Գովազդ, որը ստիպում է խորհել
Լավ սոցիալական գովազդը կարող է փոխել մեր հայեցակետը
և ստիպել մտածել ավելի կարևորի մասին:
Ogilvy ընկերության գովազդային
արշավը, որը ցույց էր տալիս, թե ինչպիսի տեղ են զբաղեցնում մեր կյանքում ժամանակակից
սարքերը՝ գաջեթները: Ընկերության կարգախոսն էր. <<Որքան շատ ենք մենք շփվում, այնքան քիչ ենք շփվում>>:
Արտաքին գովազդի օպերատոր
Russ Outdoor-ը, MILK կրեատիվ գործակալության հետ համատեղ <<Միևնո՞ւյնն է>> սոցիալական պրոյեկտի շրջանակներում:
Կազմակերպության նպատակը երիտասարդ կանանց և ապագա մայրերին նախազգուշացնելն է, որ
ծխելն առաջացնում է անպտղություն:
Արագությունը սպանում
է:
<<Արագությունը սպանում է>> կարգոխոսը բազմիցս օգտագործվել է գովազդային արշավներում: Western
Cape Government գովազդային ընկերությունը
լրացրեց գաղափարը ճիշտ նկարով:
Մի եղիր անկիրթ:
Ֆրանսիական RATP ընկերությունը փարիզյան
հանրային տրանսպորտի համար թողարկեց սոցիալական գովազդ, որը կոչ է անում մարդկանց հարգանքով
վերաբերել մյուս ուղևորներին:
Սովածներին կշտացնելն ավելի հեշտ է, քան դու մտածում:
TBWA\Hunt\Lascaris փարիզյան ընկերությունը թողարկեց սոցիալական գովազդ, որը կոչ է անում օգնել սովածներին:
Քո երեխան այն է, ինչ դու ուտում ես:
Գովազդը ստեղծվել է Paim կրեատիվ գործակալության
կողմից բրազիլական մանկաբույժների միության պատվերով: Պաստառները համոզիչ կերպով ցուցադրում
են, թե մայրերի սննդային նախասիրությունները ինչպիսի խնդիրներ կարող են երեխաների մոտ ապագայում
առաջացնել:
Սոցիալական գովազդ ամերիկյան
Latin Works ընկերության կողմից, որը ցուցադրում
է, թե ինչպես է ավելորդ քաշը ստիպում հրաժարվել սեփական երազանքներից:
Colgate-Palmolive-ը նախաձեռնել է ջրային ռեսուրսների տնտեսական օգտագործման քարոզարշավ
<<երկու րոպեի ընթացքում քո ծախսած ջրով նա կապրեր երկու օր>>:
Լոգոտիպերը նոր իմաստ
են ստանում:
Մուշտակների և այլ մորթե արտադրանքի դեմ Mozambique
Fashion Week սոցիալական գովազդը դժվար կկանգնեցնի որսագողներին, բայց, հնարավոր է, այն
կստիպի գնորդներին մտածել:
Խաղալիքներն ընդդեմ մանկական աշխատուժի:
Պորտուգալական սոցիալական APAV ընկերության գովազդում
խաղալիքներն անում են այն, ինչ ստիպված են անել աշխարհի շատ երեխաներ՝ նրանք աշխատում
են:
Եղիր տղամարդ:
Այսպիսի սոցիալական գովազդի ստեղծման գաղափարը ծնվեց պետերբուրգցի
Կիրիլ Կորոբկինի մոտ, երբ նրա հղի քույրը պատմեց, որ մետրոյում չորս կանգառների ընթացքում
ոչ ոք նրան տեղ չզիջեց:
Իսպանական սոցիալական գովազդը առաջարկում է գինովցած քաղաքացիներին
միանգամից ընտրել տրանսպորտային միջոցը՝ տաքսի, ոստիկանություն, շտապօգնություն կամ
թաղման բյուրո:
Իմաստուն է և տիպիկ…
by Anna Araqelova
by Anna Araqelova