Աշխարհի ամենագեղեցիկ տոնածառները

Բոլոր երկրներում արդեն տեղադրել են տոնական եղևնիները: Ավելին, շատ վայրերում որոշել են չսահմանափակվել ուղղակի արհեստական կամ բնական եղևնիներ տեղադրելով, այլ մտածել են հիանալի ձևավորումներ: Officetime-ը ընտրել է ամենագեղեցիկ և օրիգինալ տոնածառները և առաջակում է միասին դիտել դրանք:





Old town square, Prague
Պրահայի Old town square-ում տեղադրված  տոնածառը 24մ բարձրության եղևնի է, որը տրամադրված է էկոլոգիական հիմունքներով և տոնական սեզոնի ավարտից հետո սովորաբար վերածվում է ցանքածածկի և կրկին օգտագործվում: 


Rockefeller Plaza, New York

Ավելի քան 80 տարի է Ռոքֆելլեր Կենտրոնի տոնածառը ծայրաստիճան ինքնատիպ է եղել: Այս տարի 12 տոննա կշռող Նորվեգիական եղևնին  Փենսիլվանիայի պետական քոլեջից տեղափոխվել է Նյու Յորք հրապարակում տեղադրվելու համար: Ծառը զարդարված է գույնզգույն խաղալիքներով և ավելի քան 50000 LED լույսերով: Այն պսակված է գրեթե 3 մետր տրամագծով և 250 կգ քաշով բյուրեղյա աստղով, բաղկացած 25000 բյուրեղներից, արտադրված ավստրիական Swarovski ֆիրմայի կողմից:


Harrods, London
Լոնդոնյան Հարրոդսում ձևավորումը իրականացրել է Dolce & Gabbana բրենդը: Խանութը ձևավորել են խաղալիքներով և շղթաներով, լուսամուտները՝ կարմիր գույնի ծանր վարագույրներով, ինչպես դա անում են սիցիլիական թատրոններում, իսկ մուտքի մոտ տեղադրել են բարձր տոնածառ: Խանութի բոլոր այցելուներին դիմավորում են Դոմինիկո Դոլչեյի և Ստեֆանո Գաբբանայի մարիոնետները:
Հայրենի Իտալիայում դիզայներները ձևավորել են Լա Սկալա օպերայի տոնական ծառը:


Vittorio Emanuele II, Milan
Միլանի պատկերասրահի ձևավորմամբ զբաղվել է բյուրեղյա զարդերի արտադրությամբ զբաղվող  ավստրիական Swarovski ընկերությունը: Vittorio Emanuele II-ի հետ իրենց համագործակցությունը նրանք վարում են 2013թ.-ից, յուրաքանչյուր բացմանը ներգրավվելով հայտնի դիզայներներին: Այս տարի պատկերասրահի կետրոնական հրապարակը զարդարել է 20 մետրանոց եղևնին, որի վրա նրանք տեղադրել են 10000-ից ավելի զարդարանքներ (որոնցից 1000 Սուրբ Ծննդյան Swarovski բյուրեղյա աստղեր) և շուրջ 36000 լույսեր: Այս պայծառ շքեղությունը լուսավորվեց  երգչախմբի կողմից A Sky Full of Stars երգի կատմարման և արհեստական ձյան փաթիլների ներքո:



St. Pancras, London
Լոնդոնում արդեն դրել են անսովոր տոնածառը: Սենթ Պանկրաս երկաթուղային կայարանը զարդարել է 14 մետրանոց ծառով բացառապես բնական ծաղիկներով և կոներով: Ֆլորիստները օգտագործել են 15 հազար ծաղիկներ՝ հորտենզիաներ, անեմոններ, ամարիլիսներ, խոլորձներ, վարդեր, մեխակներ:


The White House Washington DC
Ազգային տոնածառի ավանդույթի սկիզբը դրել է  նախագահ Կալվին Կուլիջը շուրջ 90 տարի առաջ: 48 ֆութ բարձրության բալասանը Վերմոնտից ձևավորված էր 2500 կարմիր, սպիտակ և կանաչ էլեկտրական լամպերով: Այն առաջին ազգային տոնածառն էր, միացված նախագահ Կուլիջի կողմից ամանորի նախօրեին, 1923 թվականին: Այսօր ավանդույթը շարունակվում է և այն ամենասիրված իրադարձություններից է Վաշինգթոնում:


Galleries Lafayette, Paris
Ամեն տարի ֆրանսիական առևտրի կենտրոնը ներկայանում է յուրօրինակ ձևավորված տոնածառով: Անցյալ տարի ծառը ամբողջությամբ պատրաստված էր վերամշակված թղթից: Հիմա, 2017-ին պարզ սպիտակը  փոխարինվել է գունային տարբեր երանգներով: Այս տարի արհեստական Տոնածառը զարդարված է փուչիկներով, որոնք ունեն կոնֆետների, լոլիպոփների, շաքարեղեգների տեսք, և  ստեղծում են տոնական ու բավականին ախորժելի տեսարան:

Claridge’s, London

Հարրոդսի հարևանությամբ Claridge’s հյուրանոցում, Սուրբ Ծննդյան եղևնին ձևավորել է Կառլ Լեգերֆելդը: Նոյեմբերի վերջին հյուրասրահում, գլխավոր սանդուղքի դիմաց կախել են տոնածառը, գագաթի հատվածը դեպի ներքև: Ծառի հիմքը միմյանց հետ շաղկապված արմատներ ունի, արծաթե բազմաթիվ աստղերով: 

Մարիանա Սարգսյան

Популярные сообщения