Արժույթի միջազգային հիմնադրամը այսօր 73 տարեկան է

Այսօր, 2017թ. դեկտեմբերի 27-ին Արժույթի Միջազգային Հիմնադրամը տոնում է իր 73 ամյակը: Չնայած այս կառույցը վաղուց է հիմնադրվել, նրա մասին ոչ բոլորը գիտեն: 




 ԱՄՀ- ն հիմնադրվել է 1944 թվականին Բրեթթոն-Վուդսում (ԱՄՆ Նյու-Հեմփշիր նահանգ) անցկացվող Միջազգային արտարժույթա-ֆինանսական գիտաժողովի ընթացքում: ԱՄՀ ստեղծման նպատակն էր միջազգային մակարդակում անդամ-երկրների կողմից ֆինանսական կարգապահության եւ արտարժութային կայուն փոխարժեքների պահպանումը: Կանոնադրության համաձայն, ԱՄՀ-ն որպես ՄԱԿ-ի անկախ մասնագիտացված հաստատություն պետք է նպաստի միջազգային արտարժութային համագործակցությանը եւ միջազգային առեւտրի հավասարակշռված աճին, ապահովի իր կազմի մեջ մտնող երկրների արտարժույթի փոխանակման կուրսերի կայունությունը, կարճաժամկետ վարկեր տրամադրի նրանց` վճարային բալանսների հավասարեցման համար, աջակցի արտարժութային հաշվարկների բազմակողմ համակարգի կայացմանը:
ԱՄՀ ստեղծման վերաբերյալ համաձայնագիրը պաշտոնապես ուժի մեջ մտավ 1945 թվականի դեկտեմբերի 27-ին` 29 երկրների կողմից ստորագրվելուց հետո, իսկ 1947 թվականի մարտի 1-ից ԱՄՀ-ն սկսեց իր պաշտոնական գործունեությունը: ԱՄՀ կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում:
Արտարժութային ճգնաժամի կանխման համար ԱՄՀ-ն անդամ-երկրներին տրամադրում է կարճաժամկետ (մինչեւ 1 տարի) եւ երկարաժամկետ (3-ից 5 տարի) վարկեր` տարեկան 2-3,5 տոկոսադրույքի հաշվարկով:

ԱՄՀ կապիտալը ձեւավորվում է անդամ-պետությունների ավանդներից` համաձայն յուրաքանչյուր երկրի համար հաստատված քվոտայի, որը որոշվում է հաշվի առնելով նրա տնտեսական ներուժը եւ տեղը համաշխարհային առեւտրում:
Այսօր ԱՄՀ անդամ են հանդիսանում աշխարհի 184 երկրներ:
Հայաստանն ԱՄՀ անդամ է դարձել 1992 թվականի մայիսին: 2003 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի քվոտան կազմում էր քվոտաների ընդհանուր գումարի 0,04%-ը:
2003 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ԱՄՀ-ն Հայաստանում իրականացրել էր 3 վարկային ծրագրեր` ավելի քան 230 մլն SDR ընդհանուր գումարի չափով: Վերջին ծրագիրը`”Աճի ֆինանսավորման եւ աղքատության կրճատման մեխանիզմն ՚ավարտվել է 2004 թվականի մայիսին: 
2013-2016 թթ.  Հայաստանին հատկացվել է ևս 71.5 մլն $  Հայաստանի ֆինանսական օգնության եռամյա ծրագրի շրջանակներում:

                                      by Mariam Sargsyan

Популярные сообщения