Երկուսը մեկում

Խոսելով անակնկալով շոկոլադե ձվի մասին նախ և առաջ պետք է խոսենք Միշելի հոր` Պիետրո Ֆերրերոի մասին: Հենց նա է հանդիսանում բոլորիս հայտնի <<Nutella>> շոկոլադային կրեմի,  <<Tick-Tak>> դրաժեի և <<Raffaello>> քաղցրավենիքի արտադրող Ferrero ընկերության հիմնադիրը: Դեռևս 40-ականներին Պիետրոն փոքրիկ ընտանեկան հացաբուլկեղենի արտադրամասում սկսեց պատրաստել բազմազան քաղցրավենիքները  և նրան օգնում էին նրա կինը` Պիեռան ու եղբայրը` Ջովաննին: Բաղադրիչների հետ համբերատար փորձարկումները  տվեցին իրենց բաղձալի արդյունքը և Ֆերրերոյի քաղցրավենիքների մասին լուրերը տարածվեցին ողջ Իտալիայով: 1946 թվականին Ալբա քաղաքում բացվեց առաջին Ferrero գործարանը, իսկ 10 տարի անց ընկերությունը մտավ միջազգային մակարդակ և ներկայացուցչություններ բացեց եվրոպական այլ երկրներում:


Ferrero-ի արտադրանքը աննկարագրելի մեծ համբավ էր վայելում, բայց դա չէր նպաստում, որ Պիետրո Ֆերրերոն ցավալի չընդունի ընկերության փոքր անհաջողությունները: Մեծ անհանգստությունն էլ վաղաժամ մահվան պատճառ հանդիսացավ: 1949 թվականին գործարանը գրեթե քանդվեց ջրհեղեղի հետևանքով: Չնայած ահագնած աղետի հետևանքները կարճ ժամկետներում վերացվեցին, կազմակերպության հիմնադրի սիրտը չդիամացավ:
Պիետրոյի մահից հետո կառավարումն իր վրա վերցրեց նրա եղբայրը` Ջովաննին: Բայց տաք իսպանական արյունը կրկին չար կատակ խաղաց: 1955 թվականին կազմակերպությունը խիստ մրցակցության մեջ հայտնվեց:  Երկար ժամանակ Ջովաննին պայքար էր մղում նմանատիպ արտադրանք արտադրողների հետ իր տեղի համար: Վերջապես Ջովանին կարողացավ հաղթանակ տանել նրանց նկատմամբ, սակայն երկարատև սթրեսը այնքան էր խաթարել նրա առողջությունը, որ մրցակիցների նկատմմաբ հաղթանակից երկու ամից անց Ջովաննի Ֆերրերոն մահացավ:
Նման ողբերգական իրադարձությունների արդյունքում ընտանեկան բիզնեսը անցավ 24-ամյա Միշել Ֆերրերոյին, որն իր երիտասարդության շնորհիվ հաջողվեց նոր շունչ հաղորդել շոկոլադի բիզնեսին: Նրա կողմից հորինված նորարարություններից մեկը «Kinder Surprise»-ն է: Ի դեպ, երիտասարդ իտալացուն նույնիսկ երկար ժամանակ չպահանջվեց իր նորամուծության համար: Ի միջի այլոց քաղցրության մեջ անակնկալի գաղափարը նոր չէ: Իտալացիները Զատիկին ավանդաբար թխում էին իրենց երեխաների համար տորթե ձվի ձևով, որի մեջ անակնկալ էր դրված`խաղալիք կամ մետաղադրամ:

Այսդպես էլ սկսվեց «Kinder Surprise»-ի ամենասիրված մանկական քաղցրավենիքի ստեղծման աշխատանքը: «Անակնկալով ձուն» պատրաստված էր «Kinder» շարքի շոկոլադից, որն ունի բարձր կաթի պարունակություն: Կաթի եւ սպիտակ շոկոլադի ներսում դեղին պարկուճ էր, որն իր տեսքով հիշեցնում էր ձվի դեղնուց: Պարկուճում տեղադրված էր մանր խաղալիք: Ի դեպ, Kinder-Surprise-ի նմանատիպ կառույցը անմիջապես հաստատվել է համապատասխան արտոնագրերով:
Պարկուճի ներսում տեղադրված մանր խաղալիքների ստեղծման համար Միշելը դիմեց շվեյցարացի դիզայներ Հենրի Ռոթին: Առաջին Kinder-Surprise-ները լույս աշխարհ եկան 1972 թվականին և դրանք դարակների վրա հայտնվելուց հետո վաճառվեցին մեկ ժամ ընթացքում: Այսպիսով, անսպասելիորեն, դրված էր իրական մոլուցքի սկիզբը, որն անմիջապես շրջապատեց ողջ աշխարհը: Հաճելիորեն քաղցրավենիքի երկրպագուներ հայտնաբերվեցին  նաև մեծահասակների շրջանում, որոնք պատրաստակամորեն շտապեցին հավաքել անսովոր խաղալիքներ: Նույնիսկ այսօր, մանր խաղալիքների շատ հազվադեպ նմուշների գները գերազանցում են հազարավոր դոլարներ: «Kinder Surprise» 90 հազար խաղալիքների հավաքածուն 2007թ-ին վաճառվեց  30 հազար եվրոյով:
Հաջորդ տարիների ընթացքում Ferrero ընկերությունը թողարկել է Kinder-Surprise-ը ինչպես պլաստիկ խաղալիքներով, այնպես էլ մետաղյա կովբոյներով ու հնդիկներով: Վերջիններիս հաջորդեցին բալետի պարուհիները, ծովահեններն ու տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչները: Ամեն տարի թողարկվել է նոր թեմատիկ հավաքածու և հաճելիորեն ուրախացրել է կոլեկցիոներներին ու պարզապես Kinder-Surprise-ի երկրպագուներին:
Միշելը ցույց տվեց իրեն ոչ միայն որպես բազմամիլիոնանոց ընկերության իրավասու ղեկավար, այլև նվիրված ընտանիքի մարդ: Երբ նրա որդիները ծնվում էին, նա նրանց անվանեց Պիետրո եւ Ջովաննի`հոր եւ հորեղբոր պատվին, ովքեր ժամանակին հիմնել էին Ֆերերո ընկերությունը և մինչև վերջին շունչը հավատարիմ մնացել նրան:
Հենց երիտասարդ Պիետրոն էլ ստանձնեց բիզնեսի կառավարությունը, երբ Միշելը որոշեց հեռանալ ղեկավարողի պաշտոնից: Սակայն, 2011 թվականին 49-ամյա իտալացին մահացել է սրտի կաթվածից Հարավային Աֆրիկայում գործարար այցով գործուղման ժամանակ: Իր որդու մահից հետո 85-ամյա Միշել Ֆերրերոն Իտալիայի ամենահարուստ մարդը (17 մլրդ դոլար) կրկին կանգնեց իր ընկերության ղեկին եւ դեռևս մտադիր չէ հեռանալ իր պաշտոնից:


by Anna Arakelova

Популярные сообщения