Halloween . Իսկ դու նշու՞մ ես այս տոնը:
Ես այս տոնը չեմ նշում, քանի որ համարում եմ ոչ եկեղեցական և ոչ էլ հայկական։
Այսօր այս տոնի նախօրեին ուզում եմ ներկայացնել, թե որտեղից է եկել այս տոնը և ովքեր են նշել։
Բազմաթիվ երկրներում մեծ ժողովրդականություն վայելող Halloween տոնը ԱՄՆ- ում նշվում է հոկտեմբերի 31-ին` բոլոր սրբերի տոնի նախօրեին: Այն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում սկիզբ առած տոն ` , որի հիմքում Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներն են։
Հելոուինը Հայաստանում նշվում է արդեն մի քանի տարի, հիմնականում երիտասարդները Party-ներ են կազմակերպում Երևանյան ակումբներում։ Հելոուինյան օրենքները Հայաստանում դեռևս շատ քիչ են տարածված։ Պատմաբան Նիկոլաս Ռոջերսը, ուսումնասիրելով Հելոուինի ակունքները, նկատել է, որ չնայած դրա առաջացումը հին հռոմեականՊարենտալիաներ տոնի հետ կապելու ջանքերին, Հելոուինի նախատիպը ամենից հավանական է, որ միայն առաջացել է կելտական հեթանոսական Սամայն տոնից, որի բնութագիրը իռլանդական հին գրականության մեջ հայտնվել է 10-րդ դարիցսկսած: Այս տոնի անվանումը առաջացել է հին իռլանդերեն Samhain բառից, որը նշանակում է «ամռան ավարտ» և հետևաբար դարձել է նոյեմբեր ամսվա իռլանդական անվանումը:
Համաձայն Օքսֆորդի ժողովրդական բանահյուսության բառարանի՝ Սամայնը եղել է տոն միաժամանակ բոլոր Բրիտանական կղզիների համար և ասոցացվել՝ մահվան և գերբնականության հետ։
Ավանդաբար համարվում է, որ Սամայնի ըմբռնումը որպես հեթանոսական տոն, կապված է մեռյալների հետ․ այս ըմբռնումը հայտնվել է շնորհիվ 10-11-րդ դարի քրիստոնյա վանականների, ովքեր գրել են դրա մասին «Բոլոր սրբերի օրվա» հաստատումից մոտավորապես երկու հարյուրամյակ անց՝ Իռլանդիայի քրիստոնեության ընդունումից չորս հարյուր տարի անց։
քաղցրավենիք խնդրելու սովորույթը առաջացել է մոտ 16-րդ դարում։ Երեխաները և մեծահասակները հագնում էին կտորից դիմակներ և մի դռնից մյուսը քայլելով, պահանջում հյուրասիրություն։ Դերերով հանդերձներ հագնելու և իրենց հետ «Ջեքի ջահը»տանելու սովորույթը առաջացել է 19-20-րդ դարերում, ընդ որում գումարի կամ ուտելիքի դիմաց նախօրոք պետք էր առաջարկել տարբեր զվարճալիքներ։
Հետագայում շոտլանդացիների և իռլանդացիների դեպի ԱՄՆ մասսայական արտագաղթի պատճառով, Հելոուինը ժողովրդականցվում է նաև այնտեղ:
Հանրաճանաչ էին դասական սարսափ ֆիլմերի կերպարների զգեստները, օրինակ՝ Մումիայի ու հրեշ Ֆրանկենտշտեյնի: Տների տոնական զարդարանքի մեջ մեծ դեր էին խաղում աշնան խորհրդանիշները, օրինակ՝ գյուղական խրտվիլակները[15]: Հելոուինի հիմնական թեմաներն են մահը, չարը, օկուլտիզմը և հրեշները։ Ավանդական գույներն են սևը և նարնջագույնը:
