Առաջիկա
տարիներին յուրաքանչյուր
խոհանոցում կհայտնվի
սննդամթերքի տպագրման
3D տպիչ:
3D տպագրության միջոցով արդեն ստեղծվում են տարբեր մեխանիզմներ, կամուրջներ եւ նույնիսկ
ամբողջական
շինություններ: Սակայն, կարծես,
տեխնոլոգիան
շատ
ավելի
մեծ
ներուժ
ունի,
եւ
այն
կարող
է
օգտագործվել
սննդի
արդյունաբերության
մեջ:
Այդպես
են մտածում Երուսաղեմի Եբրայական համալսարանի գիտնականները, ովքեր ստեղծել են առաջին սննդի 3D տպիչը:
Ըստ գյուտարարներ Օդեդ Շոսեյսի եւ Իդո Բրասլավսկու, նման տպիչների
արտադրության
գործընթացը
այնքան
էլ
բարդ
չի,
եւ
այն
կարող
է
5 տարուց
ոչ
ուշ մտնել միջազգային շուկա:: Սննդի 3D տպիչը որպես հումք օգտագործում է նանոցելյուլոզ, սպիտակուցներ, ճարպեր
եւ
ածխաջրեր:
Այժմ
տպիչը
կարող
է
տպել
միայն
խմոր,
սակայն
հետազոտողները
պնդում
են,
որ
իրենց
տպիչը
կարող
է
հետագայում ավելի
շատ
ապրանքներ
տպել:
Նանոցելյուլոզը գիտնականները ուսումնասիրել են մի քանի տարի եւ եզրակացրել,
որ
մարսողական
տրակտի
ֆերմենտները հանգիստ մարսում են այս նյութը, եւ այն
ինքնին
չի
առաջացնում
որևէ բացասական
ազդեցություն: Հետագայում մասնագետները կխառնեն նանոցելյուլոզին վիտամիններ, միկրոտարրեր
եւ
հակաօքսիդանտներ:
Տպիչը
լազերային
ջերմաստիճանի
ազդեցության
տակ
նանոցելյուլոզը
կապում
է
բաղադրիչների
հետ: Այս դեպքում լազերային վերամշակումը թույլ է տալիս տպագիր ճաշատեսակը ավելի «ավանդական» սարքել:
Գյուտարարները համարում են, որ դրանց զարգացումը բավական խոստումնալից է: Բացի ճաշ պատրաստելու
օգտագործումից,
դա
կօգնի
նրանց,
ովքեր
խստորեն
դիետա
են
պահում, դիաբետիկ են,
բուսակերներ
են, պրոֆեսիոնալ մարզիկներ են, ալերգիայով տառապողներ են
եւ
այլն:
Ընդհանուր
առմամբ,
բոլոր
նրանց,
ում
որոշակի
նյութերի
առկայությունը
սննդի
մեջ
կարող
է
վնաս հասցնել
առողջությանը:
Արթուր Սարգսյան
Արթուր Սարգսյան