Հաջողակ գովազդի գրավականը

 Գրավել ուշադրություն, առանձնանալ, լինել բացառիկ: Դրանում է կայանում ցանկացած գովազդի ինքնատիպությունը: Ներկայումս գովազդատուները մեծ ջանքեր են կիրառում որպեսզի նրանց ստեղծագործությունը չմնա աննկատ:
  Որքան էլ որ միապաղաղ է հնչում, մենք չենք կարողանա սպառել արտադրված ապրանքը, քանի դեռ այն չի գրավել սպառողների ուշադրությունը: Մի խոսքով, եթե մարդը չտեսնի հաղորդագրությունը, նա չի կարդա այն: Բայց այլ կոմերցիոն առաջարկների կողքին այն կարող է նաև անտեսվել:
  Ինֆորմացիոն քաոսից դուրս գալուն օգնում են դիզայնն ու արվեստը: Ճիշտ ընտրված պատկերն անմիջապես փոխանցում է գովազդի միտքն ու տրամադրությունը: Այն կարող է արագորեն գրավել սպառողների ուշադրությունը, բայց չպետք է սահմանափակվի միայն այդ խնդրի լուծումով: Պատկերը պետք է արտացոլի ռազմավարություն: Լավ գեղարվեստական ստեղծագործությունը կարճ ժամանակում ամուր զգացմունքային կապ է ստեղծում:
   Քանի որ արվեստը գիտության հետ սերտ կապեր չունի, ոչ մի հետազոտություն չի կարող պատասխանել այն հարցին, թե որն է ստեղծագործական մոտեցումներից ամենահաջողվածը: Հետազոտությունները միայն թույլ են տալիս եզրակացություն անել, թե տվյալ իրավիճակում օգտագործվող մեթոդներից որն է եղել ավելի արդրունավետ, բայց չեն կարող գնահատել գովազդի <<բեկման>> աստիճանը:
  Ինչպես առանձնացնել գովազդը: Սովորաբար դա արվում է նկարազարդումների օգնությամբ: Հաղորդագրությունն իրենով կամ ուշադրություն է գրավում, կամ ոչ, և ավելի հաճախ այստեղ որոշիչ դեր են խաղում ճիշտ ընտրված նկարները:
  Իհարկե, միայն նկարներով հաղորդագրություն չես ստեղծի: լիարժեք պատկերի համար ամենաքիչը վերնագիր է հարկավոր: Այսպիսով հաղորդագրության վերնագիրը կարդալու հետաքրքրությունն ապահովելու համար չափազանց կարևոր դեր է խաղում:
 Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել: Բայց ոչ միայն: Նկարազարդումների դերը սահմանափակված չէ: Պատկերը պետք է սերտորեն կապված լինի առևտրային հայեցակարգի հետ: Զուտ ուշադրություն գրավելու համար ցնցող լուսանկարների օգտագործումը սխալ է:  
    Սովորաբար առնձնացվում են լսարանի ուշադրությունը գրավելու երեք միջոց՝
        նկարազարդումների օգնությամբ,
        վերնագրի միջոցով,

        նկարազարդման և վերնագրի միջոցով միաժամանակ:
by Anna Araqelova

Популярные сообщения