10 ԽՈՐՀՈՒՐԴ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Դեռահասության շրջանում պետք է առավել ուշադիր լինել մեծացող մարդու հանդեպ և ճիշտ ընտրել նրա դաստիրակության մեթոդները:
Այսօր մենք հավաքել ենք 10 առավել ակտուալ խորհուրդ , թե ինչպես ստեղծել առողջ մթնոլորտ Ձեր և երեխայի միջև, ճիշտ դաստիարակել նրան և ուղղորդել :
Այսպիսով` 10 խորհուրդ դեռահասների ծնողներին.

1.    Դեռահասության շրջանում երեխաները սկսում են գնահատել սեփական ծնողների  կյանքը:
 Դեռահասները, մանավանդ աղջիկները, քննարկում են իրենց մայրիկների, հայրիկների, ուսուցիչների, ծանոթների և բարեկամների պահվածքը, վարքն ու  արտաքին տեսքը և անընդմեջ համեմատում են: Ինչ որ պահի այդ համեմատականները կթողեն իրենց ազդեցությունը ծնողի  հարաբերությունների վրա նրա աղջկա կամ տղայի հետ: Այն կարող է լինել ինչպես հաճելի, այնպես ել տհաճ: Որքան ճիշտ և արագ նախապատրաստվեք այդ գնահատականին, այնքան կխուսափեք հարվածներից:









2.   Դեռահասի հետ ծնողի  հարաբերություններում ամենակարևորը փոխըմբռնումն է:
Դրա համար կարևոր է քայլեր ձեռնարկել և քեն չպահել: Չի կարելի կատարել երեխայի րոպեական քմահաճույքները, ինչպես նաև միշտ դեմ գնալ դրանց: Եթե ինչ որ պատճառներով չեք կարող կամ չեք ցանկանում կատարել երեխայի պահանջները, պետք է բացատրեք , թե` ինչու:
Շատ զրուցեք երեխաների հետ, պատմեք ձեր աշխատանքից, տարբեր թեմաներ քննարկեք: Մեր գերնպատակն է սերմանել երեխայի մեջ ինքնավստահություն: Նա պետք է հասկանա , որ ամեն ինչ իրենից է կախված, թե հաջողությունները, թե անհաջողությունները: Նա կարող է փոխել ամեն ինչ, նև իրեն:
Դաստիարակության մեջ մարտընրելը հակացուցված է: Միայն համագործակցելով կարելի է հասնել բավարար արդյունքների:
3. Զարմացրեք` դա կմնա նրա լավ հիշողություններում:
Երեխային գրավում է Ձեր ուժը, ոչ թե բռնությունը: Նրանց համար կարևոր է, որ հայրիկը կարողանում ք հեռուստացույցը վերանորոգել, կամ մեկ այլ գործ լավ է անում: Մայրիկը համեղ կարկանդակներ է պատրաստում կամ լավ նկարում է: Մեր սովորություններ, վարքը,աշխարահայացը ավելի է ազդում երեխաների վարքի վրա, քան ժամերով քարոզները: Իզուր չեն ասում` երեխաները մեզ չեն լսում, նրանք մեզ նայում են, այնպես որ դաստիարակեք ինքրերդ ձեզ:

