառվեց միլիարդավոր օրինակով: Ներկայումս իր շաբաթական շրջանառությունը կազմում է 11 միլիոն օրինակ:


Աշխարհի ամենախոշոր վահանակը
  Լոնդոնում հայտնաբերվել է Coca-Cola ընկերության աշխարհի ամենախոշոր բացօթյա գովազդային վահանակներից մեկը, որը կարող է տարբեր լինել կախված եղանակից, «դիմել» այն մարդկանց ովքեր նայում են և նույնիսկ արձագանքել SMS հաղորդագրություններին:

Աշխարհում ամենամեծ էկրանը գտնվում է  Արբատում` ավելի քան 7,600քմ: PEOPLE WORLDWIDE գովազդային գործակալությունը ստացել է գովազդի վաճառքի բացառիկ իրավունքը: LED էկրանը ավելի քան 7600 քմ  է, և  իր չափերով հավակնում է լինել աշխարհի չեմպիոն  «Գինեսի ռեկորդների գրքում»: Պրոէկտի նախագծող է  հանդիսանում "Dream Light Tecnology" ընկերությունը:


Գովազդային վահանակի առավելագույն դուբլները
  Գինեսի ռեկորդների գրքի համաձայն գովազդային տեսահոլովակի նկարահանման ժամանակ դուբլների ռեկորդային  քանակը՝ 28, նկարահանվել է 1973 թվականին: Խեղճ կինը, հասնելով գովազդի էությանը, մոռանում էր, թե ինչ է գովազդում:
Շարունակելի...
by Anna Araqelova

Популярные сообщения