2017-2018 աշուն-ձմեռ նորաձև գույներ

Այս տարվա ցուրտ ամիսները անպայմանորեն հագեցած են լինելու գույներով: Հետևելով նորաձևությանը աշխարհին, մենք նկատում ենք, որ նորաձևության ոլորտը ավելի ու ավելի է ոգեշնչվում  բնության գույներով:
Գարնանային գույները նուրբ և կախարդական էին, բայց 2018-ի աշնանային և ձմեռային թրենդային գույները կլինեն տաք, գրավիչ և շատ բազմազան: Այդ գույներից են նռան, լայմի, նարնջի գույները: Կարմիրը և դրա բոլոր երանգները կլինեն նորաձևության կենտրոնում: Տեսնենք, թե որ գույներն են մոդայիկ նոր տարում:


Grenadine (Հագեցած կարմիր)



Վառ կարմիր գույնը՝ նռան գույնը, ամենահիշվող գունային երանգն է կարմիրի ներկապնակում: Եկող աշնանն ու ձմռանը դուք անպայման ձեր պահարանում պետք է տեղ ունենաք դրա համար:

Այս գույնը կարելի է համադրել ավել հանգիստ ու չեզոք գույների՝ կապույտի և մոխրագույնի հետ: Ի միջի այլոց հենց այս երանգն է Նյու-Յորքի նորաձևության շաբաթում համարվել էականը:

Tawny Port (Գինեգույն)


Քանի որ գինեգույնը ասոցացվում է հաճույքի և ինքնավստահության հետ, Tawny Port երանգը դիտվում է ավելի էլեգանտ և նրբագեղ: Այս գույնը գեղեցիկ է ոչ միայն  միատոն հագուտի դեպքում, այլ այն ցանկության դեպքում կարելի է նաև համադրել 2017-2018 աշուն ձմեռ գունապնակի ցանկացած գույնի հետ: Այս գույնը կրելով կարելի է ցանկացած առիթի համար ստեղծել համահունչ կերպար՝ ռոմանտիկ հանդիպումից մինչև գործնական հանդիպում, ինչպես դա արել են Jason Wu-ն, Victoria Beckham-ը, Prabal Gurung-ը и Michael Kors-ը:

Ballet Slipper (Բաց վարդագույն)


Մենք ավելի հաճախ այս գունը տեսնում ենք ամռանը: Բայց վարդագույնի այս նուրբ երանգը այս աշնանը ավելի նկատելի կլինի: Գեղեցիկ գույն, որից առկայծում է քնքշություն և կանացիություն: Ցանկության դեպքում բաց վարդագույնը կարելի է համադրել նորաոճ արձաթագույն փայլերի կամ կապույտի ու երկնագույնի հետ:

Butterum (Մարմնագույն)


Պրակտիկ մարմնագույնի երանգները երբեք չեն հեռանա նորաձևությունից: Նույնիսկ, երբ բնական գույները արդեն այդքան նորաձև չեն, միևնույնն է չեզոք մարմնագույնը ձմռան նորաձև գույների թոփ տասնյակում է: Սա, իսկապես, աշնանային երանգ է: Կարմրաշագանակագույն երանգը իդեալականորեն համադրվում է նորաձև վիլվետի և ծավալուն տրիկոտաժի հետ: Ինչպես նաև մարմնագույնի հետ լավ են դիտվում թեթև զգեստներ, շրջազգեստներ, դրանք հաճախ հանդիպում են  Marc Jacobs, Tory Burch, Jonathan Simkhai и Max Mara կոլեկցիայում:

Navy Peony (Ծովի կապույտ)


Այս նետրալ գույնը իդեալական է նորաձև աղջիկների համար, քանի որ ծովի կապույտը հիանալի 

համադրվում է յուրաքանչյուր երանգի հետ՝ կարմիրից մինչև կանաչ: Բայց ,եթե, դուք ցանկանում 

եք  ծովի կապույտը դարձնել ձեր հագուստի հիմնական գույնը,ինչպես դա արել են Phillip Lim-ը 

և Jason Wu-,ապա այն կդիտվի պայծառ ու հարուստ: 



Neutral Gray – (Չեզոք մոխրագույն)


Մեկ այլ չեզոք գույն, որը ասոցացվում է կայունության, հանգստության և նույնիսկ որոշ իմաստով խստության հետ: ԱՅս գերժամանակակից գույնը նաև թույլ է տալիս ոտքից գլուխ կրել այն (այդ շեշտադրումներով առաջնորդվել են մոդել Thom Browneը, ինչպես նաև Victoria Beckhamը, Gabriela Hearstը): Ամենից լավ այն համապատասխանում է գործնական կերպարների և ամենօրյա հագուստի համար, բայց  մի քիչ մորթի, փայլ և կապույտ երանգ ավելացնելու դեպքում, կարող է ստացվել հաջող երեկոյան հանդերձանք:

Shaded Spruce (Կանաչ եղևնի)


Այս գույնի մեջ օվկիանոսի խորություն է, ծառերի անուշ կանաչը և անտառի ստվեր… Oscar de la Renta и Brandon Maxwell հենց այսպես են մեկնաբանել այս երանգը իրենց հավաքածուներում: 

Golden Lime (Ոսկյա լայմ)


Արևային դեղինը և հյութեղ կանաչի խառնուրդն է ոսկյա լայմը, որը 2017-2018 աշուն ձմեռ հավաքածուի անսովոր երանգներից է: Այն կարելի է հանդիպել J. Crew, Gabriela Hearst, Tory Burch հավաքածուներում, ինչը համադրվում է բոլոր մուգ երանգների հետ՝ հագեցած կարմիրից մինչև կապույտ և սև երանգներ:

Marina 


Սա եկող աշնան ամենասպասված գույներից է: Պայծառ, ուրախ, բայց միևնույն ժամանակ 

բավականին էլեգանտ: Ամենից լավ այս գույնը համադրվում է սպիտակի, մոխրագույնի

մարմնագույնի, և իհարկե կարմիրի բոլոր երանգների հետ: Եթե սա ձեզ թվում է ավելի ամառային 

երանգ, ապա դուք այն կարող եք համադրել ավելի խիտ հյուսվածքի և մեծ չափի հագուստի հետ

ինչպես դա արել են Calvin Klein-ը, Sies Marjan-ը, Tibi-ն и Delpozo-ն:

Autumn Maple (
Աշնանային թխկի)


Եվ, վերջապես իրական աշնանային երանգը`  աշնանային թխկին: Աշնան տերևների, մայր մտնող արևի գույնը հիանալի համադրվում է Navy Peony-ի և Marina –ի հետ:

Մարիանա Սարգսյան 

Популярные сообщения