Բևեռափայլ
Երկնքի
ամբողջ հյուսիսային կողմը լուսավորվում է կարմիր ու կանաչ կամարներով: Անընդհատ ձևափոխվելով
և նոր երանգներ ստանալով՝ կամարները անհետանում են և նորից հայտնվում: Ճառագայթները
մութ երկնքում նետերի տեսք են ստանում:
Դա բնության
ամենահիասքանչ երևույթներից մեկն է՝ բևեռափայլը: Հյուսիսափայլը մի քանի ժամ կարող է
մնալ երկնքում:
Այս երևույթը
կապված է Արեգակի հետ: Արեգակը հսկայական քանակությամբ ջերմություն է արտանետում տիեզերական
տարածություն, ինչպես նաև արտանետում է էլեկտրականությամբ լիցքավորված նյութի մանրագույն մասնիկների
հոսքեր: Հասնելով Երկրի մթնոլորտի
վերին՝ երկրի մակերևույթից 80-1000 կմ բարձրության վրա գտնվող շերտերը, այդ մասնիկները
բախվում են օդի ատոմներին
ու մոլեկուլներին, և սրանք սկսում են փայլփլել տարբեր գույներով՝ դեղին, կանաչ, կարմիր, նարնջագույն: Այսպես առաջանում է բևեռափայլը:
Բևեռափայլերն առաջանում են միայն Երկրի բևեռներում երկրագնդի մեծ ձգողական ուժի հետևանքով: Երբ Արեգակի՝ էլեկտրականությամբ լիցքավորված մասնիկների հոսքերը մոտենում են մեր մոլորակին, Երկրի մագնիսական ուժերի ազդեցությամբ շեղվում են դեպի հյուսիսային և հարավային մագնիսական բևեռները, և այդ շրջաններում էլ առաջանում են բևեռափայլերը:Մարիանա Սարգսյան