Գերազանց նվաճում

   
 Չինաստանի հեռահաղորդակցային ընկերություն է (ամենախոշորներից մեկը ZTE-ի հետ միասին): Այն արտադրում է տարբեր ցանցային սարքավորումներ, բջջային հեռախոսներ, տերմինալներ, մասնագիտացված ծրագրեր: Ավելին, վերը նշվածներից բոլորի հենքում ընկած են իրենց սեփական նորարարությունները: Ըստ BusinessWeek-ի, Huawei-ը մտնում է  աշխարհի խոշորագույն և ազդեցիկ ընկերությունների ցանկի մեջ:
   Huawei անունը բաղկացած է երկու մասից, գրված է երկու հեոգլիֆներով և  ունի կրկնակի իմաստ: «Hua» թարգմանվում է և «Չինաստան» և «գերազանց», «Wei» - «նվաճում» կամ «գործողություն»: Այսպիսով, մենք ստանում ենք նման մի բան «չինական նվաճում» կամ «գերազանց գործողություն»: Թարգմանությունը մոտավոր է, բայց փոխանցում է ընդհանուր իմաստը:
 1987թ-ին Շենժենում նորաստեղծ ընկերության հիմնադիրը նախկին Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի սպա Զհենգֆեյ Ռենն է: Ենթադրվում է, որ հենց նա է ստեղծել  «Huawei»  անունը՝ արհեստական ​​բարդ բառ, որը նախկինում երբեք ոչ մի տեղ չի օգտագործվել:
   Ընկերության ողջ պատմությունը շարունակական աճի պատմություն է: Այսօրվա դրությամբ Huawei Technologies գործարաններում, գրասենյակներում և լաբորատորիաներում աշխատում են  հարյուրավոր, հազարավոր մարդիկ, որոնցից գրեթե կեսը զբաղվում է հետազոտական և նախագծային գործունեությամբ: Գիտահետազոտական կենտրոնները գտնվում են աշխարհի տարբեր երկրներում, իսկ եկամուտները գնահատվում են միլիարդավոր դոլլարներով: Ընկերությանն են պատկանում առաջատար բջջային օպերատորների պատվերների մեծ մասը: 2007  թվականին անգամ հանրահայտ Vodafone  ընկերությունը մրցանակ շնորհեց Huawei–ին որակյալ սարքավորումների, սպասարկման և ծառայությունների համար:
   2008 թվականի փետրվերին Huawei–ը Symantec–ի հետ համատեղ հիմնեցին Huawei Symantec Technologies (HST) ընկերությունը, որը մասնագիտացված է ցանցային անվտանգության ապահովման և տվյալների պահպանման համակարգերի ապրանքների արտադրությամբ:
   Սակայն Huawei-ի քաղաքականությունն ավելի շատ ուղղված է գրավելու արագ զարգացող Ասիական, Աֆրիկյան և Լատինական Ամերիկայի երկրների շուկաները, քան ավելի շահավետ ու ավելի կոնսերվատիվ Եվրոպական և Միացյալ Նահանգների շուկաները: Ընկերությունը լայն սպառում ունի ԱՊՀ երկրներում:
   2015 թվականին Huawei–ի զուտ շահույթը կազմել է 5.4 մլրդ դոլար, ինչը երկու անգամ գերազանցում է 2008 թվականի ցուցանիշը՝ 2.9 մլրդ դոլար: Նույն ժամանակահատվածում կազմակերպությունը նաև ավելացրել է իր ծախսերը 1.9 մլրդ դոլարից մինչև 8.7 մլրդ դոլար: Այժմ Huawei-ը Apple և  Samsung ֆիրմաներից հետո հանդիսանում է թվով երրորդ խոշոր սմարթֆոններ արտադրողը:











  






Օրեր առաջ ինտերնետում հանրության դատին հանձնվեց Huawei Mate 10 մոդելի սմարթֆոնը: Նախնական տվյալներով սմարթֆոնը հավակնում է դառնալու շուկայում ամենաթանկը: Վերջինիս վաճառքը Եվրոպայում կմեկնարկի նոյեմբերից և նախնական տվյալներով այն կարող է  iPhone Xից էլ թանկ լինել


Աննա Առաքելովա











Популярные сообщения