Ինչպես են դիմավորում Ամանորը տարբեր երկրներում
Հայաստան
Հին հայկական
օրացույցը կազմված էր 12 ամիսներից, յուրաքանչյուրը 30 օր և 13 ամիսներից, յուրաքանչյուրը բաղկացած հինգ օրերից: Դրանք են՝ Նավասարդ, Օրի, Նավասարդի, Հոռի, Աահմի, Տրէ, Քաղոց, Արաց, Մեհեկի, Արեգ, Ահեկան, Մարերի, Մարղաց, Հրոտից և Ավելեաց:
Ամիսների անունները լեգենդային ծագում ունեն: Որոշ քրոնիկներ կարծում են, որ ամիսներն իրենց անուններն են ստացել Հայկ
Նահապետի 12 երեխաների անուններից: Հին հայերի մոտ ոչ միայն ամիսները, այլ նաև օրերը,
ժամերը ունեին իրենց անվանումները: Ժամերի անվան մեջ արտացոլվում է երկնակամարի գունային
երանգի փոփոխությունը: Այդ անվանումներից մի քանիսը մինչ այսօր պահպանվել են, օրինակ՝
այգ-լուսաբաց, աղջամուղջ-մթնշաղ, առավոտ:
Հայերը ունեցել են Նոր տարվան վերաբերող 3 տոներ՝ Ամանոր, Նավասարդ կամ Կաղանդ և հունվարի 1-ը:
Մինչ մ.թ.ա. 25 դարը մեր նախնիները
Նոր Տարին նշել են մարտի 21-ին՝ գիշերահավասարի օրը: Այդ ընտրությունը պատահական չէր:
Հին ժամանակներում հայ քահանաները, հիմնվելով իրենց դիտարկումների վրա, համոզվեցին,
որ բնությունն արթնանում է գարնան սկզբին:
Երկրորդ Նոր Տարվա տոնը Նավասարդն
է, որը տոնվել է օգոստոսի 11-ին: Համաձայն լեգենդի, Հայկ Աղեղնավորը սպանելով Բելին,
ազատություն տվեց իր և ապագա սերունդներին: Դա տեղի է ունեցել մ.թ.ա. 2492 թվականին՝ օգոստոսի
11-ին: Եվ այդ օրը դարձել է նոր տարվա սկիզբ հայերի համար:
Նոր Տարվա գլխավոր ներկայացումը տեղի է ունեցել Արածանի գետի երկու ափերին: Տոնակատարությանը ներկա են եղել թագավորն ու թագուհին: Այստեղ էին ժամանում Հայաստանի տարբեր ծայրերից:
Նոր Տարվա գլխավոր ներկայացումը տեղի է ունեցել Արածանի գետի երկու ափերին: Տոնակատարությանը ներկա են եղել թագավորն ու թագուհին: Այստեղ էին ժամանում Հայաստանի տարբեր ծայրերից:
Տոնակատարության իմաստը ոչ միայն
ուրախությունն էր, այլ նաև ազգի միասնությունը:
Հայաստանի տարբեր մարզերի եղանակային
տարբերությունից կախված տարբեր ճաշատեսակներ էին մատուցվում: Սակայն կար ընդհանուր
մի բան, որը զարդարում էր բոլորի սեղանը և ազգային յուրահատկություն էր ներկայացնում:
Դա ցորենն էր, որը միայն Հայաստանում էր աճում:
Կա հին հայկական ասույթ. <<Առանց
գինի Նոր Տարին կգա, առանց նգածաղիկ ոչ>>: Հնում նգածաղիկը ամենահայտնի համեմունքն
էր, որն աճում էր Մասիսի լանջերին: Այդ շրջանում ապրող հայերը հավաքում և չորացնում
էին, հետո տարածում Հայաստանով մեկ: Եվ որ շրջանում էլ ապրեր հայը, Նոր Տարում նա միշտ ուներ նգածաղիկ: Նգածաղիկը բոլոր հայերին կապում էր Մասիսի հետ:
18-րդ դարում Սիմոն Երեվանցու
օրացույցով հունվարի 1-ը ընդունվեց որպես Նոր Տարվա սկիզբ: Սակայն մինչ այդ
Հայաստանի տարբեր վայրերում Նոր Տարին արդեն տոնում էին հունվարի մեկին: Հունվարմեկյան Նոր Տարվա ճաշատեսակների մեջ ներառված են մթերքներ, որոնց անվանումները սկսվում են
Ն տառով՝ նգածաղիկ, նուռ, նուշ և այլն:
Լոնդոն
Լոնդոնը ամանորին գրավում է մեծ թվով մարդկանց տարբեր երկրներից նրանով, որ այստեղ շատ սեզոնային զեղչեր են լինում, կազմակերպվում են անմոռանալի միջոցառումներ,
և փողոցները ավելի պայծառ և փայլուն են դառնում:
Այս երկրում Ամանորի գալստյան մասին ավետում է հայտնի Բիգ
