Անթերի դասավորություն
Ապրանքների
ճիշտ դասավորությունն ապահովում է առնվազն 15% վաճառքի աճ: Դարակների, ստենդերի վրա
ապրանքների ճիշտ դասավորության գաղտնիքներին ոչ բոլորն են տիրապետում: Դրա համար կա
մերչենդայզինգ, որը լիարժեքորեն տիրապետում է ապրանքի ներկայացման բոլոր քաղտնիքները:
Տարեց տարի ապրանքների դասավորությանը ավելի ու
ավելի մեծ կարևորություն է տրվում, քանի որ սուպերմարկետներում ներդրվում է ինքնասպասարկումը:
Դա նշանակւմ է, որ պոտենցիալ հաճախորդը մեն
մենակ է մնում ապանքի հետ, նրա կողքին չկա վաճառող-խորհրդատու, ով կառաջարկեր լավագույն
տարբերակը կամ կներկայացներ որակի մանրամասները:
Գոյություն ունեն ապրանքների դասավորության մի
քանի արդյունավետ տարբերակ` դասավորություն ըստ բրենդի, հորիզոնական կան ուղղահայաց
դասավորություն, թեմատիկ և ցուցադրական: Նմանատիպ դասավորությունները հնարավոր է իրականացնել
հատուկ դարակաշարերի, հարթակների, ստենդերի օգնությամբ: Կան դասավորության տարբերակներ,
որոնք հատուկ ստենդեր չեն պահանջում. օրինակ
կույտով տարբերակը: Վերջինիս
կիրառությունն արդիական է, երբ պետք է գրավել գնորդների ուշադրությունը, սակայան բրենդի
ցուցադրության անհրաժեշտություն չկա:
Ապրանքի դասավորության ազգային առանձնահատկությունները:
Պետք է վառ ապրանքները տեղավորել
առաջին շարքերում: Սա կգրավի սպառողի ուշադրությունը և
կստիպի ծանոթանալ տվյալ ապրանքի մյուս տեսականուն:
Տղամարդկանց համար նախատեսված ապրանքներն ավելի լավ է տեղադրված լինեն վերին դարակներում: Եթե նրանք ներքևում լինեն, ապա ուժեղ սեռը նրանց ուշադրություն չի դարձնի:
Կանանց համար ապրանքների պահանջարկը մեծանում է, երբ արտադրանքը գտնվում է միջին դարակներում կամ ծայրահեղ դեպքերում ստորին դարակներում:
Դրամարկղի մոտ պետք է տեղադրվեն պակաս պահանջարկ ունեցող ապրանքները:
Ամենաթանկ ապրանքները պետք է տեղադրվեն անմիջապես մուտքի մոտ, ցանկալի է աջ կողմում:
Եթե խանութում առկա են վաճառքի լրացուցիչ կետեր, ապա դրանց վար պետք է դասավորվեն այն ապրանքները, որոնք մեծ պահանջարկ ունեն և ապահովում են խանութի եկամտի կարևոր մասը:
Դասավորությունը պետք է նաև համապատասխանի տարվա ժամանակին: Եթե ամառ է, ապա դրամարկղի մոտ պետք է լինեն փոքր տարաներով սառը զովացուցիչ ըմպելիքներ:
Գոյություն ունեն բազմաթիվ տարբերակներ, երբ անհնար է հստակորեն սահմանել այս կամ այն
ապրանքի ճիշտ դասավորությունը: Այդ պարագայում մերչենդայզերը պետք է փորձի մի քանի տարբերակ և հասկանա, թե որն է առավել արդյունավետ: Այս դեպքում անհրաժեշտ է ընտրել
փորձնական դասավորությունների գրագետ տարբերակներ:
Աննա Առաքելովա