Շնորհավորում ենք ուսուցչի օրը
Ուսուցչի օրը (World teacher's day) նշվում
է ամեն տարի սկսած 1994 թվականից հոկտեմբերի 5-ին: 1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում
ընդունվել է <<Ուսուղչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց>> փաստաթուղթ,
որը ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր: Այն
նշվում է ավելի քան 100 երկրներում: Հայաստանում Ուսուցչի օրը ՀՀ Կառավարության որոշմամբ տոնվում է հենց այս օրը:
Շնորհավոր տոնդ, սիրելի
ուսուցիչ, ձեր հոգատարությունը, նվիրվածությունն
ու նպատակասլացությունը կրթում է մեր ապագա սերունդներին: Մենք գնահատում ենք ձեր անձնվեր
աշխատանքը, ցանկանում ենք լինեք եռանդով լի և ուրախ: Մեր ապագան նաև ձեր ձեռքերում
է:
Մարիանա Սարգսյան
Մարիանա Սարգսյան