Սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը...
<<Փոքրիկ իշխանը>> վեպը Ֆրանսիացի Գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ամենահայտնի աշխատանքն է: Վեպը ամենաշատ թարգմանված գիրքն է աշխարհում և ճանաչվել է որպես 20-րդ դարի լավագույն գիրք Ֆրանսիայում:
Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի <<աղոթք>>-ը գրվել է նրա կյանքի ծանր պահերից մեկին, որը մեզ հիշեցնում է ամենակարևորի մասին, ինչի շուրջ անհրաժեշտ է խորհել:
<<Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար:
Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ,
որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի
առջև, որոնք ինձ կհուզեն:
Սովորեցրու ինձ
ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ
այն՝ ինչը պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:
Խնդրում եմ քեզնից
չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ,
այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում կարողանամ տեսնել բարձունքներն ու
հեռուները:
Օգնիր ինձ
հասկանալ, որ երազանքները չեն օգնում. ո՛չ անցյալի, և ո՛չ էլ ապագայի մասին
երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես
ամենակարևորն ու գլխավորը:
Պահպանիր ինձ այն
միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ
գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և
անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք
աճում ենք ու հասունանում:
Հիշեցրու ինձ, որ
հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:
Անհրաժեշտ պահին
ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը,
բայց ասել այն սիրելով:
Ես գիտեմ, որ շատ
խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ
համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ
տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ`
ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես
կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:
Տուր ինձ ոչ թե
այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ
խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը>>:
by Mariana Sargsyan
by Mariana Sargsyan