Ամանորը և ձմեռային հանգիստը անցկացնելու հեքիաթային տարբերակներ

Հայեցակարգը, համաձայն, որի հյուրանոցը վայր է, որտեղ կարելի է գիշեր անցկացնել, վաղուց արդեն անցյալում է: Գնալով հյուրանոցները ավելի ու ավելի նմանվում են տեսարժան վայրերի: Ձեզ ենք ներկայացնում հյուրանոցներ ձմեռային հանգիստը անց կացնելու համար, հատկապես նրանց համար, ովքեր սիրում են ձյուն և նախընտրում են հանգստի հենց այս տարբերակը:
     
Icehotel - Յուկասյարվի, Շվեդիա



Այն աշխարհում առաջին սառցե հյուրանոցն է: 1990 թ.-ից  ամեն տարի այն կառուցվում է  դեկտեմբերից ապրիլ ամիսների համար:
Ողջ հյուրանոցը պատրաստված է ձյունից և սառցե կտորներից, վերցված Տուռնե-Էլվ գետից: 


Սառույցից են պատրաստված նաև ինտերիերի դետալները՝ բացառությամբ ննջարանային հատվածը: Ամեն տարի հյուրանոցային հաստատությունը նորովի են կառուցում, քանի որ գարնանը սառույցը հալչում է և սենյակները չեն լինում  միանման: Այցելուներին տրվում են ջերմային ներքնազգեստներ, գլխարկներ, քնապարկեր: Եղնիկի մորթու վրա քնելուց հետո հյուրերի համար բերում են նախաճաշ տաք լորամրգի հյութով: Սենյակներում յուրաքանչյուր ջերմաստիճանային պայմաններում -7% -ից սառը չի լինում:


Սառցե բար      

 Radisson Blu Royal Hotel - Բերգեն, Նորվեգիա


Գտնվում է Bergen քաղաքի հենց կենտրոնում,  քաղաքի բոլոր տեսարժան վայրերին շատ մոտ: Այստեղից շատ մոտ կարելի է դիտել Ամանորյա հրավառությունը: 


 Բերգենը մեղրաբլիթի քաղաք է համարվում: Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 31-ը դուք կարող եք այցելել Gingerbread town (Pepperkakebyen): Մանրանկարչական տներ, գնացքներ, մեքենաներ և նավակներ պատրաստված իսկապես մեղրաբլիթից: Նոյեմբեր ամսին Bergen-ի քաղաքացիների գրեթե կեսը իրենց մասնակցությունն են ունենում համեղ և կախարդանքներով լի քաղաքի կառուցմանը: Այս հիասքանչ գաղափարի արդյունքում կարելի է ականատես լինել աներևակայելի հեքիաթի, որն ընկած է լեռների, ձյան, լույսերի մթնոլորտում:  Դուք կարող եք համտեսել տարբեր երկրների յուրահատուկ ամանորյա ճաշատեսակներ: Ինչպես նաև կարող եք օգտվել  ներսում և դրսում գտնվող ատրակցիոններից, ինչպես օրինակ <<Սատանե անիվից>>: Կարող եք նաև գնումներ կատարել ամանորյա շուկայից:



Իր ամբողջական գեղեցկությամբ կարելի է վայելել ձմեռը ֆյորդ ճանապարհորդության շնորհիվ: 



Cambrian Hotel – Ադելբոդեն, Շվեյցարիա
Cambrian հյուրանոցը, որից տեսարան է բացվում դեպի Շվեյցարական Ալպերը, գտնվում է Ադելբոդեն քաղաքի կենտրոնում:



Hotel Kakslauttanen - Ֆինլանդիա

Այս յուրահատուկ հյուրանոցը գտնվում է ֆիննական Լապլանդիայում: Հյուրանոցի
սենյակներում  կա ննջարան ապակե տանիքով: 



    Այստեղից հնարավոր է հետևել բևեռափայլին:





Հյուրանոցից ոչ հեռու կա սառցե երկար ճանապարհ: Հնարավոր է կազմակերպել հասկիների և եղջերուների մրցավազք,  ինչպես նաև սահել սահնակներով և դահուկ քշել:






 Մարիանա Սարգսյան

Популярные сообщения