ԾԻԾԱՂԸ 'ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵԼԻՆ

Ծիծաղի միջոցով կարելի վերլուծել մարդու բնավորության որոշ գծեր: Օրինակ, այսպես ասած, «թաքնված ծիծաղը», երբ ձայնային ազդակները, ասես, սեղմված լինեն, կարող են վկայել տվյալ մարդու՝ երկար ժամանակ լռելու մասին:
Սակայն, սովորաբար, նման մարդիկ հումորի մեծ զգացում ունեն, ինչը կարողանում են վերահսկել։
Վարակիչ, անզուսպ ծիծաղը վկայում է բարձր ճաշակի մասին, ինչը նաև ապացուցում է, որ տվյալ անհատը փոքր-ինչ մեծ կարծիքի է իր մասին: Նման մարդիկ ամուր կանգնած են հողի վրա և վստահ են իրենց ուժերին:
Ոչ ուրախ ծիծաղը, որի դեպքում բերանը լայն բացվում է, սակայն դեմքի արտահայտությունը չի փոխվում, կա՛մ նրբանկատություն արտահայտելու միջոց է, կա՛մ էլ ուշադրությունն իր վրա սևեռելու ցանկություն:
Երեխայի լացի ձայնին նմանվող ծիծաղը բնորոշ է նյարդային անհատներին: Սովորաբար նման կերպ են ծիծաղում մեղքի զգացողություն ունեցող մարդիկ, ինչպես նաև անլիարժեքության բարդույթով տառապող անհատները:
Ծիծաղի պոռթկումը զսպելը բնորոշ է, այսպես ասած, վառ անհատականություններին:
 ուք ծիծաղելու որոշակի ձեւ չունեք:

Եթե այո, ուրեմն, դուք, հավանաբար, յուրօրինակ մարդկանց շարքին եք պատկանում: Ամեն հարցում առաջին հերթին ղեկավարվում եք սեփական կարծիքով: Թերեւս, ձեր շրջապատում շատերին այդ դուր չի գալիս:
Ծիծաղելու ընթացքում մատների ծայրով շուրթերին դիպչելը ձեզ բնորո՞շ է:
Եթե այո, ապա այդ նշանակում է, որ ձեզ դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինել:
Փակո՞ւմ եք բերանը, երբ ծիծաղում եք:
Եթե այո, ապա դուք փոքր-ինչ անինքնավստահ եք: Հաճախ ամոթխած եք լինում, նախընտրում եք ստվերում մնալ: Խորհուրդ. ինքնավերլուծության եւ ինքնաքննադատության հարցում չափը մի անցեք:
Հաճա՞խ եք ծիծաղելիս գլուխը հետ տանում:
Եթե այո, ուրեմն դուք, հավանաբար, վստահող եք, լայն բնույթ ունեք: Երբեմն անսպասելի արարքներ եք կատարում՝ հենվելով միայն ձեր զգացմունքների վրա: Թերեւս, պետք է ավելի շատ բանականության վրա հենվել:
Ծիծաղելու ընթացքում ձեռքով դեմքին կամ գլխին դիպչու՞մ եք:
Եթե այո, ապա, հավանաբար, դուք երազկոտ եք: Այդ վատ չէ, բայց արժե՞ այդքան ջանք թափել երազներն իրականացնելու համար, երբեմն՝ նույնիսկ անիրական: Ավելի շատ սթափություն ու կյանքի խնդիրների հանդեպ իրական մոտեցումներ: Այս է մեր խորհուրդը:
Կկոցո՞ւմ եք քիթը, երբ ծիծաղում եք:
Եթե այո, ապա ձեր զգացմունքներն ու հայացքները հաճախ են փոխվում: Դուք էմոցիոնալ մարդ եք եւ, հավանաբար, կամակոր: Հեշտությամբ եք տրվում պահի ազդեցությանը, ինչն էլ դժվարություններ է առաջացնում ե՛ւ ձեզ, ե՛ւ շրջապատի համար:
Բարձր եք ծիծաղում՝ բացելով բերանը:
Եթե այո, ուրեմն կրքոտ, շարժուն մարդ եք: Մի քիչ զսպվածությունը ձեզ չէր խանգարի:
Նախքան լուռ ծիծաղելը կախո՞ւմ եք գլուխը:
Եթե այո, ապա բարեհոգի, իրավիճակին հարմարվող մարդ եք: Ձեր զգացմունքներն ու արարքները միշտ վերահսկողության տակ են:
Ծիծաղելու ընթացքում բռնում եք կզակը:
Եթե այո, ապա որ տարիքում էլ լինեք, միանգամայն ակնհայտ է, որ բնավորությամբ կպահպանեք երիտասարդությունը: Եվ, հավանաբար, այդ պատճառով է, որ երբեմն առանց երկար մտորելու եք գործում:
Ծիծաղելիս կկոցո՞ւմ եք:
Եթե այո, ապա այդ վկայում է հավասարակշռվածության, ինքնավստահության, բացառիկ խելքի մասին: Դուք գործունյա ու համառ եք: Երբեմն, գուցե, ավելի շատ, քան հարկավոր է: Նման դեպքերում փորձեք ձեզ կողքից դիտել:
                                   by Mariam Sargsyan

Популярные сообщения