Տոնի գլխավոր խորհրդանիշը այսպես կոչված Ջեքի լապտերն է (անգլ.՝ Jack-o'-lantern)։ Այն դդում է, որի վրա փորագրված է չար, բայց միևնույն ժամանակ ծիծաղելի դեմք, իսկ դդմի ներսում տեղադրված է վառվող մոմ։ Առաջին անգամ «Ջեքի ճրագը» հայտնվել է Մեծ Բրիտանիայում, բայց սկզբնական շրջանում պատրաստման համար օգտագործվել է շաղգամ կամ ճակնդեղ: Համարվում էր, որ Բոլոր սրբերի օրը տան մոտ դրված այդպիսի բանջարեղենները վանում են չար ուժերին: Երբ Հելոուինի տոնման սովորույթը տարածվեց Ամերիկայում, Ջեքի ճրագը սկսեցին պատրաստել դդմից, որն ավելի հասանելի էր և էժան:
Ինչպես այլ տոները, Հելլոուինը նույնպես ունի իր հայտնի երգերն ու թեմատիկ երաժշտությունը։ Փոփ երգիչ Բոբբի Պիկետի «Monster Mash» հայտնի երգը, մի շարք երաժշտական քննադատների կարծիքով, դարձել է Հելլոուինի ինքնատիպ հիմնը: Մյուս ամենահայտնի երգերից մեկը համարվում է «This Is Halloween» երգը, որի հեղինակն է Դեննի Հելմանը և որը հնչում է Մղձավանջ Սուրբ Ծնունդից առաջ անիմացիոն ֆիլմում։ Այն մի քանի անգամ երգվել է ոչ միայն ամերիկացի, այլ նաև ճապոնացի երգիչների կողմից:
Դիմակահանդեսային հանդերձանքներով զգեստավորումը տոնի՝ համեմատաբար վերջերս առաջացած մասնիկն է։Առաջին անգամ դիմակահանդեսային զգեստների կրումը Հելոուինին գրանցվել է 1895 թվականին Շոտլանդիայում, երբ երեխաները դիմակներով շրջում էին տներով և ստանում կոնֆետներ, թխվածքներ, մրգեր և գումար:
Հելոուինի հանդերձանքները զգալիորեն էվոլյուցիայի են ենթարկվել նախորդ դարի ընթացքում։ Նախապես կոստյումները տգեղ և խիստ նիհար մարդկային դեմքերի կերպարանքով էին։ Դա ավելի շատ երևում էր ոչ տոնական և սարսափեցնող։ Սակայն արդեն 2000 թվականի սկզբին բոլոր կոստյումները կրում էին ավելի վառ կերպարներ, և տոնը վերածվեց շոուի:
Հելոուինի հանդերձանքների հիմնական թեման տարբեր չար ոգիներն են և գերբնական կերպարները, սակայն տարածված են նաև լրիվ կամայական թեմատիկայի հանդերձանքները:
Հելոուինի ժամանակ քաղցրավենիք խնդրելն (անգլերեն` Trick-or-treating) ընդունված արարք է, որն անում են զգեստավորված երեխաները։ Նրանք այցելում են տնից տուն, որպես հյուրասիրություն խնդրում են կոնֆետներ (որոշ տեղերում` փող) հարցնելով՝ "Trick or treat?" (Խորամանկություն թե՞ հյուրասիրություն)։
Իսկ դու ինչպե՞ս ես վերաբերվում այս տոնին:
By Mariam Sargsyan
Հելոուինի հանդերձանքները զգալիորեն էվոլյուցիայի են ենթարկվել նախորդ դարի ընթացքում։ Նախապես կոստյումները տգեղ և խիստ նիհար մարդկային դեմքերի կերպարանքով էին։ Դա ավելի շատ երևում էր ոչ տոնական և սարսափեցնող։ Սակայն արդեն 2000 թվականի սկզբին բոլոր կոստյումները կրում էին ավելի վառ կերպարներ, և տոնը վերածվեց շոուի:
Հելոուինի հանդերձանքների հիմնական թեման տարբեր չար ոգիներն են և գերբնական կերպարները, սակայն տարածված են նաև լրիվ կամայական թեմատիկայի հանդերձանքները:
Հելոուինի ժամանակ քաղցրավենիք խնդրելն (անգլերեն` Trick-or-treating) ընդունված արարք է, որն անում են զգեստավորված երեխաները։ Նրանք այցելում են տնից տուն, որպես հյուրասիրություն խնդրում են կոնֆետներ (որոշ տեղերում` փող) հարցնելով՝ "Trick or treat?" (Խորամանկություն թե՞ հյուրասիրություն)։
Իսկ դու ինչպե՞ս ես վերաբերվում այս տոնին:
By Mariam Sargsyan