Հետաքրքիր փաստեր երաժշտության մասին


Երաժշտությունը մարդու նյարդային համակարգի վրա դրական ազդեցություն է ունենում, որի պատճառները բազմազան են: Բոլոր ժամանակներում գիտնականները փորձել են բացահայտել այն, թե ինչու է երաժշտությունը դրական ազդեցություն ունենում մարդու ինքնազգացողության վրա:
Ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր երաժշտության մասին.
-ֆոնային երաժշտությունը չի օգնում կենտրոնանալ, սակայն մարմնամարզությամբ զբաղվելու ընթացքում կարող է բարձրացնել աշխատունակությունը, բացի այդ՝ ֆոնային երաժշտությունը մարդուն առավել ստեղծագործ է դարձնում,
-մարդու սիրելի երաժշտական ստեղծագործության ընտրությունը կապված է վերջինիս կյանքում տեղի ունեցած զգացմունքային իրադարձության հետ, բացի այդ՝ կենդանի համերգի ժամանակ տվյալ երգչի կրած զգեստը և հանդիսատեսի հետ ունեցած տեսողական կապը մեծ դերակատարում ունեն երգի մասին մարդու մոտ ձևավորվող կարծիքի հարցում,
-տվյալ երկրի համար ծանր ժամանակաշրջանում ստեղծված բոլոր երաժշտական ստեղծագործությունները խորիմաստ են լինում,
-երաժշտությունը կարող է բարձրացնել մարդու ինտելեկտի մակարդակը. լիբերալների երաժշտական նախասիրությունների դաշտն առավել լայն է, քան պահպանողականներինը,
-այն, թե ինչպիսի երաժշտություն է մարդ նախընտրում, շատ բան է վկայում վերջինիս անհատականության մասին. 16-21 տարեկան հասակում մարդու նախընտրած երաժշտությունը ձևավորում է վերջինիս հետագա կյանքի երաժշտական ճաշակը:   
                                                  by Mariam Sargsyan

Популярные сообщения