Tesla-ն ներկայացրել է առաջին ինքնակառավարվող բեռնատարը
Կալիֆորնիայում տեղի ունեցած միջոցառման ընթացքում աշխարհահռչակ Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը ներկայացրեց ընկերության վերջին նոր մեքենան: Սակայն , մեծահարուստների համար էլեկտրական ավտոմեքենայի նոր մեքենա ստեղծելու փոխարեն , այս անգամ ընկերությունը հանրությանն է ներկայացրել բեռնատար մեքենա , որը ստացել է Tesla Sami անվանումը: Նշենք, որ սա ամերիկյան ընկերության կողմից ստեղծած առաջին բեռնատար մեքենան է:
Խոսելով տեխնիկական բնութագրերի մասին, Մասկը նշել է, որ ամբողջական լիցքավորման և հնարավոր առավելագույն արագության դեպքում բեռնատարը կարող է անցնել 500 մղոն հեռավորություն (804 կմ): Եվ քանզի բեռնատար երթուղիների մեծ մասի երկարությունը կազմում է 250 մղոն, այս բեռնատարը կկարողանա նշանակման վայր հասնել ու վերադառնալ ընդամենը մեկ լիցքով:
Բեռնատարը ունի 4 անկախ շարժիչ:Յուրաքանչյուր հետին անիվի համար մեկը: Վերջինիս առավելագույն բեռնունակությունը կազմում է 36 տոնա, սակայն այն ավելի արագ է, քան նախկինում գոյություն ունեցող ցանկացած բեռնատար:
Իհարկե նորություն չէ, որ բեռնատարի հիմքում ընկած է, ինքնակառավարման համակարգը, ինչը հնարավորություն է տալիս առանց վարորդի միջամտության շարժվել ու փոխել բեռնատարի ուղղությունը:
Սակայն Tesla Semi-ն համալրված է նաև Tesla Enhansed Autopilot համակարգով, ինչը նշանակում է, որ բեռնատարը ունի լավագույն driver-assist` վարորդին-օգնություն համակարգը: Այն օժտված է արտակարգ իրավիճակներում ավտոմատ արգելակման ֆունկցիայով, նախազգուշացումների հնարավորություններով և այլն: Ի տարբերություն ավանդական բեռնատարերի՝ Tesla Semi-ում վարորդի նստատեղը գտնվում է կենտրոնում:
Tesla Semi-ի սերիական արտադրանքը մեկնարկելու է 2019թ-ին, սակլայն արժեքը դեռ անհայտ է:
by Ani Poghosyan