10 լավագույն գրքերը, որոնք անպայման պետք է կարդալ


Խելացի դառնալու համար բավական է կարդալ 10 գիրք: Բայց դրանք գտնելու համար անհրաժեշտ է կարդալ հազարը: Ձեզ ենք ներկայացնում 10 ամենակարևոր գրքերը, որոնք ազդեցություն են ունեցել պատմության զարգացման վրա:


Բուլգակով «Վարպետն ու Մարգարիտան»
Երբ ես առաջին անգամ փորձեցի կարդալ «Վարպետն ու Մարգարիտան» դպրոցական տարիքում, սակայն առաջին էջից այն կողմ կարդալ չստացվեց ինձ մոտ:   Երկրորդ անգամ սկսեցի կարդալ գիրքը, արդեն հասուն տարիքում, բայց այս անգամ չէի կարողանում անգամ դադար տալ ընթերցանությունը։ Ես այն կարդացի մեկ գիշերվա ընթացքում, իսկ հետո, հավանաբար, ևս երկու անգամ (եթե ոչ ավելին) կարդացի այն։  Գիրքը մի անգամ չէ, որ օգնել ու փրկել է ինձ կյանքիս դժվար պահերին։ Լինելով Մոսկվայում՝ ես գնացի Հայրապետական լճակների մոտ եւ նստեցի հենց այն նստարանին, որտեղ Վոլանդը փիլիսոփայական երկխոսություն էր սկսել Բեռլիոզի եւ Բեզդոմնու հետ (չգիտես ինչու, ես համոզված էի, որ նստել եմ հենց այդ նույն նստարանին)։ Նույնիսկ ֆիլմն եմ դիտել մի քանի անգամ:
Բուլգակովը շատ հիանալի ստեղծագործություններ ունի՝ օրինակ, «Շատ սիրտը», բայց ես  համոզված եմ, որ նա ծնվել է հենց «Վարպետն ու Մարգարիտան» գրելու համար։
Հոմերոս- «Իլիական» և «Ոդիսական»:
Արդյո՞ք Հոմերոսն է գրել այս պոեմները: Նա իրո՞ք կույր էր: Եվ արդյո՞ք իրականում գոյություն ուներ: Այս և այլ հարցեր մինչև այժմ մնում են անպատասխան: Տրոյական պատերազմի մասին պատմող Էպիկական «Իլիականը» երկար ժամանակ ավելի հայտնի էր, քան «Ոդիսականը» և ավելի մեծ ազդեցություն է ունեցել եվրոպական գրականության վրա: Բայց Ոդիսևսի ճանապարհորդությունը` գրված պարզ լեզվով, կարելի է համարել առաջին վեպը, որը հասել է մեզ:


Չարլզ Դիքենս «Օլիվեր Թվիստի արկածները»:
Իրական կյանքը պատկերող այս նորավեպը Դիքենսը ստեղծագործել է 26 տարեկան հասակում: Նա այնքան էլ չի լարել երևակայությունը, քանի որ գլխավոր հերոսը, ով ապրում էր աղքատության մեջ, հենց ինքն էր: Գլխավոր չարագործ Ֆեյգինի ազգանունը նույնպես վերցրել է կյանքից (Ֆեյգինը նրա մոր ընկերն էր):


Ջեյն Օսթին «Հպարտություն և նախապաշարմունք»:
Այս տեքստը բրիտանական գրականության մեջ նույնքան դասական է, որքան, ասենք, Եվգենի Օնեգինը` ռուսականում: Օսթինը «Հպարտությունը» գրել է շատ երիտասարդ հասակում: Բայց հրապարակել է այն 15 տարի անց` «Բանականություն և զգացմունք» գրքի հաջողությունից հետո: Ընդհանրապես «Հպարտություն և նախապաշարմունք» գիրքը հենց այն դեպքն է, երբ «կանացի վեպը» ոչ թե քմծիծաղ է առաջացնում, այլ հիացմունք:


