Ձյունաճերմակ փափկություն

1982 թվականին կոսմետիկայի ինստիտուտում և գեղեցկության աշխարհում սկսվեց նոր դարաշրջան` դեղագործ Պաուլ Կարլ Բայերսդորֆը հիմնեց իր կազմակերպությունը և այն անվանեց իր պատվին: Բայերսդորֆը նույնանուն կազմակերպությունը ղեկավարեց յոթ տարի, որից հետո այն վաճառեց գործարար Օսկար Տչոպոլիվիտսին, ով մաշկաբան Պաուլ Ուննոյի և դեղագետ Իսահակ Լիֆշետցեմի հետ միասին ստեղծեցին խոնավեցնող էմուլսիայի հիման վրա դեմքի կրեմ:

Այդպես ստեղծվեց հանրահայտ NIVEA  կրեմը լատինական “nivius” – ձյունաճերմակ: Ինչպես 1911 թվականին փաթեթավորված առաջին կրեմի տուփը, այնպես էլ 106 տարի անց փաթեթավորումն իրականացվում է կլոր երկաթյա տուփերով:
Ընդհանրապես  NIVEA  բրենդի պատմությունը սերտորեն կապված է տեսողական բաղադրիչներով: Ֆիրմային արտադրանքի գովազդային պաստառները աշխարհահռչակ կապույտ տուփի դիզայնից պակաս հայտնի չեն:
1914 թ.-ին 34 երկրների NIVEA բրենդի գործարաններում աշխատում էին ավելի քան 1.5 մլն մարդ: Ընկերությունն աստիճանաբար ընդլայնում էր արտադրանքի տեսականին թողարկելով շամպուն, օճառ, հարդարման պարագաներ:
Արդեն 1909 թվականին NIVEA-ն թողարկում է շրթունքների խնամքի միջոց: Բրենդը հիմնվում է այն բանի վրա, որ մարդու մոտ գեղեցիկ պետք է լինի ամեն ինչ` մաշկը, մազերը և իհարկե շուրթերը: Թվում էր թե նախկինում ոչ  մի կոսմետիկ բրենդ չի մտածել, որ կանացի շուրթերը ևս հատուկ խնամք են պահանջում: Այսպիսով NIVEA-ն հանդիսացավ առաջիկա 100 տարիների  ևս մեկ նորորարական ճյուղի առաջատար:
Հետպատերազմյան 50-ականներըը բրենդի համար դարձան բեղուն: NIVEA-ի արտադրանքի հիմնական բաղադրիչը 1991 թվականին Տրոպլովիթսեի ստեղծած  Էվցերիտ նյութն է` ունիկալ նյութ, որը կարողանում է միացնել ջուրը, յուղն ու ակտիվ բաղադրիչները: Ավելի քան 100 տարի NIVEA-ն անվերջ կատարելագործելով տեխնոլոգիաները, ներկայանալով նոր ապրանքներով, հանդիսանում է մաշկի խնամքի միջոցների արտադրության ոլորտում առաջատար:
NIVEA-ն առաջարկում է ոչ միայն ցանկացած ճաշակի արդադրանք, այլ նաև ցանկացած տեսակի գովազդ:


Հակացելյուլիտային կրեմ

Խոնավեցնող կրեմ

Մինի դեզադոր

Կրեմ տարիքի դեմ

Ելակի շրթներկ

Լիցքավորիր մաշկդ

Կնճիռների դեմ միջոց



















Աննա Առաքելովա











Популярные сообщения