Հուշարձաններ, որոնք բավականին հուզիչ են
Աշխարհում կան միլիոնավոր հուշարձաններ, որոնց կողքով մարդիք անտարբեր են անցնում, բայց կան նաև անյպիսի հուշարձաններ որոնց մի անգամ նայելով հիսշում ես հավերժ:
<<Մահացող առյուծը>>, Լյուցերն, Շվեյցարիա

<<Մահացող առյուծը>> համարվում է աշխարհի ամենատխուր հուշարձանը: 19-րդ դարի սկզբին պատկերված համարյա մարդկային դեմքով վիրավոր առյուծը փորագրված է ժայռի մեջ:
Կոշիկներ Դունայա ջրվեժի մոտ, Բուդապեշտ, Վենգրիա

1944-1945 թթ. Գերմանացիները Վենգրիայում գնդակահարել են մի քանի հազար մարդկանց, փամփուշտները խնայելու համար, 50-60 հոգու կապում էին միմիանց, և կրակում էին մեկի վրա, որը ընկնելով բոլորին իր հետ ընկնում էին ջրի մեջ:, Գնդակահարելուց առաջ նրանց ստիպում էին հանել կոշիկները, որոնք հետո վաճառում էին: Մահացած մարդկանց հիշատակին դրել են 60 զույգ չուգունից կոշիկներ, տղամարդկանց կանանց և երեխաների:
Հուշահամալիր Խաթինում, Բելառուս

1943թ-ի մարտի 22-ին Խաթին գյուղը այրվել է պատժիչ ջոկատի կողմից, որոնք վրեժխնդիր են եղել Վրեմբաթի աշխատակցին սպանելու համար: Բոլոր 149 գյուղի բնակիչներին հավաքելով գոմի մեջ վառել են, իսկ երբ որևէ մեկը փորձել է փախուստի դիմել՝ գնդակահարել են: 1996 թ-ին ոչնչացված գյուղի տարածքում կառուցել են հուշահամալիր, Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում զոհված խաղաղ բնակիչների պատվին:
Հուշարձան չծնված երեխաների համար, Բարդեովով, Սլովակիա

Սլովակիայի փոքր քաղաք Բարդեովում գոյություն ունի չծնված երեխաների հուշարձան: Նախնական քանդակի մեջ, որի օրինակները հետագայում տեղադրվեցին աշխարհի տարբեր մասերում, երեխայի արձանը պատրաստված է ապակուց: Հեղինակը՝ Մարտին Խուդեչքը կարծում է, որ , հուշարձանը պետք է մարդկանց հիշեցնի մարդկային կյանքի արժեքի մասին:
82 երեխաների հուշարձան, Լիդիցե, Չեխիյա

1942 թ. հունիսի 10-ին Պրահայի մերձակայքում գտնվող Լիդիցի գյուղը լիովին ավերվեց գերմանական զորքերի կողմից: Պատճառն այն էր, որ գերիներին կասկածում էին գերմանացի սպայի վրա սպանության փորձ կատարելու համար:
«Կանայք Երկրորդ համաշխարհային պատերազմում» հուշարձան, Լոնդոն, Մեծ Բրիտանիա

«Կանայք Երկրորդ համաշխարհային պատերազմում» հուշարձանը բացվել է 2005 թվականին Բրիտանական մայրաքաղաքի կենտրոնում: Սև քարի վրա «կախված» է 17 հագուստ, որոնց թվում կան բուժքույրի, զինվորականի, հրշեջի և այլ հագուստներ, որոնք բնութագրում են այնպիսի մասնագիտությունները, որոնք պատերազմի ընթացքում պետք է տիրապետեին կանայք:
by Ani poghosyan
by Ani poghosyan