Գյոթե «Ֆաուստ»:
«Ֆաուստի» վերջին մասն 82-ամյա Գյոթեն վերջացրել է իր մահվանից 1.5 տարի առաջ, այն դեպքում, երբ տեքստի վրա աշխատանքը սկսել էր 25 տարեկանում:
Կյանք, մահ, բարի, չար «Ֆաուստ», որում անեն ոք կգտնի իրեն հետաքրքրող յուրաքանչյուր հարցի պատասխանը:

Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթական կամար»:
«Երկուսից մեկը միշտ լքում է մյուսին: Ամբողջ հարցը նրանում է, թե ով առաջ կանցնի», «Սերը բացատրություններ չի հանդուրժում. նրան արարքներ են հարկավոր»: Ռեմարկի վեպն այն գրքերից է, որը լի է ցիտատներով: Գերմանացիների կողմից գրավված Փարիզում սիրո պատմությունը գլխապտույտ է առաջացրել ընթերցողների մի քանի սերունդների մոտ, իսկ հեղինակի սիրավեպը Մառլեն Դիտրիխի հետ և շշուկները, որ Ժոան Մադուի նախատիպը հենց Դիտրիխն է, ավելացնում է այս հիասքանչ գրքի հանդեպ հիացմունքը:


Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկի «Ոճիր և պատիժ»: 

Դոստոևսկին այս վեպը գրել է ստիպված` ֆինանսական կարիքից ելնելով: Թղթախաղային պարտքերը և եղբոր մահը նրա ընտանիքին թողել էին առանց գոյության պայմանների: Վեպը գրելու համար Դոստոևսկին «ոգեշնչվել» է ֆրանսիացի մարդասպան-ինտելեկտուալ Պիեռ Լասիերի գործից` համարելով, որ նրա արարքներում մեղավոր է հասարակությունը: Այսօր «Ոճիր և պատիժ» վեպը համաշխարհային դասական գրականության մաս է կազմում, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով:
Լև Նիկոլաևիչ Տոլստոյ «Պատերազմ և խաղաղություն». էպիկական 4 հատորանոց գլուխգործոց, որ հեղինակը գրել է 6 տարում:
«Պատերազմ և խաղաղությունը» վեպ է ամեն ինչի մասին. պատերազմի, սիրո, պետության և այլն: Հեղինակն ինքը շատ շուտ սառում է վեպի նկատմամբ` մի քանի տարի հետո անվանելով այն «բազմաշերտ», իսկ կյանքի վերջում` ուղղակի անհեթեթություն:
Գաբրիել Գարսիա Մարկես «Հարյուր տարվա մենություն»:
Բուենդիա ընտանիքի սագան: «Մոգական ռեալիզմի» ժանրի օրինակ է, որը դարձավ բրենդ` համախմբելով այնպիսի տարբեր հեղինակների, ինչպիսիք են
Բորխեսը, Կոելիոն և Կարլոս Ռուիս Սաֆոնը: «Հարյուր տարվա մենությունը» հեղինակը գրել է 38 տարեկանում` 1.5 տարում: Գիրքը գրելու համար 2 երեխաների հայրը թողնում է աշխատանքը և վաճառում մեքենան: Մարկեսը դասական է, գրող-սիմվոլ, ով Կոլումբիայի համար ավելի շատ բան է արել, քան որևէ մեկ ուրիշը: Մարկեսի շնորհիվ աշխարհը գիտի, որ Կոլումբիայում ոչ միայն նարկոբարոններ կան, այլ նաև, բոլոր առումներով, ֆանտաստիկ գրականություն:
Խուլիո Կորտասար «Դասարանախաղ»:
«Մոգական ռեալիզմի» ժանրի ևս մեկ օրինակ, բոլոր առումներով՝ ոչ դյուրին վեպ, որն ընթերցողին առաջարկում է խաղալ` կարդալու ընթացքում: Հայտնի նկարիչ Պաբլո Ներուդան պնդում էր. «Ով չի կարդացել Կորտասարին, նա դատապարտված է:
Իհարկե սրանով չի սահմանափակվում հրաշալի հեղինակների մեծ ճանաչում ստացած գրքերի ցուցակը, բայց սեփական աշխարահայացը հարստացնելու համար կարելի է սկսել հենց այս գրքերից: Սա պարտադիր պայման չէ, միայն խորհուրդ
                                                             by Mariam Sargsyan

Популярные сообщения