Սիլիկոնե հովիտ
Սիլիկոնե
հովիտը, որը հայտնի է Հյուսիսային Կալիֆորնիա անվամբ, գտնվում է Սան Ֆրանցիսկոյի հարավային
մասում: Սիլիկոնե հովտի մայրաքաղաքն է Սան Խոսե քաղաքը: Այստեղ են գտնվում
աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռնարկությունները, ինչպիսիք են՝ Adobe
Systems, Apple Inc., Cisco Systems, eBay, Electronic Arts, Facebook, Google, Hewlett
Packard Enterprise, HP Inc., Intel, Juniper Networks, NetApp, Oracle Corporation, Symantec, Tesla Motors,
Yahoo և այլ կազմակերպություններ:
<<Հովիտ>> բառը ծագել է Սանտա Կլարա հովտի անունից, որտեղ գտվում է Սան Խոսե քաղաքը, շրջակա քաղաքները և ավանները: <<Սիլիկոն>> բառը ծագել է քիմիական տարրերի` պարբերական համակարգի 14-րդ տարրի սիլիցիումի անունից, որն անհրաժեշտ խառնուրդներով լեգիրացնելուց հետո օգտագործում են ջերմաէլեկտրական, ռադիո-լուսատեխնիկական սարքեր, ուղղիչներ և փոխարկիչներ պատրաստելու համար: <<Սիլիկոնե հովիտը>>
գործածվում է որպես ամերիկյան տնտեսության բարձր տեխնոլոգիական սեկտորի անվանում:
Միացյալ Նահանգների վենչուրային կապիտալի ներդրումների
մեկ երրորդը հենց այստեղ են կատարվում: Սիլիկոնե հովտում են ստեղծվել սիլիցիումային
հիմքով առաջին ինտեգրված միացումները, միկրոպրոցեսորը, միկրոհամակարգիչը և այլ տեխնոլոգիական
նվաճումները:
Tesla Motors
Այս տարի հուլիս ամսին ԱՄՆ-ում հանդիսավոր ձևով իրենց սեփականատերերին հանձնվեցին Tesla Model 3 2018 առաջին 30 էլեկտրամեքենաները: Հանդիսության կազմակերպիչը Տեսլայի հիմնադիր Իլոն Մասկն էր: Tesla Model 3 2018-ը կարող է մինչև 500 կմ ճանապարհ անցնել առանց վերալիցքավորման:
Արհեստական ինտելեկտով ձայնային օգնականները փոխում են մեր կենսակերպը: Դրանցից պարբերաբար օգտվում են միլիոնավոր մարդիկ, որպեսզի իմանան եղանակի տեսությունը, ժամանակին արթնանան կամ գտնեն ճանապարհ անծանոթ քաղաքում: Բայց վիրտուալ օգնականներ, որոնք կիրառելի լինեին աշխատանքի մեջ, դեռ չեն եղել: Cisco Spark Assistant-ը, աշխարհում առաջին ձայնային օգնականն է, կանխորոշված կորպորատիվ հանդիպումների կազմակերպման համար:

HP-ն վերջերս
ներկայացրել է հզոր խաղերի համար նախատեսված մի ամբողջական պորտֆել: OMEN-ը դա ժամանակակից
հավաքածու է, որը կիբերսպորտսմեններին և խաղերի սիրահարներին տալիս է տեխնոլոգիա և վստահություն բարձր արդյունքների
հասնելու համար: Նոր անհատական համակարգչի յուրաքանչյուր դետալ՝ մոնիտորը, աքսեսուարները
հարմարեցված են խաղերին և ստեղծվախ են դրանց պահանջներով:
Google-ի մայր ընկերություն Alphabet-ի Sidewalk Labs ընկերությունը աշխարհում ամենատեխնոլոգիական քաղաքը կստեղծի, հայտնում է The Wall Street Journal-ը:
Տորոնտոյի Օնտարիո լճի ափին «խելացի շրջանում» կթեստավորեն ադապտիվ լուսակիրների փորձնական տեխնոլոգիաներ, մոդուլային տներ, թղթատար ռոբոտներ եւ բեռնատար դրոններ, որոնց երթուղիները ստորգետնյա կանցկացնեն, փոխանցում է «Կոմերսանտը»:
Շրջանի բնակիչները կտեղաշարժվեն ոչ թե անձնական ավտոմեքենաներով, այլ անվարորդ երթուղայիններով եւ հեծանիվներով, որոնց համար ձմեռային տաքացմամբ հատուկ ուղեմասեր կստեղծեն: Financial Times-ը նշում է, որ «խելացի շրջանի» գլխավոր խնդիրը տեղի բնակիչների տվյալների գաղտնիության պահպանումն է, քանի որ տեխնոլոգիաներն են կառավարելու մարդկանց կյանքի բոլոր ոլորտները՝ աղբահավաքությունից մինչեւ տան աղմուկը:
Օգտատերերի
մեծ մասի համար PDF-ը համարվում է պասիվ կարդալու ու ծանոթանալու համար նախատեսված
ֆորմատ: Սակայն, ինչպես վարվել, երբ ձեզ անհրաժեշտ է այդ նյութի մեջ փոփոխություններ կատարել: Դրա համարա անհրաժեշտ է
հատուկ հավելված՝ PDFelement 6 Pro և ամբողջական ծրագիրը ներբեռնելու համար կպահանջվի
99.95 դոլար:

Oracle Corporation
Oracle
կորպորացիան հայտարարել է Oracle Human Capital Management (HCM) Cloud-ի ամպային ծառայությունների
պորտֆելում նոր տարբերակի մասին: Որպես Oracle Cloud Applications Release 13-ի մաս,
Oracle HCM Cloud-ի նոր տարբերակը առաջարկում է երեք նոր ամպային ծառայություն, օգտատերերի
փորձի զգալի կատարելագործում և առկա HR-մոդուլների ընդլայնում: Նորարարությունների
թվում են՝ հզոր ֆունկցիաներ աշխատակազմ հավաքելու համար՝ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայի
հիման վրա, ինչպես նաև առողջության և աշխատանքի պահպանման, անվտանգության, ընդհանուր
կառավարման և ռիսկերի կառավար նոր ֆունկցիաներ:
Apple-ը ամբողջությամնբ ինքնավար գարնիտուր է ստեղծում: Ընկերությունը առանձին օպերացիոն համակարգ ստեղծելու ուղղությամբ է աշխատում, որը ստացել է rOS անվանումը: Գարնիտուրը սեփական էկրանով եւ նոր միկրոչիպով հագեցած կլինի: Ընկերությունը նոր նախատիպը նախատեսում է 2019-ին արդեն ստանալ եւ 2020-ին արտադրանքը ներկայացնել շուկայում:
Մարիանա Սարգսյան
Մարիանա Սարգսյան