ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԻ ԱՐՁԱՆՆԵՐԸ: ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ԵՐԵՎԱՆԸ: ՄԱՍ 2
Շարունակենք մեր էքսկուրսիան և ծանոթանանք գեղեցիկ Երևանի ոչ պակաս գեղեցիկ արձանների հետ: Այսօր, բացի ականավոր մարդկանց հուշարձաններից, կանդրադառնանք նաև հեծյալների արձաններին և կիցանդրիներին:
Կոմիտաս - բրոնզ, հեղինակը Արա Հարությունյանն է, ճարտարապետ՝ Ֆ.Դարբինյան։ Տեղադրվել է 1988 թվականին Երևանի պետական կոնսերվատորիայիդիմաց։
Անանիա Շիրակացի - բազալտ, հեղինակը Արամ Ղարիբյանն է։ Տեղադրվել է 1999 թվականին Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի բակում։
Հունան Ավետիսյան - բրոնզ, բազալտ, հեղինակը Թերեզա Միրզոյանն է, ճարտարապետ՝ Է. Սարապյան։ Տեղադրվել է 1956 թվականին Երևանի № 74 դպրոցի դիմաց։
Լևոն Օրբելի - բազալտ, հեղինակը Գաբրիել Եփրեմյանն է։ Տեղադրվել է 1972 թվականին Ֆիզիոլոգիայի ինստիտուտի բակում։
Վահան Տերյան - մարմար, հեղինակը Արշամ Շահինյանն է։ Տեղադրվել է 1964 թվականին № 60 դպրոցի առջև։
Ալեքսանդր Շիրվանզադե - բրոնզ և գրանիտ, հեղինակը Արա Հարությունյանն է, ճարտարապետը՝ Ֆ. Դարբինյանը։ Տեղադրվել է 1958 թվականին № 20 դպրոցի առջև։
Դանիել Վարուժան - տուֆ, հեղինակը Ա. Ավետիսյանն է։ Տեղադրվել է 2003 թվականին Վարուժան թաղամասում։
Ականավոր մարդկանց հուշարձաններ / շարունակություն
Մարտիրոս Սարյան - մարմար, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է, ճարտարապետ՝ Արթուր Թարխանյան։ Տեղադրվել է 1986 թվականին Մարտիրոս Սարյանի անվան պուրակում։
Հակոբ Մեղապարտ - գրանիտ, հեղինակը Խաչատուր Իսկանդարյանն է։ Տեղադրվել է 1987 թվականին հրատարակչությունների շենքի դիմաց։
Արմեն Տիգրանյան - բազալտ, հեղինակը Արտաշես Հովսեփյանն է, ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան։ Տեղադրվել է 1987 թվականին Օղակաձև այգում Հյուսիսային համալսարանի դիմաց։
Վիլյամ Սարոյան - բրոնզ, հեղինակը Դավիթ Երևանցին է, ճարտարապետներն են՝ Ռուբեն Հասրաթյանն ու Լևոն Իգիթյանը։ Տեղադրվել է 2008 թվականին Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում։
Սուրեն Սպանդարյան - բրոնզ, հեղինակը Թադևոս Գևորգյանն է, ճարտարապետներն են Լ, Գևորգյան, Գ, Հարությունյան և Վ, Գևորգյան։ Տեղադրվել է 1990 թվականին Սպանդարյան հրապարակում (այժմ Գարեգին Նժդեհի հրապարակ)։
Մովսես Խորենացի - տուֆ, հեղինակը Ա. Պողոսյանն է։ Տեղադրվել է 1995 թվականին Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի բակում։
Արամ Խաչատրյան - բրոնզ, գրանիտ, հեղինակը Յուրի Պետրոսյանն է, ճարտարապետ՝ Ռոմիկ Մարտիրոսյան։ Տեղադրվել է 1999 թվականին Ֆիլհարմոնիայի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի դիմաց։
Ալեքսանդր Մյասնիկյան - հեղինակը Արա Շիրազն է։ Տեղադրվել է 1980 թվականին Կոմայգու (այժմ՝ Անգլիական) և Մանկական այգիների միջև։
Գևորգ Էմին - բրոնզ, հեղինակը Աշոտ Արամյանն է։ Տեղադրվել է 2010 թվականին Սիրահարների այգում։
Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև - բազալտ, հեղինակը Արա Սարգսյանն է, ճարտարապետն է Ռոմեո Ջուլհակյանը։ Ստեղծվել է 1943 թվականին, տեղադրվել է 2002 թվականին Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց։
