Ժամանակակից գրադարաններ, ոչ ստանդարտ դիզայներական որոշումներով

Գրքերով լի մեծ պահարաններ, տոմսեր և քար լռություն- առաջինը, ինչը մտքիդ է գալիս <<գրադարան>> բառը ասելուց: Սակայն  առաջընթացը չի շրջանցել գրքերի պահոցները: Ուստի այսօր գրադարանները հարմարավետ ժամանակակից վայրեր են , որտեղ դու կարող եք ոչ միայն կարդալ և սովորել:

Գրադարան Տյանցզին-Բինհայ





Ֆուտուրիստական ոճով գրադարան Տյանցզինում, այստեղ կարելի է պահել մոտ1.2 միլիոն գիրք, և կարող են տեղովորվել մոտ 110 մարդ:

Գրադարան Տոնվիլում




Տոնվիլի գրադարանը մշակված է ինչպես լրատվական գրադարանի նոր մոդել: Այստեղ կան շատ  թաքնված սենյակներ և փողոցներ, որտեղ կարող եք կարդալ և նայել տեսահոլովակներ: Այստեղ կարելի է նաև թավալ գալ խոտերի մեջ:

Բեռլինի ազատ համալսարանի բանասիրական գրադարան



Բեռլինի համալսարանը իզուր չէ, որ անվանել են <<Բեռլինի Ուղեղ>>, ծենքի կլոր ձևը նմանեցված է մարդկային ուղեղի ձևին: Գրադարանի առանձնահատկություններից է բնական լուսավորություն և էներգախնայողություն:

Դունկան Ռայսի գրադարան



Սպիտակ եւ թափանցիկ ապակիների 7 հարկանի խորանարդի մեջ պահվում են շուրջ 250 հազար հնագույն ձեռագրեր, որոնք հավաքվել են համալսարանի ստեղծումից ի վեր, գրեթե 5 դար: Ճարտարապետները հոգ են տանում շրջակա միջավայրի մասին. Հատուկ համակարգերը հավաքում են անձրևաջրերը, իսկ տանիքի վրա լուսանցքները և հսկիչները վերահսկում են լուսավորությունը:

By Ani Poghosyan

Популярные сообщения