Ֆրանսիական ռոբոտ-պահեստապետը կարողանում է բարձրանալ ստելաժների վրա եւ տեղափոխել ծանրություններ:


Ֆրանսիական ընկերությունը ստեղծել է հիանալի ռոբոտ, որը կարող է օգնել պահեստներում ապրանքների կամ ծանրոցների տեսակավորման գործում: Հետաքրքիրը այն է, որ ռոբոտը կարող է բարձրանալ ամենավերևի դարակների վրա և դասավորել ապրանքները: Նման ռոբոտներ արդեն օգտագործում է Cdiscount օնլայն խանութը, որի պահեստը մշտապես պետք է հստակ վերահսկողություն ունենա, ինչը  մարդիկ միշտ չեն  կարողանում հստակ անել: Բացի այդ, ռոբոտներին  սկսեցին թեսթավորվել մի քանի այլ ընկերությունների կողմից, որոնք ցանկացան չներկայացնել իրենց անունները մամուլում:



Ռոբոտը արդեն ներգրավվել է տարբեր ոլորտների ներդրողների ուշադրությունը եւ կարողացել է գրավել շուրջ երեք միլիոն դոլարի ֆինանսավորում: Այսպիսի ռոբոտներ կարող են  օգտագործել փոստերում, առցանց խանութներում, սննդի պահեստներում եւ շատ այլ վայրերում:

Մեկ ժամվա ընթացքում ռոբոտը կարող է գործ ունենալ մինչեւ 400 կտոր  ապրանքների հետ: Բացի այդ,ռոբոտը կարող է տեղափոխել  մինչեւ 30 կիլոգրամ քաշ ունեցող բեռներ,ժամում  16 կիլոմետր  արագությամբ: Բավական է նրան  տեղադրել  հատուկ ռելսերի վրա, որից հետո այն գրեթե ամբողջությամբ եւ ինքնուրույն կատարելու է հանձնարարված խնդիրները:
by Artur Srgsyan

Популярные сообщения