Բենի ղողանջները: Ամանորյա տոնակատարությունների կենտրոնը համարվում է Տրաֆալգարյան
հրապարակը: Դեռևս 1841 թ.-ին Վիկտորիա թագուհին Անգլիայում հրամանագիր հրապարակեց գլխավոր
տոնածառի ստեղծման թույլտվության մասին: Տրաֆալգարյան հրապարակով ամեն տարի անցնում է Լոնդոնյան ամանորյա շքերթը,
որը համարվում է ամանորյա ամենամեծ երթը աշխարհում:
Այդ շքերթին մասնակցում են ավելի քան 10000 մարդ: Նրանց թվում
շատ երաժիշտներ, պարողներ, ծաղրածուներ և ակրոբատներ են: Անգլիացիների մեծ մասը Ամանորը
անց են կացնում ընտանիքի հետ: Ամանորի հիմնական մասը կազմում է տոնական ընթրիքը: Նրանք
պատրատում են հատուկ տրադիցիոն ճաշատեսակներ:
Նախաճաշին սովորաբար մատուցվում է վարսակի բլիթներ, պուդինգ,
պանրի յուրահատուկ տեսակ՝ կեբբեն (Kebben), ճաշին տապակած սագ կամ բիֆշտեքս,
խնձորով կարկանդակ: Սեղանի զարդը համարվում է թխվածքը: Հին բաղադրատոմսի համաձայն այն
պետք է լցոնված լինի հետևյալ իրերով, որոնք ըստ ավանդույթի կանխագուշակում են եկող
տարվա ճակատագիրը. դրանք են՝ մատանի-ամուսնություն, դրամ-հարստություն, փոքրիկ նալ-
հաջողություն:
Տունը
ավանդույթի համաձայն զարդարում են օմելայի, օստրոլիստի տերևներով: Անգլիացիների մոտ
օմելան մոգական ծառի սիմվոլ է:
Այս երկրում ամենահայտնի ամանորյա ավանդույթը դա
առաջին հյուրի ավանդույթն է: Տարին հաջող կլինի, եթե Նոր Տարին ազդարարող զանգերի ղողանջներից
հետո, տան առաջին հյուրը լինի երիտասարդ մարդ՝ մուգ մազերով:
Անգլիայում
հյուրը իր հետ պետք է բերի հաց, ածուխ, պտղունց աղ, որոնք խորհրդանշում են սնունդը,
տաքությունը, բարօրությունը: Սովորության համաձայն առաջին հյուրը, տուն մտնելով, լուռ
մոտենում է բուխարուն և այնտեղ նետում ածուխ, և միայն դրանից հետո բոլորը շնորհավորում
են միմյանց:
Անգլիացիները
թանկարժեք նվերներ չեն մատուցում այս տոնին: Անգլիայում ընդունված չէ Ամանորին ընտրել
ինչ-որ թանկարժեք էքսկլյուզիվ հուշանվեր կամ զարդ:
Նրանց
ավանդական նվերները ոչ թանկարժեք իրեր են՝ բանալու կախազարդ, գարեջրի բաժակ, բուրավետ
մոմեր, գեղեցիկ տիկնիկներ հուշանվերի տեսքով և թեյի գդալներ: Ամանորյա նվերները անգլիացիները
ընտանեկան շրջանակում բաժանում են վիճակահանության միջոցով:
Անգլիական
Ձմեռ պապուն անվանում են Սանտա Կլաուս: Քնելուց առաջ երեխաները տոնածառից կախում են
գուլպա, որի մեջ Սանտա Կլաուսը պետք է դնի նվերները: Լեգենդի համաձայն Սանտա Կլաուսը
մեկ անգամ ծխնելույզով իջնելուց գցել է մի քանի ոսկյա դրամներ: Դրամները կընկնեին վառարանի մեջ և կկորչեին, եթե
դրանք չընկնեին գուլպայի մեջ, որոնք կախված էին չորանալու համար: Դրանից հետո երեխաները
կախում են գուլպաներ բուխարուց՝ հույս ունենալով դրանք գտնել նվերներով լի:
Երեխաները
գրում են նամակներ Սանտա Կլաուսին իրենց ցանկությունների տեսքով, բայց դրանք փոստով
ուղարկելու փոխարեն, նետում են կրակի մեջ: Իսկ Սանտա Կլաուսը ընթերցում է ծուխը:
Գերմանիա
Մինչ
ժամացույցը 12-ն է խփում, գերմանացիները փոքրից տարեց բարձրանում են աթոռներին, որպեսզի
ժամի վերջին հարվածի հետ ուրախ բացականչություններով և շնորհավորանքներով <<ցատկեն>>
Նոր Տարվա մեջ:
Այդ գիշեր գերմանացիները տանը չեն մնում, Նոր տարվա առաջին րոպեներին նրանք դուրս են գալիս փողոց,
