Գործն ավարտված չէ, քանի դեռ արդյունք չկա: Սթիվ Ջոբս
Սթիվ Ջոբսը 1970-ականներին Սթիվ Վոզնյակի հետ համատեղ ստեղծեցին առաջին կոմերցիոն համակարգիչներից մեկը և դարձան Apple ընկերության
հիմնադիրներ։
Իր կարիերայի ընթացքում Ջոբսը պետք է գնորդների կարիքներն ու ցանկությունները ավելի լավ հասկանար, քան ցանկացած այլ բիզնես առաջնորդ, նա
պետք է կենտրոնանար քիչ թվով հիմնական ապրանքների վրա, և հոգար, երբեմն՝ սևեռուն կերպով,
մարքեթինգի ու իմիջի և նույնիսկ փաթեթավորման մանրամասների համար: <<Մենք ցանկանում ենք, որպեսզի iPhone-ի
կամ iPad-ի տուփը բաց անելիս դեռ հպումից ձևավորի այն մոտեցումը, որն ունենալու եք ապրանքի հանդեպ,-ասել
է նա,- ինձ դա սովորեցրել է Մայքը>>: Մայք Մարկուլան իր սկզբունքները գրի էր առել մեկ էջանոց թղթի վրա՝ վերնագրված <<Apple-ի մարքեթինգային փիլիսոփայությունը>>, որը շեշտում էր 3 կետ: Առաջինը էմպատիան էր՝ գնորդի զգացողությունների խոր ընկալումը. <<Մենք պետք է նրանց պահանջմունքները հասկանանք ավելի լավ, քան ցանկացած այլ ընկերություն>>:
Երկրորդը կենտրոնացումն էր. <<Լավ աշխատանք անելու համար՝ այն ոլորտում, որով զբաղվում ենք, պետք
է բացառենք ամեն երկրորդականը>>: Երրորդ և հավասարապես կարևոր սկզբունքը, որն անհեթեթ անվանումն էր ստացել, ներշնչումն էր: Ըստ այդմ՝ մարդիկ ընկերության կամ ապրանքի մասին կարծիք են ձևավորում այն ազդանշաններից, որ տրվում են: <<Մարդիկ
գրքի մասին ԼԱՎ ԷԼ դրա կազմով են դատում>> ,- գրել էր նա: <<Մենք կարող ենք լավագույն արտադրանքն ունենալ, ամենաբարձր որակը, ամենաօգտավետ ծրագրային ապահովումը և
այլն, բայց եթե անփութորեն ներկայացնենք, անփութություն էլ կընկալվի, եթե
ներկայացնենք
ստեղծարարական, պրոֆեսիոնալ ձևով, ապա դրանց կվերագրենք ցանկալի հատկանիշները>>:
Առաջին շնորհանդեսը դա
Apple II-ի շնորհանդեսն էր 1977թ. Սան Ֆրանցիսկոյում: Տեղեկատվական թերթիկը ստանալուն
պես Ջոբսն անմիջապես Apple-ի համար տաղավար զբաղեցրեց: Նա ցանկանում էր տեղ ապահովել
ճիշտ սրահի առաջնամասում՝ որպես Apple II-ը ներկայացնելու վառ տարբերակ, և դրա ահամար
նախապես 5000 դոլար վճարեց , ինչով ցնցեց Վոզնյակին:
Դա ներշնչանքի սկզբունքի կիրառումն էր: Մյուս մասնակիցները թղթախաղի սեղաններ ու պաստառներով
վահանակներ ունեին: Մինչդեռ Apple-ն ուներ սև վելվետով պատված վաճառասեղան և ֆոնին՝
օրգանական ապակու մեծ շերտ՝ ետևից Յանոֆի հեղինակած նոր ապրանքանշանով լուսավորված:
Նրանք ցուցադրության էին հանել միակ պատրաստի 3 Apple II-ները, բայց դատարկ տուփեր
էին շարել, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե առկա է ավելին:
Ջոբսը միշտ բուռն ու
պոռթկուն է եղել, բնավորությամբ պերֆեկցիոնիստ էր: Մարդկանց կարող էր ասել
<<Արածդ դիզայնը դիզայն չի, աղբ է>>: Նա ասում էր. <<Ավելի լավ է ուշանալ, քան սխալ
բաներ անել>>, սահմանելով մաքսիմ. <<Գործն ավարտված
չէ, քանի դեռ արդյունքը չկա>>: Ջոբսի իրականության աղավաղման դաշտը մարդկանց ստիպում էր անել այն, ինչ մարդին անհար
էին համարում: Ջոբսի դիզայնի փիլիսոփայությունը բնութագրող պատվիրանը <<պարզությունը գերագույն իմաստությունն
է>>:
Ջոբսը տարված էր բաուհաուզի
ոճով , որում շեշտադրվում էին ռացիոնալությունն ու ֆունկցիոնալությունը՝ մաքուր գծերի
և ձևի կիրառման միջոցով: Նա բաուհաուզից ծնված այլընտրանք էր առաջարկել, որն ավելի
հավատարիմ էր իրենց ապրանքների գործառույթներին ու բնույթին:
Երբ Macintosh-ի նախագծման
աշխատանքը վերջապես ավարտվեց, Ջոբսը Macintosh-ի թիմին հավաքեց մի արարողության համար:
<< Իսկական արվեստագետները ստորագում են իրենց գործերը>>,-ասաց նա: Գծագրական
թուղթ և Sharpie-ի գրիչ հանեց և բոլորին գրել տվեց իրենց անունները: Այդ ստորագրությունները
փորագրվում էին յուրաքանչյուր Macintosh-ի ներսում: Ոչ ոք դրանք չէին տեսնելու, բայց
թիմի անդամները գիտեին, որ իրենց ստորագությունները ներսում են, ճիշտ այնպես, ինչպես
գիտեին, որ չիպը հնարավորինս նրբագեղ են պատրաստել>>:
Մի անգամ նա իր աշխատողների
համար էքսկուրսիա էր կազմակերպել դեպի Լուի Կոմֆորտ Տիֆանիի ցուցասրահ-խանութ, որպեսզի
նրանք ծանոթանային, որ մանրակրկիտ կատարված
աշխատանքը կարող է լինել այդչափ անթերի:
Ջոբսը մերկուրիալ էր,
նրա բնավորությունը անկանխատեսելի փոփոխական էր: Նա սիրում էի վերահսկել ամեն ինչ,
որի վառ ապացույցն էր Iphone –ի ծրագրային անհամատեղելիությունն այլ ապրանքանիշների
հեռախոսների հետ: Դա նույնիսկ արտահայտված էր Կուպերտինոյում գտնվող Apple-ի գլխամասային գրասենյակի կառուցվածքում, որտեղ բոլոր պատուհանները այնպես էին կառուցված, որ դրանք բացելը հնարավոր չլինի:
Մի առիթվ Ջոբսը ասել
էր, <<Մենք միշտ փորձել ենք գտնվել տեխնոլոգիաների և արվեստի խաչմերուկում, փորձել
ամենալավը վերցնել այս երկուսից, տեխնոլոգիայի տեսանկյունից ստեղծել բացառապես առաջադեմ
ապրանք, բայց նաև որպեսզի դրանք լինեն ինտուիտիվ, մատչելի և հեշտ օգտագործման համար>>:
Մարիանա Սարգսյան