Հովհաննես Այվազովսկի - բրոնզ և գրանիտ, հեղինակը Յուրի Պետրոսյանն է, ճարտարապետն է Ստեփան Քյուրքչյանը։ Տեղադրվել է 2003 թվականին Օղակաձև այգում՝ Կամերային երաժշտության տան մոտ։
Հեծյալների արձաններ
Սասունցի Դավիթ - կոփածո պղինձ և բազալտ, հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Միքայել Մազմանյան։ Տեղադրվել է 1959 թվականին Սասունցի Դավթի հրապարակում, երկաթուղային կայարանի առջև, փոխարինել է 1939 թվականից տեղադրված գիպսե տարբերակին։[6] Դավթի մարմինը շարժման մեջ է՝ պատրաստ մարտի։ Նրա հեքիաթային ձին՝ Քուռկիկ Ջալալին, ծառս է եղել հսկայական բազալտե ժայռի վրա։ Սմբակների տակ, ժայռի անկյունում բրոնզե թասն է՝ հայ ժաղովրդի համբերության խորհրդանիշը։ Քանդակը տեղադրված է 25 մետր տրամագծով ջրավազանի կենտրոնում և պատվանդանի հետ ընդհանուր բարձրությունը 12,5 մետր է։[7] Արձանը բազմաթիվ անգամ պատկերվել բացիկների և ամսագրերի շապիկներին, բուկլետներում, լուսանկարներում, գրքերի նկարազարդումներում և ճամփորդական ուղեցույցներում՝ դառնալով Երևանի խորհրդանիշներից մեկը։
Վարդան Մամիկոնյան - կոփածո պղինձ և ավազաքար, հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Ստեփան Քյուրքչյան։ Տեղադրվել է 1975 թվականին Օղակաձև այգում, Խանջյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում, Կինոյի տան դիմաց։ Բարձրությունը պատվանդանի հետ՝ մոտավորապես 15 մետր է։
Հովհաննես Բաղրամյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Նորայր Կարգանյանն է, ճարտարապետը՝ Էդուարդ Արևշատյան։ Տեղադրվել է 2003 թվականին Բաղրամյան փողոցում, Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց։
Գայ (Հայկ Բժշկյանց) - բրոնզ և գրանիտ, հեղինակը Սուրեն Նազարյանն է, ճարտարապետը՝ Սարգիս Գուրզադյան։ Տեղադրվել է 1977 թվականին Նորքի առաջին զանգվածում։
Անդրանիկ Օզանյան - բրոնզ և բազալտ, հեղինակը Արա Շիրազն է, ճարտարապետը՝ Ասլան Մխիթարյան։ Տեղադրվել է 2002 թվականին Տիգրան Մեծ պողոտայում, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց։
Կիսանդրիներ
Սայաթ-Նովա - բրոնզ, հեղինակը ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռասքելենյանն է։ Տեղադրվել է 2009 թվականի հոկտեմբերի 16-ին Սայաթ-Նովա և Խանջյան փողոցների խաչմերուկում, Սայաթ Նովա ռեստորանային համալիրի դիմաց։
Տիգրան Պետրոսյան - բրոնզ, գրանիտ, հեղինակը Արա Շիրազն է։ Տեղադրվել է 1989 թվականին Օղակաձև այգում՝ Շախմատի տան դիմաց։
Անդրեյ Սախարով - կոփածո պղինձ, բազալտ, հեղինակը Տիգրան Արզումանյանն է, ճարտարապետ՝ Լևոն Ղալումյան։ Տեղադրվել է 2001 թվականին Անդրեյ Սախարովի հրապարակում։
Մաքսիմ Գորկի - բրոնզ, տեղադրված է Լևոն Շանթի դպրոցի (նախկինում Մաքսիմ Գորկու անվան դպրոց) առաջ։
Նար-Դոս - բազալտ, հեղինակը Սամվել Մանասյանն է։ Տեղադրվել է 1956 թվականին Երևանի № 14 դպրոցի դիմաց։
Դանիել Վարուժան - տուֆ, հեղինակը Ա. Ավետիսյանն է։ Տեղադրվել է 2003 թվականին Վարուժան թաղամասում։
Շարունակելի...
by Mariam Sargsyan