Առաջին թռչող տաքսին կատարել է իր առաջին թռիչքը


Դուբայում իր փորձնական թռիչքն է կատարել աշխարհի առաջին թռչող տաքսին: Արաբական Միացյալ Էմիրությունների առաջադրված <<թռչող  տաքսի ծառայությունը>> դառնում է իրականություն: 
Թռչող տաքսին ստեղծված է Գերմանական  Volocopter` դրոններ նախագծող ընկերության կողմից: Ներկային նախատիպն ունի մոտավորապես 30 րոպե թռիչքային ժամանակ, 50 կմ/ժ կռուիզային արագությամբ, իսկ առավելագույն արագությունը հասնում է 100կմ/ժ:



Առաջին թեստային թռիչքը կազմակերպվել է Դուբայի արքայազն Շեյխ Հանդան բին Մուհամմեդի համար: Անօդաչու մեքենան հաջողությմաբ է ավարտել իր թռիչքը:
Թռչող տաքսին իրականացրել է թռիչքը առանց հեռակառավարման վահանակի և հսկողության: Այն տևել է մոտավորապես 30 րոպե:

Այս ծրագիրը Դուբայը աշխարհի <<սմարթ քաղաք>> դարձնելու նախագծի մի մասն է, որի առանցքային նպատակն է արագ և արդիական տրանսպորտային համակարգ ստեղծելը: Արաբական Միացյալ  Էմիրությունները նպատակ ունեն իրականացնել գործող թռչող սարքի ծառայությունները 2022 թվականին: 


Անի Պողոսյան

Популярные сообщения