3D Գովազդ


3D գովազդը համաշխարհային գովազդային արտադրության նոր տրենդն է: Այսօր աշխարհով մեկ այն մեծ կիրառություն ունի: 3D գովազդի կիրառությունը գովազդային ինֆորմացիայի տարածման առումով բոլորովին նոր կոնցեպտուալ մոտեցում է: Տեղի ունեցավ այն, ինչ երբևիցե տեղի չէր ունեցել: Կարծեց ամեն ինչ գլխիվայր է շրջվել:
   Այժմ մարդիկ իրենք են սկսել տարածել գովազդային ինֆորմացիան: Մինչ այդ գովազդը մարդկանց նյարդայնացրել է, իսկ այժմ նրանք ակտիվ կերպով այն ցրում են: Մարդիկ սկսել են ինքնակամ նկարվել գովազդի հետ:

    3D գովազդը հնարավորություն է ընձեռում օգտաործել մինչ այդ չօգտագործվող տարածքները: Այն ծավալուն է, ակնառու և մի շարք ֆունկցիաներ է իրականացնում.
· Ինքնատիպ է, լավ հիշվող և ամենակարևորը չպարդադրող կերպով ինֆորմացնում է ապրանքի կամ ծառայության մասին:
· Շատ յուրօրինակ ձևով ներկայացնում է կազմակերպությունն ու արտադրանքը, ծառայությունները` շահավետ ձևով առանձնացնելով ապրանք վաճառողին:
· Ակտիվ կերպով ուշադրություն է գրավում գովազդվող ապրանքի վրա: Ապրանքի հետ տեսողական կոնտակտը ևս նպաստում է ապրանքի վաճառքին և խթանում է սոց ցանցերում և ինտերնետում ապրանքի վերաբերյալ ինֆորմացիայի տարածմանը:
· Առավել արդիական է վերջին ժամանակաշրջանում այն, որ մարդիկ սկսել են նկարահանել ամեն ինչ շուրջբոլորը և տեղադրել նկարները ինտերնետ:
· Նման գովազդը զգալիորեն ավելացնում է վաճառքի ծավալները, շուկա է հանում նոր ապրանքներ և ծառայություններ, ձևավորում է ապրանքի հանդեպ դրական կարծիք և խթանում է գնորդների պահանջարկը:







Աննա Առաքելովա
















Популярные сообщения