Բիլ Գեյթսը կկառուցի իր «խելացի քաղաքը»


Բիլ Գեյթսին պատկանող ներդրումային ընկերությունը գնել է Արիզոնայի մայրաքաղաք Ֆինիքսի  կողքին գտնվող 10,000 հա հողատարածք: Ընկերության կայքում տեղադրված հայտարարության համաձայն, ապագայում նախատեսվում է կառուցել «խելացի քաղաք», որը կոչվելու է «Բելմոնտ», Belmont Partners ընկերության անունով:


«Բելմոնտ քաղաքը կստեղծվի ապագայի տեսքով»: Դրա ժամանակակից հաղորդակցությունը եւ ենթակառուցվածքը ներդաշնակորեն կհամակարգվեն հանգստի գոտիների, հարմար փողոցների հետ, որոնք ժամանակին կունենան հզոր տվյալների կենտրոններ, վերջին տեխնոլոգիաների եւ անօդաչու մեքենաների թեսթային նմուշներ: Քաղաքում փորձարկվելու են նոր բիզնես մոդելներ եւ առավել արդիական արտադրական տեխնոլոգիաներ », - ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Նախնական շինարարական ծրագրի համաձայն, Բելմոնտ քաղաքի տասներորդ մասը նախատեսվում է հատկացնել դպրոցներին, գրասենյակներին եւ վարչական շենքերին, իսկ մնացած տարածքը պատրաստվում են տրամադրել ընկերություններին, ովքեր ցանկանում են աշխատել նոր «խելացի քաղաքում»:

Արիզոնայի վարչակազմի ներկայացուցիչները գոհ են այս ծրագրից: Տեղեկացվում են, որ գրեթե բոլոր ձեւակերպումները արդեն լուծված են, բայց ոչինչ չի հաղորդվում, թե երբ է նախատեսվում սկսել շինարարություն:
Արթուր Սարգսյան

Популярные сообщения