Բրուս Մունրո

Բրուս Մունրոն անգլիացի արվեստագետ է, ով հիմնականում կենտրոնացել է լույսերի վրա:  2004 թվականից ի վեր մինչ օրս նա ցուցադրություններ է կազմակերպում աշխարհի տարբեր վայրերում, մասնավորապես Ամերիկայում,  Անգլիայում, Ավստրալիայում:  Մունրոն հայտնի է իր Field of Light (Լույսի Դաշտ)-ով, ներառյալ Forest of Light (Լուսե անտառ)-ը, որը ցուցադրվել է 2012 թվականին, և River of light (Լույսի Գետ)-ը:

     

 Longwood Gardens, Kennet Square, 2012

      Waddesdon Manor, 2012


 Washington Post-ի լրագրող Adrian Higgins-ը գրելով <<Forest of Light>>-ի մասին ասել է. <<Դա բացահայտ կատարյալ աշխատանք է, որը իսկապես դիպչում է երևակայությանը… <<Forest of Light>>-ը տարօրինակ, հուզիչ և միևնույն ժամանակ իրական է, դա երևույթ է՝ հակադրությունների, օրգանականի և սինթետիկի, ծանոթ և այլատիպ, շոշափելի և երազելի երևույթ>>:
2010 թվականի հունիսին Մունրոն 140 օգնականների հետ ստեղծեց  <<ծով>>  Wiltshire-ում, Knoll դաշտում, օգտագործելով աշխարհի տարբեր ծայրերից բերված 600000 կոմպակտ սկավառակներ: Նա այդ պրոյեկտը կյանքի էր կոչել ներշնչվելով իր 1980-ականների կեսօրին  ջրի լույսեր հետ խաղալու հիշողություններից, քանի որ նա երազում եր Սիդնեյի ափին մոտ լինել, կարոտելով իր ընտանիքը, որը հեռու էր իրենից: Նա այդ թեմային է անդրադարձել նաև իր կատարած մի քանի այլ աշխատանքներում. դրանք են Waterlilies (Ջրաշուշաններ), Blue Moon on a Platter (Կապույտ Լուսինը ափսեի մեջ) և  Angel of Light (Լույսի Հրեշտակը), The Ferryman’s Crossing:



      Long Knoll, Wiltshire, 20102010

     Waterlilies (Ջրաշուշաններ)

     Longwood Gardens, 2012

     Blue Moon on a Platter (Կապույտ Լուսինը ափսեի մեջ)
      Waddesdon Manor, 2013


     Angel of Light (Լույսի Հրեշտակը)
      Waddesdon Manor, 2013

      The Ferryman’s Crossing
Scottsdale Museum of Contemporary Art2015

2011 թվականին Մունրոն Անգլիայում ցուցադրեց ջրի պլաստիկ շշերից պատրաստած 69 Լույսի Աշտարակների տեղադրումը: Այստեղ Մունրոն ներշնչվել է 21 տարեկանում իր կարդացած Lyall Watson-ի  Gifts of Unknown Things գրքից:


    Water Towers
Salisbury Cathedral, Wiltshire, England, 2011 (Լույսի Աշտարակներ)


2008 թ.-ին Մունրոն մշակել է Light Shower (Լույսի ցնցուղ)-ը Շոտլանդիայի Loch Ossian քաղաքում և այն ցուցադրվել է Անգլիայի Սալիսբերի տաճարում 2010 թվականի նոյեմբերի 29-ից մինչև 2011թ հունվար:
    Light Shower (Լույսի ցնցուղ)  
   Salisbury Cathedral, Wiltshire, England, 2010






2014-2015 թթ.-ին  Մունրոյի Light and Language-ը  ցուցադրվել է  Հերմիտաժի թանգարանում և այգիներում, ԱՄԷ-ում Շարժայի ժամանակակից արվեստի թանգարանում:


Մարիանա Սարգսյան

Популярные сообщения