որպեսզի տոնը շարունակեն գարեջրատներում և ռեստորաններում: Ամենաֆանտաստիկ արարողություններից
մեկը անց է կացվում Բեռլինում՝ 2 կմ ձգվող ամբոխը՝ տոնող և պարող մարդկանցից կազմված:
Մինչ մեծերը ուրախանում են, փոքրիկ գերմանացիները սպասում են Սանտա Նիկոլաուսին, որը կգա եղնիկի վրա նստած և անպայման
կթողնի նվերներ պատուհանագոգին:
Ավստրիա
Նոր տարին
Ավստրիայում անվանում են Սուրբ Սիլվեստերի օր: Այդ Սրբի պատվին ավստրիացիները պատրաստում
են պունշ դարչինից, շաքարից և կարմիր գինուց: Ռեստորաններն ու հյուրանոցները ձևավորվում
են կանաչ շղթաներով: Ավստրիական Նոր Տարին շատ պայծառ է, ամենուր կոնֆետներ են, բազմագույն
զարդարանքներ և շոմպայն:
Ավստրիայում հավատում են, որ հին տարվա ցանկացած չար ոգի չքվում
է, երբ երկինք է բարձրանում տոնական հրավառությունը: Եկեղեցու գմբեթներից հնչում են
շեփորների ձայները, որոնք ըստ ավանդույթի ավետում են Նոր Տարվա սկսելու մասին:
Վիեննայի
օպերայում դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին
Շտրաուսի <<Չղջիկը>> օպերետան: Առանց դրա չի անցնում ոչ մի Նոր Տարի Ավստրիայում:
Կարելի է ասել, որ այս ստեղծագործությունը համարվում է ամանորյա տոնակատարության սիմվոլ:
Ավստրիացիների
ամանորյա կերակրացանկի գլխավոր ճաշատեսակը կաթնային խոզն է, որը խորհրդանշում է հաջողություն
նոր տարում: Սովորության համաձայն սեղանները զարդարվում են փոքրիկ խոզուկներով՝ պատրաստված
մարցիպանից, շաքարից, սերուցքային շերտից, խմորից կամ շոկոլադից: Ինչպես նաև սեղանը
զարդարվում է 4 տերև ունեցող երեքնուկով, որը նույնպես խորհրդանշում է հաջողություն:
Երբեմն, խոզուկներին ուտելուց հետո, մատուցվում է կանաչ պաղպաղակ՝ 4 տերև ունեցող երեքնուկի
տեսքով անանուխով զարդարված:
Ավստրիայում
նոր տարին սկսվում է Fasching անվանմամբ կառնավալային խնջույքով: Ավանդույթին համաձայն, այդ ժամանակահատվածում կազմակերպվում են պարահանդեսներ և տոնական երեկոներ:
Խոզը
և գարեջուրը Ավստրիայում ամանորյա սեղանի ավանդական հյուրասիրություներն են: Մարդիկ միմյանց
տալիս են խոզի, ոսկե դրամների, երեքնուկի տեսքով փոքրիկ շոկոլադե կամ մարցիպանից պատրաստված
հուշանվերներ հաջողության համար (Glucksbringer):
Իտալիա
Իրենց բնավորությանը համապատասխան իտալացիները
Նոր Տարվան ընդառաջ իրենց տների պատուհաններից
նետում են ողջ հին և անպետք իրերը, դրա համար այստեղ շատ ուշադիր է պետք լինել , այլապես
անսպասելիորեն գլխիդ կարող է ընկնել աթոռ կամ արդուկ…
Գիշերը ազատվելով ավելորդ իրերից՝ առավոտյան
իտալացիները հագնում են միայն նոր հագուստ:
Իտալացի երեխաները սրտատրոփ սպասում են
առավոտվան, որպեսզի վերջապես իմանան, թե ինչ է կախարդուհի Բեֆանան դրել իրենց գուլպաների
մեջ: Մեծերը ավելի են հավատում իտալական ձմեռ պապուն- բաբբո Նատալեին:
Առանց նվեր Իտալիայում ոչ ոք չի մնում:
Հնուց իտալական պրովինցիաներում գործում է այսպիսի սովորություն. Հունվարի 1-ին վաղ
առավոտյան անհրաժեշտ է բերել <<նոր ջուր>> աղբյուրից: <<Եթե դու
ոչինչ չունես ընկերներիդ նվիրելու, նվիրիր <<նոր ջուր>> ձիթապտղի ճյուղով>>,
ասում են ճարպիկ իտալացիները: Համարվում է, որ այդպիսի ջուրը երջանկություն է բերում:
Մարիանա Սարգսյան
Մարիանա Սարգսյան