Մատչելի գաղափարներ, որոնք Ձեր բնակարանի տեսքը կդարձնեն ավելի հարմարավետ
Հարկավոր չէ շատ գումար ծախսել դիզայներների ծառայություններից օգտվելու համար կամ պաստառներ փակցնել բոլոր պատերին, որպեսզի թարմացնեք Ձեր բնակարանի տեսքը: Բավական է ուղղակի մի քանի դեկորատիվ իրեր ավելացնել:
Գունավոր բարձեր
Գունավոր բարձերը, դրանք պայծառ շեշտադրումներն են ինտերյերում, որոնք կարող են փոխել սենյակի ընդհանուր տեսքը: Դուք կարող եք փոխել բարձերի գույները, չափերը, համադրելով միատոն գույները նախշերի հետ: Այդպես ձեր ինտերիերը ավելի լավ տեսք կունենա:
Հետաքրքիր հայելիներ
Պատին կախելով հայելի հետաքրքիր լուծումներով, ոչ միայն գեղեցիկ է, այլև այն տեսողական մեծացնում է սենյակի չափերը, ինչը ավելի հարմար է փոքր տարածությունների համար, հետո էլ կընդգծեք Ձեր մտքի առնձնահատկությունը:
Վառ գույներով գորգ
Վառ գույներով գորգը ստեղծում է վառ տրամադրություն և հարմարավետություն: Կարևորը հաշվի առնել մի քանի կանոններ-եթե Ձեր սենյակը մուգ գույնի է ընտրեք բաց գույներ, իսկ եթե ինտերյերը սառը գույներ ունի ընտրեք վառ գույներ:
Մուդբորդ
Մուդբորդ-(անգլերենից թարգմանած <<տրամադրության Սանդղակ>>), ոչ միայն թույլ է տալիս իրականացնել ցանկությունները, այլ հնրավորություն է տալիս ստեղծել օրիգինալ պանո, որը ամբողջությամբ նկարագրում է տիրոջը: Կպցնել կարող եք ամեն ինչ:
Գործված զամբյուղներ
Գործված զամբյուղները, կախված իր ձևից և չափից, կարող եք օգտագործել ամեն տեղ և ամեն ինչում: Նրանց առանձնահատկություն է այն է, որ զամբյուղները նայվում են ցանկացած սենյակում և ինտերյերում:
Գունավոր թղթեր շրջանակի մեջ
Վերցրեք գունավոր թղթեր և տպած թղթեր, կամ կտրտեք ձեր ուզած չափերով և դրեք նկարի շրջանակի մեջ: Ձեր պատերը միանգամից կթարմանան: Իսկ սրա առանձնահատկությունն այն է, որ ամեն օր կարող եք ձեր պատերը թարմացնել:
by Ani Poghosyan