Փայլուն քանդակագործներ, որոնք քարը դարձրել են մետաքս

Քանդակագործությունը, արվեստի հրաշալի ճյուղերից մեկն է: Բայց երբեմն վարպետների հանճարը գերազանցում է սպասելիքները, և արդ դեպքում ստացվում են քարե գլուխգործոցներ:

Ջովանի Ստրացա- «Մարիամ Աստվածածին»1850-ական թվականներ


Կույս Մարիամի ծածկված դեմքով քանդակը արված է կարրարա մարմարից՝ Հռոմում XIX դարի կեսերին,  Իտալացի քանդակագործ Ջովաննի Ստրացայի կողմից:

Ռաֆայել Մոնտի-« Կախարդական երազանք և  երազանքի ուրախություն », 1861 թվական



Ռաֆայել Մոնտին առաջին անգամ ցուցադրեց իր քանդակը Լոնդոնում 1862 թ. Համաշխարհային ցուցահանդեսում: Այսօր աշխատանքը պահվում է նույն քաղաքում՝ Վիկտորիա եւ Ալբերտ թանգարանում:

Թոմաս Ռիջվեյ Գուլդ - «Արևմտյան քամի», 1870 թվական


Ամերիկյան քանդակագործի կատարած աշխատանքը, թերևս, խորհրդանշում է ԱՄՆ-ի արևմտյան ընդլայնումը: Կամ գուցե պարզաբանումն ավելի պարզ է. Մեկը միայն նայում է, թե ինչպես է բնականորեն զարգանում քանդակի զգեստը, կարծես այստեղ արևմտյան քամի է փչում:

Ռաֆայել Մոնտի « Ողորմության  քույրեր », 1847 թվական


Քարից նրբությամ քող ստեղծելու համար  դուք պետք է կարողանալ ընտրել ճիշտ նյութը և, իհարկե, իրական հանճար լինել: Մոնտիի քանդակած քողերը այնքան թեթև են նստած դեմքի վրա , որ նրանց միայ  հարկավոր է թեթև քամի շարժվելու համար:

Ջովաննի Մարիա Բենցոնի  « Ռեբեկան քողի տակ », 1864 թվական


Յուրաքանչյուր հագուստի ծալք, որը շատ է Ռեբեկայի վրա, մանրակրկիտորեն մշակված է  Բենցոնիի կողմից: Այնպես, կարծես, դա բազմաշերտ գործվածք  է:

Ջուզեպպե Սանմարտինո - «Հիսուսը ծածկոցի տակ», 1753 թվական

Սա Սանմարտինոյի  առաջին հայտնի  աշխատանքն է: Աշխատանքը այնքան էր դուր եկել մեկ այլ հայտնի քանդակագործ Անտոնիո Կանովային, որ նա բացականչեց. «10 տարի կյանքիցս կտամ,  միայն թե  նման գլուխգործոցների հեղինակ դառնամ»:

Ռաֆայել Մոնտին `« Վեստալկա », 1847 թվական


Հայտնի քանդակագործն իր աշխատանքում ներկայացրեց վեստալը, հռոմեական աստվածուհի Վեստայի դպրուհուն: Նրա քողն այնքան փափուկ է, որ թույլ է տալիս, որ արևի ճառագայթները անցնեն նրա միջով:

Անի Պողոսյան

Популярные сообщения