Վիրտուալ իրականության մեջ անցկացրած ժամանակի համար սահմանվեց նոր համաշխարհային ռեկորդ :

Վիրտուալ իրականության մեջ անցկացրած ժամանակի համար սահմանվեց նոր համաշխարհային ռեկորդ :


Եթե ​​դուք երբևէ փորձել եք լինել  վիրտուալ իրականության մեջ,  դուք հավանաբար գիտեք, որ վիրտուալ տարածության մեջ  կարող եք զգալ որոշակի անհարմարություն: Որոշ մարդիկ թույլ վեստիբյուլլար համակարգի պատճառով կարող են ունենալ ուժեղ գլխապտույտ: Բայց աշխարհում խիզախ մարդիկ կան, որոնք պատրաստ են տասնյակ ժամեր անցկացնել  VR- աշխարհների ներսում առանց  ընդմիջման: Դրանցից մեկը ավստրալացի  Ջեք Մանին էր, որին  նույնիսկ հաջողվեց սահմանել  նոր համաշխարհային ռեկորդ:


Նախորդ ռեկորդը պատկանում էր լրագրող Ջորջ Բարաթին, ով անցկացրել էր  VR-աշխարհում  11 ժամ: Սակայն մեր նյութի հերոսը որոշեց ավելի շատ ժամեր  անցկացնել: Փորձի համար ընտրվել են գրաֆիկական ծրագիր Tilt Brush եւ HTC Vive գարնիտուր: Փորձության ժամանակ  Ջեքը  զվարճացնում էր  իրեն նկարելով տարբեր մուլտֆիլմերի եւ ֆիլմերի հերոսներին, օրինակ, «The Simpsons» սերիալից, Pokemon խաղերից, և այլն:


Աշխարհի նոր ռեկորդ սահմանելու  գործընթացը հեռարձակվեց ուղիղ եթերում: Որպեսզի լսարանը չձանձրանա, Ջեկը նրանց հետ խաղացել է տարբեր խաղեր: Կանոնները թույլ էին տալիս, որ Ջեքը մի քանի կարճատեւ ընդմիջումներ կատարի, հանդիսատեսի հետ շփվելու եւ հաղորդակցվելու, օգնականների ձեռքերից ուտելու համար, սակայն առանց գլխից սաղավարտը հանելու: Փորձարկման ժամանակ նրան թույլ չեն տվել քնել: Արդյունքում, մեր նյութի հերոսը վիրտուալ իրականության մեջ 36 ժամ 2 րոպե եւ 16 վայրկյան անցկացրեց, որն այսօր դարձել է բացարձակ համաշխարհային ռեկորդ: Բայց այս մարաթոնը նաեւ բարեգործական ուղղվածություն ուներ: Ուղիղ եթերի  ընթացքում հավաքված  ողջ գումարը փողանցվել է  ամերիկյան մանկական բարեգործական կազմակերպություններից մեկին: Ուստի Ջեքը ոչ միայն ստուգել է  իր մարմինը VR կայունության համար, այլեւ օգնել է հիվանդ երեխաներին:
Արթուր Սարգսյան

Популярные сообщения