Billboard

Բիլբորդ-ծագել է անգլերեն  Billboard բառից, որը թարգմանաբար նշանակում է առանձին կանգնած կոնստրուկցիա, որը նախատեսված է մեծ չափերի (սովորաբար 3մ*6մ) գովազդի տեղադրման համար:
Կարելի է ասել, որ Բիլբորդների պատմությունը սկսվել է հին Եգիպտոսից, երբ փողոցներում կախվում էին փախած գերիներին գտնելու համար պարգևավճարի հայտարարություններ:
Բիլլբորդ տերմինը առաջացավ ԱՄՆ-ում, երբ որոշ կազմակերպություններ որոշեցին իրենց գովազդային պաստառները կախել փայտե կոնստրուկցիաներից (bill-հայտարարություն, board-տախտակ): Առաջին բիլբորդը ստեղծվել է 1900 թվականին: Բիլբորդներն ավելի մեծ կիրառություն ստացան 20-րդ դարի 20-ական թվականներին, երբ Ամերիկայում ավելի շատ մարդիկ սկսեցին մեքենաներ ձեռք բերել և դրանցով ճամփորդել: Այդ ժամանակ էլ ամերիկացիները որոշեցին դրանք տեղադրել մայրուղիների և կենտրոնական փողոցների վրա:
Աշխարհում արտաքին գովազդի ամենախոշոր պատվիրատուները McDonalds ու  Miller գարեջուրն են:


Առաջին 3D բիլբորդը ստեղծվել է Թայմս սքուերում: Coca-Cola-ի ունիկալ գովազդը միանգամից երկու ռեկորդ է ֆիքսել: Այն գրավել է շենքի վեց հարկը և կազմվածէ եղել 1760 լեդ էկրաններից: Յուրաքանչյուր մոնիտորի աշխատանք այնպես էր ծրագրավորված, որ նրանք անկախ էին միյանցից: Էկրանների վրա պատկերը դիտորդների մոտ խոշոր զանգվածների տպավորություն էր թողնում:


Գինեսի գրքի ներկայացուցիչները նշել են, որ Coca-Cola-ն մանգամից երկու ռեկորդ է սահմանել՝ աշխարհում առաջին 3D բիլբորդ և աշխարհում ամենամեծ 3D գովազդային վահանակ (20մ*12մ): 

Աննա Առաքելովա

Популярные сообщения