4. Դուք ցանկանում եք, որ ձեր երեխաները առողջ և դիմացկուն լինե՞ն:
ԱԱյս հարցում երեխային տարբեր "լավագույն" բժիշկների մոտ տանելը չի ճգնի: Խոսքը վերաբերվում է ֆիզիկական կոփվածությանը: Միայն ֆիզիկական վարժությունները, խաղը և մարզումները կոգնեն երեխային աշակերտական նստարանին երկար նստելուց հետո վերականգնվել: Այնպես թր մի ազատեք երեխային ֆիզկուլտուրայի դասերից, ընդհակառակը` ընդգրկեք նրան տարբեր մարզաձևերի խմբակներում: Կարևորէ, որպեսզի երեխան հասկանա` երջանկությունը առանց առողջության չի լինում:
5. Որքա՞ն ժամանակ եք անցկացնում շաբաթվա ընթացքում ձեր երեխաների հետ:
Ծնողների մեծամասնությունը,շաբաթվա ընթացքում միջին հաշվով 1,5 ժամ է հատկացնում երեխաների հետ շփումին: Ճիշտ է, դա որոշ ծնողների մեղքով չէ.աշխատանքի բերումով կամ այլ խնդիրների պատծառով չի ստացվում երկար ժամանակ տրամադրել երեխաներին: Բայց հնարավորինս աշխատեք ժամանակ գտնել երեխաների համար, նրանց ժամանակ առ ժամանակ տարբեր միջոցառումների տարեք: Դասերից ազատ ժամանակը լրացնելու համար նույնպես կօգնեն տարբեր խմբակնեը: Եթե երեխայի առօրյան հագեցած լինի, ապա նա իր ժամանակը չի վատնի վատ սովորությունների վրա:
6. Միասին ժամանակ անցկացրեք բնության գրկում, զբաղվեք սպորտով, հանգստացեք:


Հիասքանչ է, երբ ամբողջ ընտանիքով խորոված են պատրաստում խարույկի վրա: երեխաների համար երջանկություն է , երբ ընտանիքը միասին է, երբ ընդհանուր ինչ որ բան են անում: Զբոսնեք միասին, հանգստացեք բնության գրկում, միասին սպորտով զբաղվեք: Դա երեխայի վրա միայն դրական կազդի:
7. Որոշ թեմաներից ծնողների խուսափելու ցանկությունը երեխայի մոտ տպավորությու է ստեղծեւմ, որ այդ թեմաները արգելված են: 
Եթե մենք խուսափենք քննարկել երեխաներին հուզող հարցերը, այդ հարցերի պատասխանը նա միևնույնն է կստանա, բայց կարող է ստանալ ոչ ճիշտ. խեղաթյուրված ձևով: Աշխատեք նուրբ հարցերի պատասխանները այնուամենայնիվ տալ նրանց, բայց կարճ ու հասկանալի:
8. Շատ մի պահմանեք երեխաներին ընտանեկան խնդիրներից:
Նախ հոգեբանական, ասենք`մեկը հիվանդ, ինչ որ դժբախտ պատահար է եղել կամ խնդիրներ ունեք միմյանց հետ: Դա կօգնի հոգեպես ամուր մարդ ձևավորվելուն և դիմացկունությանը: Երկրորդն էլ ֆինանսական խնդիրներից, որը կօգնի երեխային արագ ելքեր գտնել:
9. Եթե դուք արդեն հասցրել եք սխալներ թույլ տալ երեխայի դաստիարակության մեջ, ավելի դժվար կլինի շտկել դրանք, քան դաստիարակության սկզբից :
Բայց եթե գտնեք թեկուզ մի փոքր լուսավոր կետ երեխայի մեջ և դրա վրա հիմնվելով շարունակեք դաստիարակել նրա մեջ լավը, ապա դուք կգտնեք երեխայի հոգու բանալին և կմտերմանաք նրա հետ:
10. Եթե դուք հասկանաք , որ երեխայի հանդեպ սխալ եք եղել, արհամարելեք ձեր տղայի կամ աղջկա կարծիքը, նեղացրել եք նրան, ապա մի վախեցեք խոստովանել դա առաջին հերթին ձեզ, հետոէ ձեր երեխային:
Եվ փորձեք անընդհատ նույն կերպ չսխալվել, քանի որ վստահությունը կորցնելը հեշտ է, իսկ վերականգնելը` դժվար:
Եվ ամենակարևորը, հիշեք , որ ձեր երեխաները առաջին հերթին անհատականություն են:
                                                                                                          by Mariam Sargsyan

Популярные сообщения