Google Maps-ով այժմ հնարավոր է ՙՙուղևորվել՚՚ դեպի մոլորակներ
Օրեր առաջ Google Maps-ը ավելացրել է, այսպես կոչված ‹‹Planets››, նոր գործառույթ, որը թույլէ տալիս դիտարկել Երկրից բացի այլ երկնային մարմիններ և մոլորակներ: Այս անունը պայմանական է , քանի որ Google-ի կողմից ներառված ցանկում , բացի մոլորներից կան նաև արբանյակներ և միջազգային տիեզերակայան: Այժմ հնարավոր է ‹‹շրջել›› Արեգակնային համակարգում , ուսումնասիրել մոլորակը և տիեզերքը:
Ինչպես հայտարարել է Google-ը ավելացվել է նոր վայրերորոնց թվում են ՝ Պլուտոնը, Վեներան և այլ մոլորակներ ու արբանյակներ: Ներկա պահին հասավելի է 17 տարբեր մոլորակային քարտեզներ:
Ինչպես գիտեք Երկիր մոլորակի համար Google-ը արդեն իսկ վաղուց առաջարկում է 3D maps առանձնահատկությունը:
Երկնային մարմիններից յուրաքանչյուրը հնարավոր է պտտել ինչպես գլոբուսը և մոտեցնել: Ընտրելով որևէ մոլարակ կհայտնվի վերջինիս քարտեզը: Եթե սեղմեք կոնկրետ վայրի վրա կարող եք կարդալ որոշակի հետաքրքիր տեղեկություններ դրանց մասին և տեսնել ծագումնաբանությունը:
Google-ը նշել է, որ քարտեզների ստեղծման համար նրանք օգտագործել են ինչպես NASA-ի և եվրոպական տիեզերական գործակալության լուսանկարները, այնպես էլ աստղագիտական ուղվածության նկարիչ Բյորն Յոնսոնի աշխատանքները: Լուսանկարների մեծամասնությունը արվել է Cassini տիեզերանավից:
Արեգակնային համակարգի Ձեր ուսումնասիորթյունը սկսելու համար անցեք այս հղումով https://www.google.com/maps/space/mars/@0,0,16985486m/data=!3m1!1e3
Անի Պողոսյան