ԿԱՍԿԱԾՆԵՐԸ ԼԱ՞Վ, ԹԵ ՎԱ՞Տ ԵՆ ԱԶԴՈՒՄ ՄԵԶ ՎՐԱ:


Ի՞նչ է իրականում կասկածը: Դա մի հոգեվիճակ է, որի ժամանակ մարդը չի կարողանում արագ կողմնորոշվել և որոշումներ կայացնել:

Կասկածը նաև հոգեբանական տերմին է և ասյ դեպքում էլ խոսքը գնում է կոնկրետ որոշում կայացնելուց զերծ մնալը: Շատերին հուզող հարց` կասկածելը լա՞վ է , թե` վա՞տ:
Այս, կարելի է ասել, ամենասովորական բառի շուրջ երկու հազարամյակից ավել խոսում են բոլոր փիլիսոփաներն ու հոգեբանները:
Որոշ լեզվաբանների մեկնաբանությամբ, կասկածը տարակուսանքն է, անվճռականությունը, տատանվող մտքերը , անվստահությունը, վախը և այլն:
կասկած բառը հաճախ օգտագործվում է սերմանել բայի հետ, սակայն այդ արտահայտության իմաստը բացասական է, այսինքն կասկած սերմանել:
Այս բառի իմաստը քննարկեցինք և այն պարզ է նույնիսկ փոքր երեխային, սակայն կասկածը խորը արմատներ ունի և բարդ հոգեվիճակ է: Այդ հոգեվիծակում գտնվել են գրեթե բոլոր գրական հերոսները, բացառությամբ բացասական կամ հոգեկան ոչ կայուն կերպարների:

Կասկածները մեզ հետապնդում են ամենուրեք: Պատճառը նրանում է, որ վախենում ենք սխալ ընտրություն կատարել և ցույց տալ մեր անփորձությունը և անկարողությունը: Այսինքն, մարդը որոշում կայացնելիս առաջին հերթին հոգ է տանում իր համբավի մասին և հիմնվում է նաև շրջապատի կարծիքների վրա, մոռանալով, որ " ճիշտ ընտրություն" ասվածը միշտ հարաբերական է և ինդիվիդուալ:
Ինչպես վարվել, երբ կասկածները պարփակում են մարդու կամքը, ինչպես ձևավորել սեփական կարծիք: Չլսե՞լ ոչ մեկին և շարժվել սրտի թելադրանքո՞վ:

Կասկածի բացակայությունը անհատականության խախտման նշան է:
Եթե մարդը ունակ է ընդհանրապես անտեսել հասարակական կարծիքը, ապա նա հավանաբար որևէ հոգեբանական խնդիր ունի: Մենք ապրում ենք մարդկանց մեջ և չենք կարող հաշվի չնստել շրջապատի կարծիքների հետ, չե որ մարդը հասարակության մի մասնիկ է: Գրականության մեջ հայտնի են երկու իրար հակասող կերպարէ Համլետը և Դոն Կիխոտը: Համլետը միշտ կասկածում է, այդ իսկ պատճառով էլ մտածում է` լինել, թե` չլինել:Իսկ Դոն կիխոտը երբեք չի կասկածում ,դրա համար էլ րոպեական մենամարտի է բռնվում հողմաղացների հետ: Թե մեկի , թե մյուսի համար կյանքը դժվար էր: Ճիշտ է, Համլետի կասկածը կապված էր իր ներքին անկայունության հետ, ոչ թե հասարակական կարծիքների, իսկ Դոն Կիխոտին մեր օրերում անպայման հոգեբույժի մոտ կգրանցեին:
Այսպիսով, կասկածները նորմա՞լ են , թե՞` ոչ: Իհարկե նորմալ են: Մարդը, որ միշտ, ամեն դեպքում վստահ է իր ճշտության մեջ, անհեթեթ է երևում: Ավելին, ամբողջ պատմության մեջ կասկածներց զուր մարդիկ միշտ չարագործներ են եղել: Օրինակ Հիտլերը անվերապահորեն հավատում էր արիական ցեղի առավելությանը մյուսների նկատմամբ: Կասկածել այս կամ այն հարցի կամ որոշման ճշտության մեջ կարելի է, նույնիսկ պետք է: ՈՒղղակի որոշումներ կայացնելիս սկզբունքներ կան , որոննց չպետք է դավաճանել: Իսկ ընդհանրապես մարդը իրավունք ունի և սխալվելու, և կասկածելու և քայլ առ քայլ մոտենակու իր համար ճիշտ որոշմանը, որը նաև ամբողջովին չի հակասում հասարակական կարծիքներին:
by Mariam Sargsyan

Популярные сообщения